Եթե այնպիսի վիճակ է, որի դեպքում մյուս բոլոր միջոցներն օգտագործելն ապարդյուն է, ապա արդեն որոշումը պիտի կատարվի ըստ կնոջ ցանկության, շատ կանայք կարող են զոհել սեփական կյանքը՝ երեխային կյանք շնորհելու համար:
Մեր օրերում շատ-շատ են բնածին արատներով երեխաները եւ չափահասները, սակայն եթե երեխան պիտի ծնվի առանց գլխի կամ առանց գլխուղեղի, աբորտ անելը խելքին մոտ է, իսկ եթե, ասենք, ծնվելու է առանց մի ոտքի թաթի, կամ՝ ականջները փակ, նրան կյանքից զրկելը առնվազն անմտություն կլինի:

Էջանիշներ