User Tag List

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 337 հատից

Թեմա: Հղիության արհեստական ընդհատում

  1. #31
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Լրիվ համաձայն եմ Բյուրակնի բերած բոլոր պատճառների հետ։ Իմ խորին համոզմամբ, աբորտը ոչ պակաս սպանություն է, քան արդեն ծնված մարդու սպանությունը։ Մեզանից ոչ ոք իրավունք չունի որոշելու՝ երեխան պետք է ապրի թե ոչ։ Եթե արդեն ստեղծվել է, թեկուզև դեռ չի ծնվել, ուրեմն պիտի ապրի։ Իսկ եթե կինը կամ աղջիկը չէր ուզում երեխա ունենալ, ապա պետք է դրա մասին նախօրոք մտածեր։ Եթե չի մտածել, ուրեմն պարտավոր է կրել իր անհեռատեսության հետևանքները (մի քիչ ցավալի է երեխային «հետևանք» անվանելը, բայց տվյալ դեպքում այդպես է ստացվում)։
    իսկ եթե կանխավ գիտես, որ քանի որ մինչև այդ ընդունել ես դեղեր ինչ-որ հիվանդության բուժման համար, երեխադ ծնվելու է ԹԵՐՀԱՍ կամ ԴԱՈւՆԻԶՄ հիվանդությա՞մբ
    qui sine peccato est?

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    իսկ եթե կանխավ գիտես, որ քանի որ մինչև այդ ընդունել ես դեղեր ինչ-որ հիվանդության բուժման համար, երեխադ ծնվելու է ԹԵՐՀԱՍ կամ ԴԱՈւՆԻԶՄ հիվանդությա՞մբ
    Դու չես որոշողը այդ երեխան պետք է ապրի, թե ոչ: Եվ հետո եթե երեխան մտավոր հետամնաց է, դու չես կարող ասել, որ նա մարդ չէ, իրավունք չունի ապրելու: Ի դեպ, մտավոր հետամնաց երեխաների կյանքի որակը կարելի է շատ լավ բարձրացնել: Ես ինքս մի Դաունով հիվանդի գիտեմ, որ գրում, կարդում, նկարում է, իսկ վերջերս նույնիսկ դաշնամուր էր նվագում:

  3. #33
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Դեմ եմ ընդհանրապես,
    բայց եթե երեխան արատներով է ծնվելու,
    կամ վտանգ կա մայրիկի համար,
    մեկել երբ սպիդով հիվանդ մորից պետքա ծնվի:
    Ամեն դեպքում մարդ իր խելքիցա որ գտնվում ա են վիճակում, որում կա, պետքա նախորոք մտածել…
    ...ներկերս վերջացել են...

  4. #34
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    մեկել երբ սպիդով հիվանդ մորից պետքա ծնվի:
    ի դեպ, մի շատ հետաքրքիր բան կարող եմ ասել: ՁԻԱՀ-ով հիվանդ մորից 30%-ով առողջ երեխա է ծնվում:
    եթե հղիությունն արհեստականորեն ընդհատեն, ի՞նչ երաշխիք կա, որ առողջ երեխան առողջ չէ

  5. #35
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Դու չես որոշողը այդ երեխան պետք է ապրի, թե ոչ: Եվ հետո եթե երեխան մտավոր հետամնաց է, դու չես կարող ասել, որ նա մարդ չէ, իրավունք չունի ապրելու: Ի դեպ, մտավոր հետամնաց երեխաների կյանքի որակը կարելի է շատ լավ բարձրացնել: Ես ինքս մի Դաունով հիվանդի գիտեմ, որ գրում, կարդում, նկարում է, իսկ վերջերս նույնիսկ դաշնամուր էր նվագում:
    ես իմ համար չեմ ասում... էդ երեխան ինքը տանջվելու ա
    qui sine peccato est?

  6. #36
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Իրավիճակ. մայրը հիվանդ է թոքախտով, հայրը՝ սիֆիլիսով։ Նրանք արդեն ունեցել էին 4 երեխա. մեկը ի ծնե կույր էր, երկրորդը մեռած էր ծնվել, երրորդը խուլուհամր էր, իսկ երրորդը ի ծնե հիվանդ էր թոքախտով։ Այժմ ընտանիքը սպասում է հինգերորդ երեխայի ծնունդին։ Ի՞նչ խորհուրդ կտայիք մորը։
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    .
    Եթե դուք պատասխանեցիք՝ աբորտ անել, ապա դուք հենց նոր սպանեցիք Բեթհովենին

    Ինչ վերաբերում է թեմային... Երևույթին դեմ եմ, բայց կան դեպքեր, երբ ուղղակի ինքդ էլ չգիտես ինչն է ճիշտ... երբեք ոչինչ հնարավոր չի միանշանակ ասել...

    P.S. Առաջին անգամ վերոհիշյալ հարցը լսելիս ես էլ էի Բեթհովենի մամային խորհուրդ տվել չունենալ հինգերորդ երեխային...
    И скучно и грустно, и некому руку подать...

  7. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Ես հենց հիմա ինքնակամ վիժումների մասին եմ կարդում, այստեղ գրված է նաև արհեստական վիժումների մասին: Կուզեի թարգմանել ձեզ համար:

    Հղիության արհեստական ընդհատումը հետագայում կարող է ինքնակամ վիժումների պատճառ դառնալ: Անբարենպաստ հետևանքներ ունենում է հատկապես առաջին հղիության ընդհատումը: Հղիության արհեստական ընդհատման հետևանքով առաջացած ինքնակամ վիժումները մի քանի պատճառ կարող են ունենալ: Մեծ նշանակություն ունեն էնդոկրին (ներզատիչ) և նյարդային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, խրոնիկական էնդոմետրիտը (արգանդի ներքին շերտի բորբոքում) և այլ բորբոքային հիվանդություններ, որոնք առաջանում են հղիության արհեստական ընդհատման հետևանքով:

  8. #38
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իմ համար չեմ ասում... էդ երեխան ինքը տանջվելու ա
    ինչ ես կարծում ,որ հնարավորուրյուն լիներ ետ երեխուն հարցնեիր, ինքը մեռնել կուզե՞ր
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.02.2007, 22:08: Պատճառ: Մեջբերման ուղղում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Մի բան էլ բուն արհեստական աբորտների բաժնում կարդացի: էդ էլ եմ թարգմանում:

    Արհեստական աբորտները, նույնիսկ երբ դրանք կատարել է բժիշկը բժշկական հաստատությունում, կնոջ առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում, հատկապես կրկնվող աբորտների դեպքում կամ երբ ընդհատվել է առաջին հղիությունը: Ավելի հաճախ հանդիպող բարդություններից են բորբոքային հիվանդությունները, որոնք ոչ հազվադեպ առաջացնում են ծնելիության ֆունկցիայի խանգարում (անպտղություն, ինքնակամ վիժումներ, արտաարգանդային հղիություն): Այն կանանց մոտ, որոնք նախկինում դիմել են աբորտի, հաջորդ հղիությունների և ծննդաբերությունների ժամանակ հաճախ բարդություններ են առաջանում (եթե պետք է, դրանք կթվարկեմ, ուղղակի լիքը անծանոթ բառեր կան, հիմա ալարում եմ բառարանի մեջ նայել): Բորբոքային հիվանդությունները և արգանդի վնասումը ծննդաբերության ժամանակ պայմաններ են ստեղծում դրա պատի պատռման համար:
    Աբորտները կարող են նյարդային համակարգի, ինչպես նաև ձվարանների, մակերիկամների և այլ ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարման պատճառ դառնալ:

  10. #40
    ժպտա աշխարհին smilingangel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Հղիության արհեստական ընդհատում

    ես մի անգամ մի վավերագրական ֆիլմ տեսա աբորտի մասին...մինչև հիմա մարմնովս սարսուռ է անցնում,երբ հիշում եմ էդ ամենը...դեռ չծնված,բայց արդեն ՄԱՐԴ-ԱՐԱՐԱԾԸ փորձում էր խուսափել բժշկի գործիքներից...ավա՜ղ,հաջողություն չունեցավ ու ինչպես մի անպետք «առարկա» դուրս բերվեց մոր օրգանիզմից...
    բնականաբար դեմ եմ...բայց ինքս լսել եմ մի դեպք,որից հետո մինչև հիմա շոկի մեջ եմ...ու հիմա առավել քան երբևէ ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել աբորտ անողներին...իհարկե պախարակելի է,երբ այդ քայլին դիմում են "անզգույշ" պահվածքի հետևանքով...իսկ եթե սաղմը ձևավորվել է բռնության հետևանքո՞վ.ի նկատի ունեմ երբ կինը հղիացել է իր նկատմամբ սեռական բռնությունից հետո...(վերոհիշյալ դեպքը հենց դրա հետ էր կապված).............

    When one door of happiness closes,God opens another door,but often we look so long at the closed door that we do not see the one which has been opened for us.......

  11. #41
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Հետաքրքիր պոստեր կարդացի, Ուրեմն ասեմ, պատկերացրեք մի դեպք...
    Հայրը և Մայրը Երեխա են սպասում, բայց երեխային մեծացնելու համար ոչ մի ռեսուրս չունեն: Իդեպ Ցույց էին տալիս Աղքատների բնակավայրերը ու տեսա որ մի հատ <<Բուդկի>> մեջ ապրում են 9 երեխա, որոնցից 2-ը գիշերօթիկում 2-ը մանկատանը ու պլյուս 10 երեխային են սպասում: Եվ միայն այս հարցի շուրջ եմ համաձայն, իսկ բոլոր մնացած դեպքերում, ասում եմ ՄԻԱՆՇԱՆԱԿ` Ոչ Աբորտին:

  12. #42
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Կարդում եմ ու աչքերիս չեմ հավատում..
    Մայր Թերեզաների ակումբ...
    Եկեք մի հատ էլ արգելենք աբորտները ու վսյո, ազատ անկախ Հայաստան!!!

    Իմ կարծիքով պետքա լինի մոտավորապես սենց - մինչև 18 տարեկանների աբորտը արգելվում է, իսկ չարահաս կինը թող արդեն ինքը որոշի ինչ անի իր օրգանիզմի հետ:
    Կասեք - շատ 20 տարեկաններն էլ խելք չունեն: Կպատասխանեմ - շատ 15 տարեկաններն էլ խելք ունեն, բայց ասենք, ընտրությունների չեն կարա մասնակցեն: Որոշվելա 18 չափահասության տարիք, ուրեմն մի բան կա:

    Ինչ կնշանակի պտուղը զգումա, և այլն և այլն: Եթե ինքը նոր, էէէ, зачатый վիճակում արդեն խանգարող բանա, ու էս աշխարհի երեսին իրան արդեն սիրող ու սպասող չկա, ավելի լավ չի ինքը հեռանա դեռ սաղմնային վիճակում, որ հաստատ գիտակցություն չունի, ունի չգիտեմ ինչ ռեֆլեկսներ և այլն..

    Կարմա..Աստված..Ինչ ասես իրար խառնվեցին..
    Ախր մի փոքր, ՄԵՂՄ ասած, ուրիշ աշխարհում ենք ապրում...

    Հետո կնոջ վիճակը:
    Հա ասենք լավ, հղիացել ա, ինչ, իրավունք չունի ինքը իրա օրգանիզմին ինչ ուզի անի? Մենակ չասեք - երեխայա..օրգանիզմ չի..
    1-2-3 ամսականը երեխա չի, ՍԱՂՄԱ, ու անգիտակից ու կնոջը խանգառող մի երևույթ, որից կինը ուզում է ազատվել:
    Կամ երբ ասենք 40 տարեկան ամուսնացած նորմալ կինը, որ ունի, ասենք, 3 երեխա, ու ընդհանրապես էլ չի պլանավորում երեխա ունենալ: Հազար ու մի բան կարողա պատահել, կներեք, իհարկե - պահպանակը պատռվում ա, և ինչ?
    Սաաղ կյանքի պլանները խառնի իրար դրա պատճառով?
    Եթե նա լրիվ գիտակցում է ռիսկի գործոնը, ինչու է պետք նրան արգելել?..
    Դա անմիտ ա:

    Դա նորմալ դեպքերի մասին:
    Իսկ բարդույթների դեպքում.. Ասենք կարմրախտա, բանա.. Էլ չեմ ասում - եթե բժիշկը հստակ ասել ա - երեխան, ասենք, անբուժելի եսիմինչ վախենալու հիվանդությունով տառապելու ա..
    Ինչ չափահաս-անչափահաս...Ինչ երեխան զգումա..
    Իսկ էտ երեխայից մեկը հարցնող եղելա - ինքը ուզում ա տենց հիվանդ էս դաժան աշխարհի երեսին ապրել?
    Կամ ուզումա որ իրա երեխաներին անցնի իրեն բախտի բերմամբ չանցած եսիմինչ խելագարություն կրող գենը?

    Էհ.. Դեմ աբորտների..
    Դեմ պետքա լինել անօրինական աբորտների, սեռկան հարաբերությունների կուլտուրայի բացակայությանը, բայց հաստատ ոչ ուղղակի, օդի մեջ ասված "աբորտներ!!!"

  13. #43
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Վավերագրական ֆիլմը աբորտի մասին ես էլ եմ դիտել, շատ տպավորիչ էր: Ինձ թվում է, եթե աբորտից առաջ կնոջը ցույց տային այդ ֆիլմը, նա, գոնե մի քիչ, բայց կմտածեր` "Լինել, թե այնուամենայնիվ չլինել"

    Կարդացել եմ նաև մի բժշկի ռեալ պատմությունները վերը նշված անօրինական և ժողովրդական միջոցներով կատարվող աբորտների ցավալի հետևանքների մասին. Կարդացել եմ մի շնչով: Այս աշխատության մասին է խոսքը. Անչափ հետաքրքիր ու ուսուցողական է

    Կոնկրետ իմ վերաբերմունքը…չեմ ողջունում, ու չեմ էլ դատապարտում: Բայց ամեն դեպքում պետք է գոնե մի փոքր պատասխանատվություն ունենալ.: Հազար տեսակի միջոցներ կան հղիությունից խուսափելու համար:

  14. #44
    Սկսնակ անդամ Basaeff-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.01.2007
    Հասցե
    ֆորպոստ, հարավային կովկաս
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Ես հարց ունեմ բոլոր նրանց, ովքեր համարում են աբորտը սպանություն:

    Դուք անձամբ ձեզ հիշու՞մ եք ծնվելուց առաջ 3 ամսեկան: Եթե ոչ, ապա ինչի հիման վրա եք եզրակացնում որ դա մարդու սպանություն է:

    Երկրորդ հարցս վերաբերվում է ընդհանրապես աբորտներին դեմ արտահայտվողներին: Արդյո՞ք freedom of choice գաղափարը վերացել է: Եթե ոչ, ապա ի՞նչ իրավունքով է վիճելի բարոյական հարցը գերակայում մարդու հիմնարար իրավունքին:

    Նրանց, ովքեր ընդունակ են հարցին քիչ թե շատ պրագմատիմով եւ առանց պաֆոսի մոտենալ, խորհուրդ եմ տալիս Steven Lewitt-ի գրածները կարդալ: Հիանալի քանակական զուգահեռներ է տանում ԱՄՆ-ում աբորտների թույլատրման եւ 15-18 տարի անց նույն երեկրում կրիմինալի կտրուկ անկման հետ:

  15. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հղիության արհեստական ընդհատում

    Մեջբերում Basaeff-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հարց ունեմ բոլոր նրանց, ովքեր համարում են աբորտը սպանություն:

    Դուք անձամբ ձեզ հիշու՞մ եք ծնվելուց առաջ 3 ամսեկան: Եթե ոչ, ապա ինչի հիման վրա եք եզրակացնում որ դա մարդու սպանություն է:
    Հետաքրքիր է, իսկ դու քեզ գոնե ծնվելուց հետո 3 ամսականում հիշու՞մ ես։ Գրեթե համոզված եմ, որ ոչ։ Ուրեմն ի՞նչ։ Քեզ այդ տարիքում կարելի էր առանց խղճի խայթի սպանել ու դա սպասնություն չհամարե՞լ։

    Երկրորդ հարցս վերաբերվում է ընդհանրապես աբորտներին դեմ արտահայտվողներին: Արդյո՞ք freedom of choice գաղափարը վերացել է: Եթե ոչ, ապա ի՞նչ իրավունքով է վիճելի բարոյական հարցը գերակայում մարդու հիմնարար իրավունքին:
    Ընդհանրապես մարդը միշտ էլ ունի ազատ ընտրության իրավունք, և դատելով նրանից, թե նա ինչպես կօգտագործի իր այդ իրավունքը, այսինքն՝ չարը կընտրի թե բարին, արդեն կարելի է ենթադրություններ անել նրա բարոյականության մակարդակի մասին։ Սա ես ասացի ընդհանրապես "freedom of choice" հասկացության վերաբերյալ։ Իսկ որ աբորտն, իմ կարծիքով, սխալ ընտրություն է, ես արդեն ասել եմ այս թեմայի առաջին գրառումներից մեկում։ Ես չեմ կարող վստահաբար ասել, որ ծայրահեղ իրավիճակներում (ասենք, այն դեպքում, երբ արդեն ստույգ կամ 90 տոկոսի հավանականությամբ հայտնի է, որ երեխան ծնվելու է աննորմալ, և նրա կյանքը, պատկերավոր ասած, պատիժ է դառնալու թե իր և թե ծնողների համար հետագա ամբողջ կյանքի ընթացքում, կամ էլ մոր կյանքին վտանգ է սպառնում և այլն) ես հաստատ չէի դիմի աբորտի, բայց նույնիսկ եթե դիմեմ (հուսով եմ՝ այդպիսի սարսափելի ընտրության առջև չեմ կանգնի ), ապա դա իմ կողմից թուլության դրսևորում կհամարեմ, որովհետև աբորտն, ամեն դեպքում, դեմ է իմ բարոյական սկզբունքներին, որի մասին արդեն գրել եմ այստեղ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shauri (18.01.2009), Նաիրուհի (19.11.2012)

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արհեստական բանականություն
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 214
    Վերջինը: 15.10.2023, 00:39
  2. Արհեստական ինտելեկտ
    Հեղինակ՝ Progart, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2017, 17:56
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 02.02.2011, 18:54
  4. Գրավիչ կրծքեր՝ արհեստական :)
    Հեղինակ՝ Moon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 91
    Վերջինը: 02.01.2010, 22:51
  5. Հղիության արհեստածին կամ բնական ընդհատում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2009, 09:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •