User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Բառերի խորհրդավոր աշխարհից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    ՈՐՏԵ՞Ղ ՊԱՀԵԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԵԶԵՐԸ

    - Որտե՞ղ, իհարկե պահեստներում,- պիտի պատասխանեիք դուք:- Կամ էլ, ծայրահեղ դեպքում խանութում։
    Եթե մեր նախնիներին դիմեինք, նրանք հենց սկզբից կասեին՝ խանութում։

    Խանութ
    բառը առաջին հերթին նշանակել է... «մթերված բան, դեզ». «...Քանզի և լերինք արծաթոյ յայտնեցան յաշխարհիս Հայոց առ ի հանել ի նոցունց խանութս արծաթոյ զտոյ ի պէտս մարդկան յաւուր իշխանության նորա» («Նրա՝ Մահմետ Մահադի ամիրապետի իշխանության օրոք Հայոց աշխարհում հայտնաբերվեցին արծաթի լեռներ՝ նրանցից հանելու համար զուտ արծաթի դեզեր, ի պետս մարդկանց»– Ղևոնդ Մեծ Պատմիչ, 8-րդ դար)։

    Հետո խանութ սկսեց նշանակել այն տեղը, ուր մթերված բաներ, դեզեր են դնում, այսինքն՝ «մթերանոց». «...Եւ բացեալ [ը]զխանութս գանձուցն արքունեաց՝ սփռէր զօրացն («Եվ բանալով արքունի գանձերի մթերանոցները՝ ցրում-բաժանում էր զորքերին»- նույն հեղինակ):

    Իսկ «մթերանոց»–ից մինչև այժմյան «կրպակ»-ն ու «խանութ»-ը, ինչպես ասում են, կես քայլ է մնում։
    Ահա այսպիսի իմաստային բարեշրջություն է ունեցել մեզ բոլորիս ծանոթ խանութ բառը։ Մնում է ավելացնել, որ մեր նախնիները այն փոխ առել են ասորիներից։

    Ոչ միայն մեր նախնիները, այլև արաբները, որոնք մինչև օրս էլ իրենց լեզվում ունեն հաանո´ւութ բառը, որ նշանակում է «կրպակ, գինետուն», հաանուութի´յյուն «խանութպան» բայց և... «դագաղագործ»։

  2. #2
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Արփինե ջան, շատ լավ թեմա է… մեծ հետաքրքրությամբ կարդում եմ, ապրես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Իսկ պարոն Բեդիրյանն իր գրքում տալիս է արդյոք հայերեն հայհոյանքների ծագումնաբանությունը?? Գիտեմ, որ դա բավականին հետաքրքիր է: Եթե այո, ապա կխնդրեի մի քանի օրինակ բերել այստեղ: Շնորհակալ եմ:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  4. #4
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Frigid--ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պարոն Բեդիրյանն իր գրքում տալիս է արդյոք հայերեն հայհոյանքների ծագումնաբանությունը?? Գիտեմ, որ դա բավականին հետաքրքիր է: Եթե այո, ապա կխնդրեի մի քանի օրինակ բերել այստեղ: Շնորհակալ եմ:
    Ոչ, դրա մասին գրքում չի խոսվում: Իսկ դու որևէ տեղ կարդացե՞լ ես, հետաքրքիր է

    Հայհոյանք ասացիր, հիշեցի մի արտահայտության ծագումնաբանություն, բայց ոչ Բեդիրյանի մեկնաբանությամբ:
    Որտեղի՞ց է առաջացել "ինչ-որ մեկի հերն անիծել" արտահայտությունը: Դեռ պուճուր ժամանակվանից շատ վատ էի զգում, որ լսում էի` ոնց են մարդիկ իրար ասում "Հե~րդ կանիծեմ", սարսափելի վիրավորանք էր թվում, այնինչ վերջերս իմացա, որ այն կապ չունի «հայր» և «անեծք» բառերի հետ, այլ ընդամենը նշանակում է ինչ-որ մեկի մազերը լցնել անիծներով, անիծոտել Թեև նրանք, ովքեր օգտագործում են, դժվար իսկական իմաստը նկատի ունենան: «Մազե~րդ կանիծոտեմ...» Բա!

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայհոյանք ասացիր, հիշեցի մի արտահայտության ծագումնաբանություն, բայց ոչ Բեդիրյանի մեկնաբանությամբ:
    Որտեղի՞ց է առաջացել "ինչ-որ մեկի հերն անիծել" արտահայտությունը: Դեռ պուճուր ժամանակվանից շատ վատ էի զգում, որ լսում էի` ոնց են մարդիկ իրար ասում "Հե~րդ կանիծեմ", սարսափելի վիրավորանք էր թվում, այնինչ վերջերս իմացա, որ այն կապ չունի «հայր» և «անեծք» բառերի հետ, այլ ընդամենը նշանակում է ինչ-որ մեկի մազերը լցնել անիծներով, անիծոտել Թեև նրանք, ովքեր օգտագործում են, դժվար իսկական իմաստը նկատի ունենան: «Մազե~րդ կանիծոտեմ...» Բա!
    Վայ, ինչ հետաքրքիր է։ Ես էլ եմ միշտ կարծել, որ խոսքը հայրիկին անիծելու մասին է... Նույնիսկ կասկած չեմ ունեցել այդ առումով երբևէ։

    Ի դեպ, նոր ամուսնուս էլ լուսավորեցի «հերն անիծել» արտահայտության հետ կապված , դե, բնականաբար, ինքն էլ կարգին զարմացավ ու մի հետաքրքիր ենթադրություն արեց, որը, չի բացառվում, որ իրականությանը համապատասխանի. ասում է՝ գուցե «անեծք» բառն ինքը ժամանակին հենց «անիծ» բառից է առաջացել, ասենք, որպես, «անիծներ» հոգնակի ձև... Տրամաբանական է թվում, չէ՞։ Հետաքրքիր կլիներ պարզելը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, դրա մասին գրքում չի խոսվում: Իսկ դու որևէ տեղ կարդացե՞լ ես, հետաքրքիր է

    Հայհոյանք ասացիր, հիշեցի մի արտահայտության ծագումնաբանություն, բայց ոչ Բեդիրյանի մեկնաբանությամբ:
    Որտեղի՞ց է առաջացել "ինչ-որ մեկի հերն անիծել" արտահայտությունը: Դեռ պուճուր ժամանակվանից շատ վատ էի զգում, որ լսում էի` ոնց են մարդիկ իրար ասում "Հե~րդ կանիծեմ", սարսափելի վիրավորանք էր թվում, այնինչ վերջերս իմացա, որ այն կապ չունի «հայր» և «անեծք» բառերի հետ, այլ ընդամենը նշանակում է ինչ-որ մեկի մազերը լցնել անիծներով, անիծոտել Թեև նրանք, ովքեր օգտագործում են, դժվար իսկական իմաստը նկատի ունենան: «Մազե~րդ կանիծոտեմ...» Բա!
    Չէ, հատուկ չեմ կարդացել, լեկցիաներս եմ հիշում: Ու էդ ամբողջ ծագումնաբանությունից ամենահետաքրքիրն ինձ համար բնաձայնություններն են ու դրանցից առաջացած բառերը (խորհուրդ կտամ դա էլ փնտրես քեզ մոտի գրքում) և հայհոյախոսությունները:

    Էսպես, "քֆուր" բառը իրականում իմաստափոխված և թուրքերենից փոխառնված "գյավուր" բառից է, որը նշանակում է անհավատ: Նրանք գյավուր կոչել են հայերին, փաստորեն դա վիրավորանքի նման բան է եղել: Եթե լավ ուսումնասիրեք, ապա կնկատեք, որ հայհոյանքների մեծ մասը, բացի սեռական բնույթ կրելուց, իրականում կրոնական հիմքի վրա է: Բերում եմ մի օրինակ ու խնդրում եմ էն լույսի ներքո, որը ես սփռեցի կոնկրետ հայհոյանքի մասին, փորձեք զարգացնեք տվյալ արտահայտության տրամաբանությունը - "ես քո տիրոջ մերը" - կամ նաև բերել նման օրինակներ. ի միջի այլոց, "հերը անիծելը" կարող է ենթարկվել նույն տրամաբանությանը
    հետո կշարունակեմ...
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  7. #7
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Frigid--ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հատուկ չեմ կարդացել, լեկցիաներս եմ հիշում: Ու էդ ամբողջ ծագումնաբանությունից ամենահետաքրքիրն ինձ համար բնաձայնություններն են ու դրանցից առաջացած բառերը (խորհուրդ կտամ դա էլ փնտրես քեզ մոտի գրքում) և հայհոյախոսությունները:
    Փնտրեցի, բայց ոչինչ չգտա: Հատկապես բնաձայնություններն ու դրանցից առաջացած բառերն ինձ էլ են շատ հետաքրքրում. ուրախ կլինեմ, եթե ամենահետաքրքիր դեպքերը ներկայացնես:


    Թեման այսքան ժամանակ քնել էր իմ զբաղվածութայն պատճառով, բայց փոխարենը հիմա արդեն ձեռքիս տակ կա գրքի վերջին, լրամշակված հրատարակությունը: Ապրի Ձնծաղիկը Այնպես որ շարունակենք: Մոտակա մի քանի օրվա ընթացքում ուզում եմ ներկայացնել մեր հին ու նոր ամսանունների ու շաբաթվա օրերի ծագումնաբանությունը: Գուցե որոշ չափով ծամծմված թեմա է ու շատերի համար նորություն չի լինի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, լավ զուգահեռներ են տարվում:


    ՄԵՐ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ

    Հունվար

    Գրաբարում գրվում էր յունուար և սկզբում այդպես էլ կարդացվում էր. բառարանների վկայությամբ, այս ամսանունը հնում նաև յունուվարիուս, յունուվար, յանուար, յանվար ձևերով էր գրվում։ Սրանցից վերջին երկուսն են սկզբնաղբյուր լեզվին ամենից մոտ, որովհետև ինչպես մեր այժմյան մյուս բոլոր, այնպես էլ այս ամսանունը լատինական ծագում ունի: Յունուար ամսանունը գալիս է հին հռոմեացիների Յանուս աստծո անունից։ Յանուսը աստվածն էր արևի ընթացքի, մուտքերի և ելքերի, սկիզբների և վախճանների, դռների և դարպասների, տարվա և ժամանակի: Պատկերվում էր երկու երեսով` ծեր ու երիտասարդ, որոնցից մեկն ուղղված էր անցյալին, անցնող տարվան, մյուսը` ներկային, եկող տարվան: Այստեղից էլ առաջացել է երկերեսանի Յանուս թևավոր խոսքը: Հին հռոմեացիները սովորություն ունեին այս աստծուն ձոնված տոնակատարություններին իրար պղնձադրամներ նվիրելու, որոնց մի կողմին փորագրված էր լինում երկերեսանի Յանուսը, մյուսին` նավ: Այս Յանուսին հին հռոմեացիները նվիրել էին մի հոյակերտ տաճար Հռոմում, որն ուներ երկու հանդիպակաց դարպասներ։ Սրանք խաղաղ օրերին ամուր փակված էին լինում, իսկ պատերազմի օրերին` կրունկի վրա բաց, որպեսզի վտանգի դեպքում ժողովուրդն ազատ մուտք ու ելք ունենար: Ահա այս աստծուն են նվիրել նաև հունվար ամիսը, որ կոչվում Jani mensis [յանի մե´նսիս] «Յանուսի ամիս», կամ Januarius mensis [յանուարիուս] «յանուսյան ամիս» կամ պարզապես Januarius։ Տարվա առաջին ամսվա այս անվանումը գրեթե նույն հնչումներով փոխանցվել է արդի եվրոպական լեզուներին. անգլ. January, ֆր. Janvier, գերմ. Januar, ռուս. январь։ Մասնագետները մինչև հիմա էլ չեն կարողանում բացատրել, թե ինչպես լատ. յանուարիուս-ը հայ. յՈւնուար (= հունվար) դարձավ:

    ***
    Իմանանք, որ մեր հեռավոր նախնիները, հռոմեացիներից ամսանուն­ներ վերցնելուց առաջ, անշուշտ ունեցել են իրենց տարին և տարվա առա­ջին ամիսը, չէ՞ որ նրանք էլ, ելնելով Լուսնի և Արևի դիտումներից, ժամանակը բաժանել են ըստ իրենց պատկերացումների, որոշել ժամանակային շրջանի ինչ-որ ելակետեր (տարեսկիզբ) ու վախճանակետեր (տարեվերջ)։ Ունեցել են Նոր տարի, ուրեմն և առաջին ամսվա անունը` Նաւասարդ = Նավասարդ; Այդ տարին հայոց հին տոմարով սկսվում էր ոչ թե ձմռանը. երբ բնությունը, գոնե արտաքուստ, մեռյալ վիճակում է լինում, այլ ամռանը, երբ այն մարդուն շրջապատում է առատ բերք ու պտղի հանդիսավոր «զգեստավորումով»... Հայոց Նավասարդը, ուրեմն, օգոստոսին էր, համապատասխանում էր մեր այժմյան օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ի միջև ընկած ժամանակահատվածին:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում "հրեշտակ" բառը:
    Նաև "տոլմա" բառի ծագումնաբանությունը /կարծում եմ պետք է լինի ոչ թե տոլմա, այլ պետք է լինի "դոլմա"/ ::
    Նաև հետաքրքիր է "չալաղաջ" բառի սկզբնաղբյուրը իմանալ:

  9. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    [FONT=Arial AMU]
    Փնտրեցի, բայց ոչինչ չգտա: Հատկապես բնաձայնություններն ու դրանցից առաջացած բառերն ինձ էլ են շատ հետաքրքրում. ուրախ կլինեմ, եթե ամենահետաքրքիր դեպքերը ներկայացնես:
    Դե, ասենք, էս պահին հիշեցի ագռավ բառը, որն ըստ էության կապված է թռչնի հանած ձայնի հետ "կառ" - ակռավ, որից էլ ունենք կռինչ բառը: Նմանատիպ կապ կա Առյուծ, մռնչալ, рычать բառերի միջև: Էլի հիշեմ կասեմ
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enipra (31.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  2. Խորհրդավոր Ընթրիք
    Հեղինակ՝ Mitre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 23.11.2011, 12:24
  3. Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.12.2010, 15:01
  4. Իմ փոքրիկ աշխարհից
    Հեղինակ՝ Sunlight, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.01.2007, 15:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •