Բավական ժամանակ է ինչ հետևում եմ այս թեմային ու այդպես էլ հարմար չէր լինում այստեղ գրառում անել, վերջապես ստավեց…
Հղիության արհեստական ընդհատմանը կող՞մ եմ… Այո:
Գիտե՞ք ինչ կա… Բոլոր կանայք էլ վաղ թ ուշ կանգնում են այս հարցի շուրջ, ու ոչ մի կնոջ դեռ չեմ հանդիպել, որ այս ընտրության առաջ կանգնած չլինի: Ո՞րն է ավելի լավ, ժամանակին ընդհատել հղիությունը, թե երեխային լույս աշխարհ բերել՝ չկարողանալով ապահովել կյանքի համար անհրաժեշտ մինիմումով, երեխա ունենալ ու այդպես էլ չկարողանալ երեխային երջանկություն տալ, ծնված օրվանից գցել խնդիրների ու հոգսերի տակ, թե ուղղակի սպասել այն ժամանակին, երբ կկարողանաս երեխայով ուրախանալ ու նրան ուրախացնել: Կամ երեխա են ունենում ու մանկատուն հանձնում՝ արդարանալով, որ գոնե երեխային չեն սպանել: Լավ արդարացում է, խոսք չունեմ: Կամ էլ կան չէ "տղա-տղամարդիկ", որ սեքսով են զբաղվում՝ չմտածելով անգամ պաշտպանվել, հետո էլ չեն ցանկանւմ հարաբերությունները լրջացնել: Իսկ աղջիկն ի՞նչ պետք է անի այս դեպքում: Չլինի՞ թե պետք ա մտածի բնակչության թիվը մեծացնելու մասին: Գիտեք հեշտ է այստեղ կարծիքներ հայտնել, մեղադրել կամ պաշտպանել… Իրականում միայն տվյալ անհատը գիտի, թե որն է ճիշտ իր համար, միայն կինն է տանում աբորտի ցավերը, այնուհետև պատասխան տալիս դրա հետևանքների համար: Ինչպես նաև հենց կինն է ծնված երեխայի կյանքի համար առաջին պատասխանատուն: Բայց նաև կողմ չեմ, երբ աբորտը սովորություն են դարձնում, միայն այն պատճառով, որ մարդիկ տեղյակ չեն պաշտպանիչ միջոցների մասին կամ էլ չեն ցանկանում դրանից օգտվել:
Հա, այստեղ կա նաև մի նուրբ երևույթ՝ մեղքի զգացումը…
Եկեղեցին, հասարակական կարծիք այնպես են արել, որ մենք մեզ ամեն ինչի համար պետք է մեղավոր զգանք… Մեղավոր ենք, որ սեքսով ենք զբաղվում, մեղավոր ենք, որ անօրինական երեխա ենք ունենում, մեղավոր ենք, որ աբորտ ենք անում…
Բավական է, թողեք, որ ամեն մեկը ինքը որոշի, թե իր համար որն է լավ, որը վատ, հերիք է սուտ լոզունգներով կամ կեղծ բարոյականությամբ մարդկանց գլուխները աղբով լցնեք:
Ժամանակն է, որ կարողանանք հարգել մարդու ազատ ընտրության իրավունքը:
Էջանիշներ