User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Բառերի խորհրդավոր աշխարհից

  1. #1
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բառերի խորհրդավոր աշխարհից

    Այս թեման կգրավի բոլոր նրանց, ում հետաքրքրում է, թե ինչպես են առաջացել հայերեն շատ բառեր, արտահայտություններ, դարձվածքներ, ինչ արմատներ ունեն, որ լեզուներից է փոխառվել դրանց մի մասը, ինչ իմաստափոխությունների ու հնչյունափոխությունների են ենթարկվել ժամանակի ընթացքում: Նախօրոք ասեմ, որ այն, ինչ պարբերաբար ներկայացնելու եմ, իմ դատողություններն ու վերլուծությունները չեն, այլ հատվածներ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքից (1989թ, Երևան)` իմ կողմից աննշան կրճատումներով, խմբագրումներով ու սմայլիկային միջամտությամբ : Կարդալ չեմ ստիպում , բայց իրոք հետաքրքիր է, լիքը լավ բաներ կսովորեք:
    Սկսեցինք!

    Հ.Գ. Քննարկումներն ու մեկնաբանությունները ողջունվում են, իսկ անհամաձայնության բոլոր դրսևորումները խնդրվում է ուղղել հեղինակին


    Խելքը շուկայում չե՞ն ծախում

    Ժողովրդական իմաստուն խոսք է. Խելքը բնատուր է, բավական չափով էլ` «մարզովի»:
    Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե... կշռում են: Չե՞ք հավատում: Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի: Բայց այդ բառը մեր նախնիները փոխառել են հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ` «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»:
    Այդ դեռ քիչ է:
    Հին հունարեն տա´լանտոն պարզապես նշանակել է... «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո´ս բայի հիման վրա, որը նշանակել է «տատանել, ճոճել»): Տա´լանտոն նշանակել է նաև «կշռաչափ` 26,2 կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի: «Ուրիշներից ետ չմնալու համար» այդ բառը հունարենից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակել է նաև «փափագ, ցանկություն, կամք»: Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում ու հարավում` նաև «ցանկություն»:
    Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»: Խորենացին գրում էր. «...Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ և հազար քանքարոսկւոյ, զի օգնեսցէ նոցա...» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»):
    Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքարավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա... 138 լիդր, այսինքն` 45կգ 333գ խելք ունի: Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ...

    Ավելացվել է 2 րոպե անց
    Ասում եմ, ասում ես, և ստացվում է... բամբասանք

    Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն, անշուշտ, այն է, որ բամբասանքը վատ բան է: Սակայն այստեղ այդ մասին չէ, որ պիտի խոսվի, այլ հենց բառի մասին:
    Եթե բառացի բացատրելու լինենք բամբասանքը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»: Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է, որ կա:
    Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բայ(«ասել, խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին բամ («ասում եմ, խոսում եմ») և բաս («ասում ես...»): Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է:
    Կարծում եք` միայն ա՞յս բառն է այդպես կազմված: Ոչ: Եթե լսեք, որ արևմտահայն ասի` «Հա´յդե, ջա´նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (= բամբասանքներին) ականջ մի կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի, ըսի «ասացի» + ըսավ «ասաց»:
    Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով` Թիֆլիսի բարբառին: Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե...» («Խաթաբալա»): Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ դարձյալ նշանակում է «ասում է»: Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ` ասեկոսե, որ կրկին նշանակում է բամբասանք:
    Դառնալով բալ-ին` հարկ է նշել, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է «ասելը, խոսելը»: Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեցեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակին նշանակել է նաև ГЛАГОЛать` «խոսել», разГЛАГОЛьствовать` «բարբաջել, շաղակրատել»: Թե´ հայերեն բայ, թե´ ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum [վե´րբում]-ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» (verbo [վե´րբո] «խոսել»):
    Վերջին խմբագրող՝ Enipra: 27.03.2008, 15:56: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մկները մարդուն... ուժ են տալիս

    Սկսենք... առավոտյան մարմնամարզությունից: Ձեռքը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեցեք դեպի ուսոսկրը: Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով: Ուռչող մսագունդ: Ի՞նչ անուն ունի դա: ՄԿԱՆ:
    Որտեղի՞ց է գալիս այս բառը:
    Ստուգաբանները վաղուց են պարզել, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն` բնիկ հայկական արմատի հետ: Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում և նշանակում էր «մեջք», հոգնակին` մկանունք, նշանակում էր նույնպես «մեջք», «մեջքի ուռած մաս»:
    Մուկ -> մկան
    իամստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում: Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե´ մկանը, թե´ մկաններին, որից կազմված մուուո´դոս ածականը նշանակում էր «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»:
    Լատիներեն mus «մուկ», musculus «1. մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus «մկանուտ, մսոտ»:
    Ռուսերեն мышь «մուկ», мышца «մկան» ( ավելի հաճախ գործածվում է հոգնակի` мышцы): Սակայն ռուսերենն ունի նաև
    мускул(ы) բառը` «մկան, մկանունք», որը փոխառություն է լատիներենից:
    Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից: Մնում է մի բան ավելացնել. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն
    мышь - բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն` գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այն ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում` հայերենը):
    Վերջին խմբագրող՝ Enipra: 28.03.2008, 02:35:

  3. #3
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    ԴԵՄՔԻ՞ ՈՒՂՂՈԻԹՅԱՄԲ, ԹԵ՞ ԴԵՊԻ ԱՋ

    Երբ լսենք առա~ջ հրամանը կամ հրահանգը, մենք, աոանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը: Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին... դեպի աջ: Որովհետև աոաջ (= առ + աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»:
    Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ–ը նշանակեց «ուղիղ»։
    Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»: Համեմատեցեք. ոուսերեն правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»: Անգլերեն right, ֆրանսերեն droit ունեն հիշված 3 իմաստներն էլ:
    Աջ բաոի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ (՚«հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը հաջողություն բաոը: Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»: Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն...
    Ով գիտե, գուցե «աջ» -> «ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի, ընկալման հետ: Ով գիտե: Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող... բառերի արմատն է աջ։

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Արփինե ջան, շատ հետաքրքիր թեմա է, ապրես։ Մեծ հետաքրքրությամբ կարդացի ու սպասում եմ հետագա խորհրդավորություններին։
    Գրածներիցդ միայն բամբասանքի ու ասեկոսեի ստուգաբանությունը գիտեի, իսկ մնացածն ինձ համար էլ էր նորություն։

    Ցավոք, չեմ կարծում, թե շատերը կարդան, բայց կարդացողներ կլինեն, այնպես որ հաստատ իզուր չես գրում։ Ում պետք է, անպայման կկարդա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Իսկապես շատ հետաքրքիր է: Ապրես
    Լեզվաբան մարդ եմ, վերջիվերջո, հեռու ինձնից

  6. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Ուրախ եմ, որ կան հետաքրքրվողներ: Անպայման կշարունակեմ, որովհետև գիրքը ես էլ սկզբից մինչև վերջ չեմ կարդացել, հիմա էլ առիթ է. կարդում եմ, վերհիշում, սովորում ու փոխանցում ձեզ ու դրանից արդեն հաճույք եմ ստանում:

  7. #7
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Ով որ առաջ նստի...

    Հին (և նոր) հույները նախագահին ասում են պրոեդրոս, որ կազմված է պրո- «առաջ, նախ» ածանցից և (h)եդրա «նստատեղի, գահ, բազկաթոռ» արմատից: Պրոեդրոս կոչում էին Հին Հունաստանի պետական-քաղաքական վեհաժողովների (էկլեսիաների), ազգային ժողովների նախագահներին:
    Հույներին հետևելով` հռոմեացիներն էլ նույն դիրքի գործիչներին իրենց լեզվով կոչեցին praesidens [պրեզիդենս] «նախագահող, գլխավոր» = prae «առաջ, առջև» + sidens «նստող»:
    Լատիներեն այս բառը ուղղակի կամ անուղղակի կերպով փոխառել են եվրոպական լեզուները. անգլ. president [փրե´զիդընթ], ֆր. président [պղեզիդա´ն], գերմ. Präsident [փղեզիդե´նթ]: Ռուսերենը մի կողմից վերցրել է լատիներեն բառը (
    президент), մյուս կողմից, նույն լեզվական տրամաբանությամբ պատճենել-կազմել է իրենը` председатель = пред «առաջ, առջև» + седатель «նստող»:
    Հայերս էլ շատ վաղուց հունարենից պատճենել-կազմել ենք մեր նախագահ
    = նախ + գահ բառը: Գործածական է եղել նաև հառաջագահք (գրաբար յառաջագահք) բառը:

  8. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ կան հետաքրքրվողներ: Անպայման կշարունակեմ, որովհետև գիրքը ես էլ սկզբից մինչև վերջ չեմ կարդացել, հիմա էլ առիթ է. կարդում եմ, վերհիշում, սովորում ու փոխանցում ձեզ ու դրանից արդեն հաճույք եմ ստանում:
    Հետաքրքիրա թեման ե՞րբ կլինի շարունակությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #9
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա թեման ե՞րբ կլինի շարունակությունը:
    Ուրախ եմ Հավանաբար վաղը

  10. #10
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Շարունակում ենք բացահայտումները

    Ո՞Վ Է ԱՔԼՈՐԱՆՈԻՄ

    Աքլորը՝ հավանոց-հարեմի այդ տիրակալը, իր տիրույթի սահմաններում ասպետական կեցվածքով շատ փոխաբերությունների նյութ է ծառայել: Մասնավորապես աքլոր անվանում են հոխորտացող, քիթը վեր ցցած, սրա-նրա հետ կռվի բռնվելու միշտ պատրաստ տղամարդկանց, որոնց բռնկուն կռիվներն էլ, դարձյալ փոխաբերաբար, կոչում են աքլորակռիվ: Եվ դա նույնն է, ինչ որ բարբառով ասում են խորոզլամիշ լինել (պարսկերեն խորուուս, թուրքերեն խորոզ «աքլոր» բառից):
    Ռուսերեն петух և петушиться, անգլերեն cock և to cock ներկայացնում են նույն փոխաբերությունները: Չերկարացնեմ. շատ լեզուներում է այսպես. Աքլորանալը հատուկ է տղամարդկանց, թեև վայել չէ ոչ մեկի:
    Սակայն այն հարցում, թե ում է հատուկ աքլորանալը, ֆրանսիացիներն այլ կարծիքի են:
    Ֆրանսերեն coquette [կոկե՚տտը] իգականի վերածված աքլորն է, որն ասվում է այն աղջկան կամ կնոջը, որ միայն դատարկ հպարտությունից կոտրատվելով ջանում է գրավել տղամարդու ուշադրությունը, հրապուրել նրան։ Եվ այս բառը բավական լայն ճյուղավորում է տվելֆրանսերենում. է՛լ coqueter [կոկըտե՛] «կոտրատվել, կոկետություն անել», է՛լ coquetterie [կոկետըղի՛] «կոկետություն»... Ֆրանսերենից էլ համապատասխան բառերն անցել են այլ լեզուների` մասնավորապես ռուսերենին. кокетка «պչրուհի, կոկետուհի», кокетливый «պչրաբարո, պչրասեր», кокетничать «կոկետություն անել» ... Մի քանիսն էլ, ինչպես նկատում եք, ռուսերենի միջոցով անցել են հայերենին։ «Դա մի նորեկ կոկետուհի էր - մայրաքաղաքի հաճույքների դպրոցն անցած մի գեղեցկուհի» (Շիրվանզադե, «Քաոս»)։

    Իսկ եթե ոչ թե կոտրատվում է, այլ կամակորությո՞ւն է անում, իր քմահաճո՞ւյքն է ուզում առաջ տանել:
    Այդ դեպքում արդեն մի ուրիշ կենդանու «կվկայակոչենք», այս անգամ իտալերենի օգնությամբ, որտեղ էգ այծին ասում են capriccio [կապրի՚չչիո]: Իսկ այդ բառից եվրոպական մի շարք լեզուներ կազմել են «կամակորություն, քմահաճույք» իմաստն արտահայտող բառեր. ֆրասերեն և անգլերեն caprice [կապղի՛սը, քըփրի՛ս], գերմաներեն Kaprice [քափղի՛սը], ռուսերեն каприз = hայերեն խոսակցական կապրիզ։
    Կա նաև կապրիչիո երաժշտական տեր­մին: Սա մի ստեղծագործություն է, որ շարադրվում է «անկանոն, թռչկոտուն» ձևով և սովորաբար կենսախինդ ու քմահաճ ոգով ու ոճով:
    Դե հիմա ինքներդ որոշեք, թե ով է աքլորի պես կոտրատվում, ով այծի պես կամակորություն անում:

  11. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Շատ հետաքրքիր թեմա է, Արփինե ջան, շնորհակալություն Գրեթե բոլորն էլ նորություն էին ինձ համար Սպասում եմ շարունակություններին
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #12
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    ՈՐՏԵ՞Ղ ՊԱՀԵԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԵԶԵՐԸ

    - Որտե՞ղ, իհարկե պահեստներում,- պիտի պատասխանեիք դուք:- Կամ էլ, ծայրահեղ դեպքում խանութում։
    Եթե մեր նախնիներին դիմեինք, նրանք հենց սկզբից կասեին՝ խանութում։

    Խանութ
    բառը առաջին հերթին նշանակել է... «մթերված բան, դեզ». «...Քանզի և լերինք արծաթոյ յայտնեցան յաշխարհիս Հայոց առ ի հանել ի նոցունց խանութս արծաթոյ զտոյ ի պէտս մարդկան յաւուր իշխանության նորա» («Նրա՝ Մահմետ Մահադի ամիրապետի իշխանության օրոք Հայոց աշխարհում հայտնաբերվեցին արծաթի լեռներ՝ նրանցից հանելու համար զուտ արծաթի դեզեր, ի պետս մարդկանց»– Ղևոնդ Մեծ Պատմիչ, 8-րդ դար)։

    Հետո խանութ սկսեց նշանակել այն տեղը, ուր մթերված բաներ, դեզեր են դնում, այսինքն՝ «մթերանոց». «...Եւ բացեալ [ը]զխանութս գանձուցն արքունեաց՝ սփռէր զօրացն («Եվ բանալով արքունի գանձերի մթերանոցները՝ ցրում-բաժանում էր զորքերին»- նույն հեղինակ):

    Իսկ «մթերանոց»–ից մինչև այժմյան «կրպակ»-ն ու «խանութ»-ը, ինչպես ասում են, կես քայլ է մնում։
    Ահա այսպիսի իմաստային բարեշրջություն է ունեցել մեզ բոլորիս ծանոթ խանութ բառը։ Մնում է ավելացնել, որ մեր նախնիները այն փոխ առել են ասորիներից։

    Ոչ միայն մեր նախնիները, այլև արաբները, որոնք մինչև օրս էլ իրենց լեզվում ունեն հաանո´ւութ բառը, որ նշանակում է «կրպակ, գինետուն», հաանուութի´յյուն «խանութպան» բայց և... «դագաղագործ»։

  13. #13
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Արփինե ջան, շատ լավ թեմա է… մեծ հետաքրքրությամբ կարդում եմ, ապրես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Իսկ պարոն Բեդիրյանն իր գրքում տալիս է արդյոք հայերեն հայհոյանքների ծագումնաբանությունը?? Գիտեմ, որ դա բավականին հետաքրքիր է: Եթե այո, ապա կխնդրեի մի քանի օրինակ բերել այստեղ: Շնորհակալ եմ:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  15. #15
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Frigid--ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պարոն Բեդիրյանն իր գրքում տալիս է արդյոք հայերեն հայհոյանքների ծագումնաբանությունը?? Գիտեմ, որ դա բավականին հետաքրքիր է: Եթե այո, ապա կխնդրեի մի քանի օրինակ բերել այստեղ: Շնորհակալ եմ:
    Ոչ, դրա մասին գրքում չի խոսվում: Իսկ դու որևէ տեղ կարդացե՞լ ես, հետաքրքիր է

    Հայհոյանք ասացիր, հիշեցի մի արտահայտության ծագումնաբանություն, բայց ոչ Բեդիրյանի մեկնաբանությամբ:
    Որտեղի՞ց է առաջացել "ինչ-որ մեկի հերն անիծել" արտահայտությունը: Դեռ պուճուր ժամանակվանից շատ վատ էի զգում, որ լսում էի` ոնց են մարդիկ իրար ասում "Հե~րդ կանիծեմ", սարսափելի վիրավորանք էր թվում, այնինչ վերջերս իմացա, որ այն կապ չունի «հայր» և «անեծք» բառերի հետ, այլ ընդամենը նշանակում է ինչ-որ մեկի մազերը լցնել անիծներով, անիծոտել Թեև նրանք, ովքեր օգտագործում են, դժվար իսկական իմաստը նկատի ունենան: «Մազե~րդ կանիծոտեմ...» Բա!

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  2. Խորհրդավոր Ընթրիք
    Հեղինակ՝ Mitre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 23.11.2011, 12:24
  3. Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.12.2010, 15:01
  4. Իմ փոքրիկ աշխարհից
    Հեղինակ՝ Sunlight, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.01.2007, 15:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •