User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Բառերի խորհրդավոր աշխարհից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ կան հետաքրքրվողներ: Անպայման կշարունակեմ, որովհետև գիրքը ես էլ սկզբից մինչև վերջ չեմ կարդացել, հիմա էլ առիթ է. կարդում եմ, վերհիշում, սովորում ու փոխանցում ձեզ ու դրանից արդեն հաճույք եմ ստանում:
    Հետաքրքիրա թեման ե՞րբ կլինի շարունակությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա թեման ե՞րբ կլինի շարունակությունը:
    Ուրախ եմ Հավանաբար վաղը

  3. #3
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Շարունակում ենք բացահայտումները

    Ո՞Վ Է ԱՔԼՈՐԱՆՈԻՄ

    Աքլորը՝ հավանոց-հարեմի այդ տիրակալը, իր տիրույթի սահմաններում ասպետական կեցվածքով շատ փոխաբերությունների նյութ է ծառայել: Մասնավորապես աքլոր անվանում են հոխորտացող, քիթը վեր ցցած, սրա-նրա հետ կռվի բռնվելու միշտ պատրաստ տղամարդկանց, որոնց բռնկուն կռիվներն էլ, դարձյալ փոխաբերաբար, կոչում են աքլորակռիվ: Եվ դա նույնն է, ինչ որ բարբառով ասում են խորոզլամիշ լինել (պարսկերեն խորուուս, թուրքերեն խորոզ «աքլոր» բառից):
    Ռուսերեն петух և петушиться, անգլերեն cock և to cock ներկայացնում են նույն փոխաբերությունները: Չերկարացնեմ. շատ լեզուներում է այսպես. Աքլորանալը հատուկ է տղամարդկանց, թեև վայել չէ ոչ մեկի:
    Սակայն այն հարցում, թե ում է հատուկ աքլորանալը, ֆրանսիացիներն այլ կարծիքի են:
    Ֆրանսերեն coquette [կոկե՚տտը] իգականի վերածված աքլորն է, որն ասվում է այն աղջկան կամ կնոջը, որ միայն դատարկ հպարտությունից կոտրատվելով ջանում է գրավել տղամարդու ուշադրությունը, հրապուրել նրան։ Եվ այս բառը բավական լայն ճյուղավորում է տվելֆրանսերենում. է՛լ coqueter [կոկըտե՛] «կոտրատվել, կոկետություն անել», է՛լ coquetterie [կոկետըղի՛] «կոկետություն»... Ֆրանսերենից էլ համապատասխան բառերն անցել են այլ լեզուների` մասնավորապես ռուսերենին. кокетка «պչրուհի, կոկետուհի», кокетливый «պչրաբարո, պչրասեր», кокетничать «կոկետություն անել» ... Մի քանիսն էլ, ինչպես նկատում եք, ռուսերենի միջոցով անցել են հայերենին։ «Դա մի նորեկ կոկետուհի էր - մայրաքաղաքի հաճույքների դպրոցն անցած մի գեղեցկուհի» (Շիրվանզադե, «Քաոս»)։

    Իսկ եթե ոչ թե կոտրատվում է, այլ կամակորությո՞ւն է անում, իր քմահաճո՞ւյքն է ուզում առաջ տանել:
    Այդ դեպքում արդեն մի ուրիշ կենդանու «կվկայակոչենք», այս անգամ իտալերենի օգնությամբ, որտեղ էգ այծին ասում են capriccio [կապրի՚չչիո]: Իսկ այդ բառից եվրոպական մի շարք լեզուներ կազմել են «կամակորություն, քմահաճույք» իմաստն արտահայտող բառեր. ֆրասերեն և անգլերեն caprice [կապղի՛սը, քըփրի՛ս], գերմաներեն Kaprice [քափղի՛սը], ռուսերեն каприз = hայերեն խոսակցական կապրիզ։
    Կա նաև կապրիչիո երաժշտական տեր­մին: Սա մի ստեղծագործություն է, որ շարադրվում է «անկանոն, թռչկոտուն» ձևով և սովորաբար կենսախինդ ու քմահաճ ոգով ու ոճով:
    Դե հիմա ինքներդ որոշեք, թե ով է աքլորի պես կոտրատվում, ով այծի պես կամակորություն անում:

  4. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Շատ հետաքրքիր թեմա է, Արփինե ջան, շնորհակալություն Գրեթե բոլորն էլ նորություն էին ինձ համար Սպասում եմ շարունակություններին
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #5
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    ՈՐՏԵ՞Ղ ՊԱՀԵԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԵԶԵՐԸ

    - Որտե՞ղ, իհարկե պահեստներում,- պիտի պատասխանեիք դուք:- Կամ էլ, ծայրահեղ դեպքում խանութում։
    Եթե մեր նախնիներին դիմեինք, նրանք հենց սկզբից կասեին՝ խանութում։

    Խանութ
    բառը առաջին հերթին նշանակել է... «մթերված բան, դեզ». «...Քանզի և լերինք արծաթոյ յայտնեցան յաշխարհիս Հայոց առ ի հանել ի նոցունց խանութս արծաթոյ զտոյ ի պէտս մարդկան յաւուր իշխանության նորա» («Նրա՝ Մահմետ Մահադի ամիրապետի իշխանության օրոք Հայոց աշխարհում հայտնաբերվեցին արծաթի լեռներ՝ նրանցից հանելու համար զուտ արծաթի դեզեր, ի պետս մարդկանց»– Ղևոնդ Մեծ Պատմիչ, 8-րդ դար)։

    Հետո խանութ սկսեց նշանակել այն տեղը, ուր մթերված բաներ, դեզեր են դնում, այսինքն՝ «մթերանոց». «...Եւ բացեալ [ը]զխանութս գանձուցն արքունեաց՝ սփռէր զօրացն («Եվ բանալով արքունի գանձերի մթերանոցները՝ ցրում-բաժանում էր զորքերին»- նույն հեղինակ):

    Իսկ «մթերանոց»–ից մինչև այժմյան «կրպակ»-ն ու «խանութ»-ը, ինչպես ասում են, կես քայլ է մնում։
    Ահա այսպիսի իմաստային բարեշրջություն է ունեցել մեզ բոլորիս ծանոթ խանութ բառը։ Մնում է ավելացնել, որ մեր նախնիները այն փոխ առել են ասորիներից։

    Ոչ միայն մեր նախնիները, այլև արաբները, որոնք մինչև օրս էլ իրենց լեզվում ունեն հաանո´ւութ բառը, որ նշանակում է «կրպակ, գինետուն», հաանուութի´յյուն «խանութպան» բայց և... «դագաղագործ»։

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Արփինե ջան, շատ լավ թեմա է… մեծ հետաքրքրությամբ կարդում եմ, ապրես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բառերի խորհրդավոր աշխարհից

    Իսկ պարոն Բեդիրյանն իր գրքում տալիս է արդյոք հայերեն հայհոյանքների ծագումնաբանությունը?? Գիտեմ, որ դա բավականին հետաքրքիր է: Եթե այո, ապա կխնդրեի մի քանի օրինակ բերել այստեղ: Շնորհակալ եմ:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  2. Խորհրդավոր Ընթրիք
    Հեղինակ՝ Mitre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 23.11.2011, 12:24
  3. Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.12.2010, 15:01
  4. Իմ փոքրիկ աշխարհից
    Հեղինակ՝ Sunlight, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.01.2007, 15:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •