Դուք ասում եք աբսուրդ եւ միանշանակ պնդում եք, որ աբորտը սպանություն է: Իմ բերվածը լրիվ բնական վերաբերմունք է սպանության նկատմամբ, դուք համաձայն չէ՞ք:
Իսկ մի գուցե դուք, այդքան պնդելով, որ չծնված երեխան նույնպես մարդ է, այնուամենայնիվ տարբերություն եք դնում ծնված երեխայի եւ չծնված երեխայի միջեւ: Չէ, որ ասում եք, որ իմ ներկայացրած սցենարն աբսուրդ է, բայց ծնված երեխայի սպանության համար սա լրիվ բնական մոտեցում է: Դուք, որ պայքարում եք ծնված եւ չծնված երեխայի միջեւ հավասարության համար, ինքներդ դիսկրիմինացիա եք անում այդ երկուսի միջեւ: Ինչպե՞ս հասկանալ:
Իսկ հիմա մեկ հանգամանք եւս: Եթե ներկայացվածս սցենարը ձեզ թվում է չափազանցություն, ես կրկնում եմ, այն ճիշտ է իրավունքի տեսակետից, այսինքն հարցը բերվում է իրավունքի ինտերպրետացիան կատարողին: Որտե՞ղ է ապահովագրությունը, որ եթե մենք այսօր թույլ տանք նման մոտեցման սկիզբ դրվելուն, վաղը, որոշները առաջ չեն քաշի այս ամբողջ սցենարը:
Դուք պնդում եք, որ չծնված երեխան կենդանի էակ է, որովհետեւ նա «ունի սիրտ աշխատող, աչքեր, քիթ, ականջ, մազեր...», իսկ կարելի է հարցնել, մեկ բեղմնավորված ձվաբջիջը, որը չունի քիթ ականջ եւ այլն, հավասա՞ր է արդյոք այդ էակին: Ինձ համար աբսուրդ է համարել բեղմնավորված ձվաբջիջը կենդանի էակ, որովհետեւ պետք կլինի նկարագրածս բոլոր մոտեցումները տարածել նրա վրա, իսկ դա բացահայտ աբսուրդ է:Մի հարց էլ Ձեզ եմ ուզում տալ Basaeff. ինչո՞վ եք հիմնավորում որ դա սպանություն չէ: Դուք տեսե՞լ եք այստեղ շատ անգամներ ասված աբորտի մասին վավերագրական ֆիլմը, երբ մոր իսկ որովայնում մասնատում են մանկիկին, որը փորձում, բայց չի կարողանում փաղչել իրեն դահիճներից, մանկիկ՝ որ ունի սիրտ աշխատող, աչքեր, քիթ, ականջ, մազեր... ինչպես բոլոր նորածինները միայն մեկ տարբերությամբ, որ նա դեռ մոր որովայնում է ու Դուք նրա դաժանաբար ոչնչացումը սպանություն չե՞ք համարում. ի՞նչ հիմնավորմամբ: Մի կողմ թողնենք ծնողների հարցն ու մոտենանք այդ դեռ չծնված մանկիկի տեսանկյունից հարցին, որը զգում է ամեն բան ու շուտվանից արդեն հոգեբանները դեռ չծնված երեխային համարում են որպես անձ, որի մասին մանրամասն քննարկում եղավ Երևանում ֆրանսիացի հոգեբանների հետ: Այո, այո մի զարմացեք, գիտաժողովն այդպես էլ կոչվում էր. "Երեխան էլ անձ է":
Իսկ ինչն ինձ ավելի է անհանգստացնում, դա այն հնարավորությունն է, որ ինչ որ անձ թույլ կտա իրեն որոշել, թե բեղմնավորված ինը ամիս անց ձվաբջջի եւ ծնվելիք երեխայի միջեւ որ պահն է պետք համարել կյանքի սկիզբ: Չե՞ք կարծում:
Ի սեր աստծու, պարզաբանեք խնդրեմ, թե ինչպե՞ս լրիվ բանական կինը, որի դեպքում կանխարգելման միջոցները խափանվել են, եւ նա հղիացել է ընկնում է ձեր լուծման մեջ: Թե՞ դուք նրանցից եք, որոնք բարոյական են համարում միայն ամուսնացած զույգի միջեւ սեքսը, այն էլ միայն այն դեպքում երբ երեխան ցանկալի է:Եվ վերջում կուզենայի ասեի իմ պատկերացմամբ թե այս հարցի լուծումն որն է. մարդկանց մեջ գիտակցության և բարոյականության մակարդակի բարձրացումը, որի դեպքում նման խնդիր չի առաջանա:
Էջանիշներ