Ինչպե՞ս եք վերաբերվում հղիության արհեստական ընդհատմանը՝ աբորտին:
Ինչպե՞ս եք վերաբերվում հղիության արհեստական ընդհատմանը՝ աբորտին:
Ըմբռնումով։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Նայած, թե ինչ տարիքի է կինը, որը դիմում է նման քայլի: Երիտասարդների շրջանակում այդ քայլը համարում եմ հանցագործություն և սեփական կյանքի կործանում: Քանի որ առաջին անգամ հղիությունը դադարեցնելով կինը այլևս երբևիցե չհղիանալու ռիսկի է դիմում: Ճիշտ է հնարավոր է նաև նման բան չլինի, բայց ռիսկը շատ մեծ է: Մեր օրերում չբերությունը հաճախ հանդիպող երևույթ է: Հիմնական պատճառներից մեկն էլ հենց դա է, երբ 19 տարեկան աղջիկը հեռացնում է երեխային և 23 տարեկան հասակում արդեն կանգնում է պրոբլեմի առջև: կարծում եմ, որ երիտասարդների մոտ դա չմտածված և հիմար քայլ է:
Իսկ եթե կինը ցանկանում է հեռացնել իր երրորդ կամ չորրորդ երեխային հարգելի պատճառներով: Օրինակ երեխային պահելու և մեծացնելու համար ֆինանսական պրոբլեմներ ունենալու դեպքում, նրանց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Ինձ համար դա ավելի ընդունելի է, քան այն բազմազավակ մայրերը, որոնց հաճախ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, որոնք ունեն մոտ 11 երեխա, բայց ապրում եմ ավտոտնակում և երեխաները հացի կարոտ են մնում:
Ամեն դեպքում լավ կլինի հնարավորինս խուսափել նման քայլի դիմելուց:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Կտրականապես դեմ եմ աբորտներին, որովհետև.
1. սպանություն է. երեխան ուզում է ապրել, որովհետև Աստված նրան կյանք է տվել
2. կարող է շատ լուրջ առողջական խնդիրներ առաջացնել մոր մոտ՝ ընդհուպ մինչև չբերություն և մահ
3. հոգեբանական ծանր հարված է
Միայն մի դեպքում եմ կողմ աբորտին. երբ այդ հղիությունը և/կամ ծննդաբերությունը կնոջ կյանքի համար վտանգավոր է:
ես չեմ կարող դատել նրանց ով դիմում է այդ քայլին, քանի որ իրավունք չունեմ, ու գիտակցելով, որ կարելի է խուսափել դրանից , այնուամենայնիվ հասկանում եմ նաև, որ կյանքում ամեն ինչ պատահում է ...
բայց ինքս դեմ եմ այդ երևույթին, արդեն վերը նշված պատճառներով ՝ նախ, ոչ ոք իրավունք չունի սպանել, իսկ դա սպանություն է, երկրորդը ՝ դա վնաս է կնոջ առողջությանը, ու բավականին վտանգավոր է ...
Լրիվ համաձայն եմ Բյուրակնի բերած բոլոր պատճառների հետ։ Իմ խորին համոզմամբ, աբորտը ոչ պակաս սպանություն է, քան արդեն ծնված մարդու սպանությունը։ Մեզանից ոչ ոք իրավունք չունի որոշելու՝ երեխան պետք է ապրի թե ոչ։ Եթե արդեն ստեղծվել է, թեկուզև դեռ չի ծնվել, ուրեմն պիտի ապրի։ Իսկ եթե կինը կամ աղջիկը չէր ուզում երեխա ունենալ, ապա պետք է դրա մասին նախօրոք մտածեր։ Եթե չի մտածել, ուրեմն պարտավոր է կրել իր անհեռատեսության հետևանքները (մի քիչ ցավալի է երեխային «հետևանք» անվանելը, բայց տվյալ դեպքում այդպես է ստացվում)։Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես դրան նայում եմ որպես բարբարոսության թե մոր և թե երեխայի նկատմամբ…
Նաիրուհի (19.11.2012)
իսկ եթե կանխավ գիտես, որ քանի որ մինչև այդ ընդունել ես դեղեր ինչ-որ հիվանդության բուժման համար, երեխադ ծնվելու է ԹԵՐՀԱՍ կամ ԴԱՈւՆԻԶՄ հիվանդությա՞մբՈւլուանա-ի խոսքերից
![]()
qui sine peccato est?
իսկ եթե պտղին սպառնացող վտանգներ կան? որ նա կարող է որոշակի արատներ ունենա?
դրան ինչ կասեք?
Ավելացվել է 2 րոպե անց
3-րդ կետիդ հետ համաձայն եմ լիովին
2-րդի մասին ասեմ,որ ֆիզիոլոգիական այնպիսի փոփոխությունների առաջ են կանգնում, որ "ուշքի" գալու համար անհրաժեշտ է շատ երկար ժամանակ
1-ինի հետ կապված արդեն նշել եմ վերը
Ավելացվել է 5 րոպե անց
իհարկե, համաձայն չեմ
այդքան ֆիքսված հայացնքեր պետք չէ ունենալ, "ընկել ես պիտի քաշես" , այդ տարբերակով երեխա աշխարհ բերել` արատներով? սկզբում ծնողները պիտի տանջվեն, հետագայում նաև տվյալ երեխան.... բայց ինչի համար?
հիմա հղիություն ընդհատելը զուտ այդ պատճառով, շատ "արդի" է, քանի որ շատերը չեն ցանկանում պարզապես հասարակությունը բազմացնել արատավորներով
արտերկրում դիագնոստիկ մեթոդները շատ լավ են զարգացած, ու նրանց ոչինչ չի խանգարում այդ քայլին դիմել, եթե կա ցուցում
հետևությունները ձեզ եմ թողնում
Ավելացվել է 8 րոպե անց
կարող ես...
դրա համար կան շատ հետազոտություններ
սկսած УЗИ-ից, վերջացրած գենետիկ հետազոտություններով
Ավելացվել է 13 րոպե անց
մի քիչ թեմայից քանի որ շեղվեցիք, ավելացնեմ.
Նախ`այդ հակաբողմնավորիչների մասին շատ քչերը գիտեն:
Մի փոքրիկ ինֆորմացիա.... դրանք շատ խիստ ձևով պետք է ընդունել, միայն բժշկի հսկողությամբ, քանի որ կարող են շատ տարբեր հետևանքներ առաջացնել, վերջ ի վերջո հորմոնալ պրեպարատներ են, 2 անհերքելի դրական կողմ ունեն ` 1. որ թույլ չեն տալիս հղիանալ, 2. կարգավորում են մենստրուալ ցիկլը: բարդությունների մասին ինքներդ կարող եք տեղեկանալ համապատասխան գրականությունից:
ու մեկ կարևոր հանգամանք!!!!!!!!!!
հակաբողմնավորիչներից օգտվող կանայք, եթե ցանկություն ունեն հղիանալու, պետք է մինիմում 6 ամիս չօգտագործեն այդ պրեպարատները
voila
Ավելացվել է 17 րոպե անց
համաձայն եմ
ու սովորաբար, եթե առոջղական խնդիրներ չունես, հնարավոր է, որ հետագայում բարդություններ չլինեն պարզապես...
ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ
իսկ մեր հասարակությունը, դանակը հասնում է ոսկորին, հետո են սկսվում իրար խառնվել![]()
Վերջին խմբագրող՝ Dr. M: 14.03.2008, 01:01: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Ոչ բժշկական մոտեցումԲյուրակն-ի խոսքերից
Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:
Աստված բժշկությունից վեր էՈչ բժշկական մոտեցում![]()
Ես ինքս դեմ եմ, կտրականապես դեմ, բայց…
եկեք մի կողմ դնենք մայր-երեխա հարաբերությունը, այլ վերցնենք անօրինական զավակ-ընտանեկան պատիվ հարաբերությունը: Այս դեպքում ինչպե՞ս վարվել: Թողել որ երեխան ապօրինի լինելու շտամպը կրի իր ճակատին ողջ կյանքի ընթացքում (չնայած մոդեռնիզացման հետ միաժամանակ այդ խնդրից մարդիկ քիչ թե շատ ձերբազատվել են), թե նրան ուղղակիորեն ազատել դրանից:
Ես ամեն դեպքում դեմ եմ ցանկացած ստիպողական քայլի։ Ստիպել, որ մայրը ունենա այդ երեխային, կամ ստիպել որ չունենա։ Կարծում եմ կինը ինքը պետք է որոշի, արդյոք ինքը պատրաստ է մայրանալ, թե՝ ոչ։ Եվ եթե պատրաստ չէ, հետագայում հնարավոր է որ այդ երեխայի համար շատ ավելի վատ լինի, որ ինքը ծնվել է։ Հիմա կասեք, որ դա աստված է որոշում, և մենք իրավունք չունենք նրա կամ երեխայի փոխարեն որոշելու։ Բայց ամեն դեպքում, եթե ռեալ նայենք, և չփորձենք պարզապես իդեալական մտքեր արտահայտել, կտեսնենք, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, և շատ դեպքերում ճիշտը հղիության վաղաժամ դադարեցումն է։ Գիտականորեն ապացուցված է, որ նույնիսկ 2-3շաբաթական սաղմը ցավ է զգում և այլն, բայց դա ոչինչ է այն ցավի կողքին, որ կարող է զգալ ոչ ցանկալի երեխան։ Եվ վերջապես, եթե կինը չի ցանկանում այդ երեխային հազար ու մի ձև կա վիժեցնելու, և եթե դա օրենքով արգելվում է, դա անում են տնային պայմաններում, վատ սանիտարահիգիենիկ պայմաններով տնական բժիշկների մոտ, ինչը շատ ժամանակ բերում է վարակների և անբուժելի հիվանդությունների, էլ չեմ ասում կնոջ մահվան։ Շատ դրամատիզացրեցի՞Բայց ճիշտ եմ ասում։
When life gives you lemons, make lemonade
Մեղքերից ամենավաթթարագույնը, որը գործում է մարդը՝դա սպանությունն է, այս դեպքում՝ աբորտը:
Սակայն սա չի նշանակում, որ պետք է ամբողջ պատասխանատվությունը դրվի միայն կնոջ վրա:Գրառումներից մեկում կար հետևյալ միտքը/բառացի չեմ հիշում, բայց իմաստը սա էր/.- Կին մի հղիացիր.....
Իսկ եթե տղամարդը համաձայն չէ պահպանման որևէ միջոցներից օգտվի...էս դեպքորմ կինը ինչ անի:Իգական սեռի ներկայացուցիչը հղիանում է արական սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով:Եվ եթե յուրաքանչյուր զույգ հարաբերությունից առաջ գիտակցի կատարվելիք քայլի հետևանքները՝ տրվելով ոչ միայն ցանկություններին, այլև շարժվելով նաև բանականությամբ,կարծում եմ կինը հետագայում չի կանգնի աբորտ անելու կամ չանելու հարցի առաջ::Չեմ կարծում, որ կնոջ համար աբորտի գնալը նման է բժշկի մոտ գնալու հերթական այցին:Եվ կինը և անգամ սաղմը ցավ ապրում են....Բայց եթե կինը տղամարդու կողմից չի ստանում աջակցություն և ամբողջի պատասխանատվությունը դրվում է նրա վրա, ուրեմն ոչ-ոք բարոյական իրավունք չունի մեղադրել նրան՝ կատարած քայլի համար:Ես կտրականապես դեմ եմ աբորտին, բայց երբեմն միակ ճիշտ լուծումը լինում է հենց աբորտը:Եվ ավելի լավ կլինի ամուսինը սեռապես ավելի գիագետ լինի , քան թե հետո մեղադրի կնոջը անխոհեմ կատարված քայլի համար:![]()
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 15.12.2007, 09:09:
Դեմ եմ միանշանակ, ախր ինչպե՞ս կարելի է...
Շուտ պետք է մտածեին հետևանքների մասին
Ամբողջովին համամիտ եմ Gayane*-ի հետ...
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ