Դեմ եմ:
Դեմ եմ:
3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.
Բացասական եմ վերաբերվում, իհարկե դա սպանություն է, նույնիսկ կասկածելու տեղ չկա...
Շատ դեպքերում մարդիկ կարծում են, թե չեն կարող երեխա ունենալ, այդպիսի պատասխանատվություն վերցնել, բայց հետո պառք են տալիս աստծուն, որ սխալ որոշում չեն կատարել:
Իհարկե, կան նաև դեպքեր, երբ հղիությունն ընդհատվում է այն ժամանակ, երբ հետազոտությամբ պարզվում է, որ երեխան կյանքի հետ անհամատեղելի արատ ունի և այլն... Չեմ կարող գնահատականներ տալ...
և ընդհանրապես, ինչքան շատ են մարդիկ սիրում ուրիշ մարդկանց գործերի մեջ քիթը խոթել, թող ամեն մեկն իր համար որոշի...
Ուղղակի դեմ եմ, որ պետությունը պաշտոնապես արգելի, այդ դեպքերում առաջանում է ստվերային աշխարհ, որտեղ "կիսաբժիշկները" հակասանիտարական պայմաններում իրականացնում են այդ վիրահատությունը, վտանգելով հիվանդի կյանքը...
Հիշեք թեկուզ Ռեմարկի "Հաղթական կամարը", երբ Րավիքը վիրահատության ենթարկված մի կնոջ է փորձում փրկել, և դա նրան չի հաջողվում...
Այդպիսի դեպքեր համոզված եմ շատ են լինում...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Լիբերալ եմ վերաբերվում
Երբեք չեմ դատի, քննադատի, քանի որ աստված չեմ կամ չգիտեմ ով, ես ինքս ինձ համար եմ պատասխանատու; Ես ինքս աբորտ չեմ անի, չեմ կարող ուղղակի, բայց չի նշանակում, որ անողներին պիտի մարդասպան անվանեմ, դատեմ ու քննադատեմ: Հազար ու մի պատճառ կա անելու համար:
Ֆիլմը նայեցի, տպավորիչ էր և ցավալի, բայց մեկ է իմ կարծիքին եմ մնում![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Cassiopeia (31.10.2015), Dorian (20.01.2009), Աթեիստ (21.01.2009)
Ճիշտ եք հասկացել
բայց Ձեր ասածը հիմնավոր կլինի
Եթե գիտականորեն ապացուցվի/բացահայտվի հոգու գոյությունը
Եթե գիտականորեն ապացուցվի, որ սաղմն է կենդանի էակ
Ապացուցվի որ սերմնաբջիջը և ձվաբջիջը իրարից առանձին կյանք կամ հոգու բաղկացուցիչ մաս չեն կազմում
Ապացուցվի որ հոգի կա և հանգրվան է գտնում սաղմում, բեղմնավորման պահին
.....
Կարելի ամեն ինչ ենթադրել ու դրա հիման վրա էմոցոինալ եզրահանգումների գալ, բայց իրականությունը դրանից չի փոխվում ու մինչև գիտականորեն վերը նշված հարցերը լիովին չպարզաբանվեն հնարավոր չի էությունը սպանություն կամ ոչ սպանություն անվանել...
Իսկ մինչ այդ, դեմ եմ պետականորեն արգելմանը, քանի որ անողը կանի, ու կանի ոչ կվալիֆակցված մասնագետների մոտ, որից կյանք կարողա կորի այլ ոչ ևս մեկով ավելանա
Ու չեմ մեղադրում անողներին, հեշտ քայլ չի դրան գնալը, եթե անում են ուրեմն պետքա
Ասածս կարողա կոպիտ հնչի…
Եթե աբորտի գնացողի ապագա երեխային պահողը դու լինես դժվար ինքը ցանկանա նման քայլի գնալ...
Այնպես որ եթե դու չես պահողը կամ հետևանքները քո վրա վերցնողը մի էլ քննադատի...
Հեշտա կողքից քննադատելը
Գիտես հարցեր կան որ դիտվում են երկակի ստանդարտներով,
օրինակ սպանություն որին քեզ իրավիճակը դրդել ա,
ու սպանություն մարտի դաշտում, երկու դեպքում էլ փաստը սպանություն ա, իսկ նպատակից ելնելով բացատրությունները ու մոտեցումները տարբեր, ամեն բան իր չափորոշիչներ ունի ու մոտեցումները, ամեն ինչին նույն արշինով հնարավոր չի չափել կամ գնահատականներ տալ
Աթեիստ (21.01.2009)
Չէ սխալվում ես. այ տեղադրածս ֆիլմը նաի տես ինչպես է փորձում փաղչել իրեն սպանող գործիքներից ու թե ինչպես ողջ մարմինը մաս-մաս լինելով քաշվում է սարքի միջոցով բացի գլխից, որը մեծ է ու չի կարող անցնել այդ սարքի միջով ու հետո բռնում են գլուխն ու դուրս հանում։
Նրանք՝ ովքեր ասում են ոչինչ գիտությունն չի ապացուցել, նշանակում է նրանք դեռ տեղյակ չեն որ մոտ քսան տարի է արդեն ապացուցված է այս ոլորտում գրեթե ամեն բան, իսկ նրանք ովքեր ասում են դա մարդու ազատ կամքն է՝ խրախուսելով սխալը ու աչք փակելով իրականության վրա՝ պարզապես փորձում են այդպես մարդկային սխալները կոծկեն և պնդեն, թե ճշմարտություն չկա ով ինչ ուզի կանի՝ ենթադրելով թե քաոսն է միայն օրենքը, իսկ ճշմարտություն գոյություն չունի։
Պարզ ֆիլմի մեջ երևում է ինչպես է ուզում փախնի դեռ չծնված սաղմը, ինչպես է սրտի աշխատանքն արագանում, ինչպես է ցավից ուժեղ բացում բերանը ու հենց այդպես է կոչվում է ֆիլմը Безмолвный крик - սրանից ավել բան է պե՞տք էլ ապացուցելու համար...
Եթե չլինի մարդկության մեջ նորմա դարձած սեկսուալ այն ոչ բնական ու ոչ նորմալ չարաշահումները, որին դրդում են հեռուստատեսությունից, ինտերնետից, կիսամերգ աղջիկներով շոուներից ու փողոցային գովազդներից սկսած վերջացրած ալկոհոլի դոզաներից ու այլ զգայականության գրգռման բաներից, ապա չեն էլ լինի նման հարցեր ու մարդ չի դիմի իր խելքին, որպեսզի կոծկի իրեն սխալներն ու արդարացնի իրեն ու ուրիշներին։ Իսկ երբ ասում են, փող չունի, եթե ունենա չի կարող պահի երեխային, բայց դե չի կարող իրեն էլ կառավարի, կներեք չեմ հասկանում դա. նշանակում է մենք խրախուսում ենք արատը և հետո էլ եթե սեկսից բացի մարդ սիրել էլ կարողանա գոնե անհնար բան է, որ մարդ չկարողանա մի բան հայթհայթել երեխային գոնե մինիմում կենսական բաներ ապահովելու համար։ Պետք է հարցը հիմքից նաել, թե որտեղից է գալիս այդ հիմնախնդիրը։
Ոչ մեկին էլ չեմ դատում. Ճշմարտությունն ասելը դատել չէ, եթե դա դեմ է գնում նաև ոմանց։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Համեմատությունը հեռու ա բայց կոնտեքստով մոտիկ՝
Սխալվում ես!, վամպիռներ կան, հլը վամպիռների մասին կինոները նայի! կհամուզվես...!!!
Օդի մեջ խոսալով չի էլի, ետ ամեն բանի կոնկերտ փաստարկներով գիտական բացատրությունները ներկայացրու...
Աշխարհահռչակ "Մումիա" ֆիլմի մեջ պարզ երևում ա թե ոնց ա մումիան քայլում, նիուժելի չես տեսել՞
միակ խելացի միտքը վերջին պարբերությունում էր, են էլ մասնակի, չլինելով համանման սիտացիայում մի նկարագրի թե մարդ ոնց կշարժվի
![]()
Նախևառաջ հարկավոր ա ուղեղով մտածել, որպեսզի բանը դրան չհասնի: Բայց դե եթե արդեն հասել ա...
Ամեն դեպքում՝ աբորտը մնում ա ծայրահեղագույն միջոց:
DIXIcarpe noctem
Էլի լավ է, որ մի խելացի միտք տեսել ես գրածիս մեջ
Փաստ ուզում ես, բայց չես գրել թե ֆիլմն տեսա՞ր... ախ հա դա փաստ չէ, ախր հազար հիմար բաներ են նկարահանում էդ էլ ուղղակի պիտակավորվում է, դրանց շարքին դասվում ու վերջ էլ ուրա՞ փաստն... էդպես ճիշտ չէ մտածել բարեկամս։ Կարողացիր սուտն ու ճիշտն գոնե իրարից տարբերել նոր փաստարկ ուզեցի որ ներկայացնեմ ու որ ներկայացնեմ կարողանաս տարբերես որտեղա սուտն ու կեղծիքն, իսկ որտեղ ճշմարիտն ու արդարը։ Ֆիլմը հասարակ մի գիտնական է ստեղծել, որը ժամանակին աբորտի մեծ կողմնակից է եղել ու հենց ինքն էլ հազարներով կատարել, բայց նոր գիտական սարքավորումներն հիմա թույլ են տալիս շատ ավելին տեսնել ու վերանայել սեփական դիրքորոշումները նման հարցերի հետ կապված։
Ահա մի կայք ևս որը մի քանի գրառում առաջ տեղադրել էր Jarre-ն, բայց... եթե փաստեր եք ուզում մի ամուր փակեք աչքերդ՝ էդպես չեք տեսնի ախր։ Միշտ զարմացել եմ մարդկանց վրա, որ ինչ փաստ էլ ներկայացնես չեն հավատա ու կեղծիք կգտնեն դրա մեջ, ինչպես ասենք մի օրինական թղթադրամ ցույց տաս ու դիմացինդ համոզի քեզ, որ դա կեղծա, որովհետև շատ հեշտա կեղծելն ու հազարավոր կեղծ թղթադրամներ է ինքն տեսել ու էդպես հերքի, ապացուցելով որ չկեղծված թղթադրամ չկա ու որ իմ մոտինն էլ հաստատ կեղծ է. դա պարզապես ամենաժխտում է ու էդպես կարելիա կասկածել ամեն բանի վրա՝ նույնիսկ որ մենք մարդ ենք ու ոչ մեկ չի կարողանա այդ մարդուն ապացուցի, որ մենք իրոք մարդ ենք։ Որովհետև եսիմ ո՞վ է էդ տերմինն անկապ հնարել, էդ դնովի բանա ու հազար այլ բաներ, որ կարող է անել մեր երկկողմանի սուր խելքն ու թացն խառնել չորի հետ ու վառել, ոչինչ որ մի քիչ էլ ծխա, ծուխն էլա լավ բան մեկա։
Կխնդրեի նրանք, ովքեր դիտել են տեղադրածս ֆիլմը գրեն նաև իրենց կարծիքները ու եթե ինտերնետի արագության պատճառով չի լինում դիտել, պարզապես ասեն, որ դա իմանանք։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կարդացել եմ, դա իրավաբանական ձևակերպում էր, այլ ոչ գիտական ապացույց...
Նույնիսկ գիտական ապացույցի ստվեր չկար այդտեղ, հարցը կայանում էր ինչ իրավական ակտերի հիման վրա լուծել դատարան հասած հայցը...
Ուրեմն իմ բոլոր բերած փաստարկներին կարողացաք պատասխանել, բացը մնացել էր միայն հոգու գոյության հարցը?
Ուղղակի թվարկել էի տարբեր հարցեր որոնց մի մասի ուղղակի կամ անուղղակի բացահայտումից պարզ կդառնար երևույթի սպանություն կամ ոչ սպանություն լինելը
Ինչպես և մեր հարգարժան ihusik-ը (որի հետ արդեն անիմաստ եմ գտնում բանավիճելը քանի որ այս հարցում տրմաբանական մոտեցում չի կարողնաում ցուցաբերել), այնպես էլ Դուք իմ բերած հակափաստարկները անտեսելով շարունակում էք բանավիճել, չբերելով ոչ մի հիմնավոր գիտական բացատրություն, չպատասխանելով իմ բերված հակափաստարկներին ու փոխարենը փորձում եք ինչ-որ ոչ էական բան գտնով շարունակել բանավճեը:
Վերջին խմբագրող՝ NetX: 20.01.2009, 07:21:
Կներես ես չեմ կարող համապատասխան մի լաբորատորիա տրամադրեմ քեզ իրեն բոլոր սարքավորումներով, որ դու ինքդ փորձն կատարես ու համոզվես որ այդ գիտական հետազոտությամբ ստացված արդյունքներն երևակայության արդյունք չեն այլ տրամաբանական հետազոտության։ Հետևաբար մնում է ընդունել ուրիշ՝ մեզնից ոչ պակաս խելացի (համենայն դեպս ինձնից խելացի, իսկ քեզանից գուցե ոչ) գիտնականների ձեռքբերումները։ Զարմանում եմ, որ Jarre-ի ներկայացրած կայքում ոչ մի ապացույց չես գտնում։ Մինչդեռ այնտեղ ներկայացված է, թե արդեն որ ժամկետից է սաղմի մոտ նկատվում սրտի զարկերն ու գլխուղեղի իմպուլսները, ինչը հենց հանդիսանում է, որ այնտեղ կա կյանք, քանզի այդ երկուսի բացակայությունն է համարվում որպես մահ։ Եվ այդ սրտի զարկերն ու գլխուղեղի իմպուլսները չափվում են համապատասխան սարքավորումներով։ Էլ չեմ խոսում ֆիլմում ներկայացված գիտական ապացույցների ու փաստերի մասին, բայց գուցե չե՞ս կարողանում ֆիլմը դիտել։ Դե ինչ, եթե ֆիլմը չի լինում դիտել, գրավոր եղած նյութը չես ցանկանում կարդալ ու հատուկ լաբարատորիա չեմ կարող տրամադրել, որ ինքդ փորձերը կատարես և համոզվես, ապա ուրիշ տրամաբանական ապացույցներ չկա ներկայացնելու։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ