(սա վերաբերվում է նաեւ ihusik-ին եւ բոլոր նրանց ովքեր համարում են աբորտը սպանություն)
Ես նախորդ գրածումս բերեցի հակիրճ օրինակ բոլոր այն սկզբունքային հետեւությունների, որոնք կարելի է անել աբորտը սպանություն համարելով: Գրածներս սկզբունքորեն՝ իրավունքի (n.b.: право/law - չխառնել правА/right[s]-ի հետ) տեսակետից ճիշտ են: Ես խնդրում եմ, որպեսզի չմխվենք անիմաստ լեզվակռվի մեջ, ուղղակի պատասխանեք մեկ պարզ հարցի.
դուք համաձա՞յն եք նկարագրածս սցենարի կյանքի կոչելուն
Թե՛ դրական եւ թե՛ բացասական պատասխանի նկատմամբ կարծիքս ներկայացրել եմ: Պատրաստ եմ ընդունել միայն դրական պատասխանը, քանզի բացասականը կհամարեմ անհետեւողական:
Արդար չէ՞:
Մի գուցե դուք տեղյակ չեք այն մասին, որ կոնտրացեպցիայի եւ բոլոր միջոցները 100% ֆունկցիոնալություն չեն ապահովում: Ավելին, գրեթե բոլոր միջոցների խափանման հավանականությունը բավականի բարձր է:Խոսվեց freedom of choice-ի մասին: Համաձայն եմ: Կի՛ն, չե՞ս ուզում երեխա ունենալ: Ընտրությունը քոնն է: Ուրեմն բարի եղիր ժամանակին մտածել դրա մասին. չունենալ պատահական սեռական հարաբերություններ, չմոռանալ պահպանակի մասին, որը, փառք Աստծո, բավական մատչելի է: Հիմա խոսենք իրավունքների մասին: Հարցրեք երեխային. նա ուզու՞մ է մեռնել: Չեք կարող, չէ՞: Քանի որ կինը անհետևողական է եղել և հղիացել է, արդեն իր գործը չէ երեխային սպանելը: Երեխան ուզում է ապրել… Կոպիտ է օրինակս, բայց ձեր դուրը կգա՞ր, եթե որոշեին հենց ձեզ հեռացնել ձեր մոր արգանդից:
Ինչ վերաբերում է արատավոր երեխաներին, ապա ես գոնե կնախընտրեի, որ երեխան ծնվեր, իմ գրկում մեռներ, ոչ թե ինչ-որ գործիքների վրա: Կամ եթե պետք է ապրեր, ես ջանք չէի խնայի նրա կյանքի որակը լավացնելու համար:
Էջանիշներ