User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Բառերի խորհրդավոր աշխարհից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բառերի խորհրդավոր աշխարհից

    Այս թեման կգրավի բոլոր նրանց, ում հետաքրքրում է, թե ինչպես են առաջացել հայերեն շատ բառեր, արտահայտություններ, դարձվածքներ, ինչ արմատներ ունեն, որ լեզուներից է փոխառվել դրանց մի մասը, ինչ իմաստափոխությունների ու հնչյունափոխությունների են ենթարկվել ժամանակի ընթացքում: Նախօրոք ասեմ, որ այն, ինչ պարբերաբար ներկայացնելու եմ, իմ դատողություններն ու վերլուծությունները չեն, այլ հատվածներ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքից (1989թ, Երևան)` իմ կողմից աննշան կրճատումներով, խմբագրումներով ու սմայլիկային միջամտությամբ : Կարդալ չեմ ստիպում , բայց իրոք հետաքրքիր է, լիքը լավ բաներ կսովորեք:
    Սկսեցինք!

    Հ.Գ. Քննարկումներն ու մեկնաբանությունները ողջունվում են, իսկ անհամաձայնության բոլոր դրսևորումները խնդրվում է ուղղել հեղինակին


    Խելքը շուկայում չե՞ն ծախում

    Ժողովրդական իմաստուն խոսք է. Խելքը բնատուր է, բավական չափով էլ` «մարզովի»:
    Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե... կշռում են: Չե՞ք հավատում: Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի: Բայց այդ բառը մեր նախնիները փոխառել են հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ` «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»:
    Այդ դեռ քիչ է:
    Հին հունարեն տա´լանտոն պարզապես նշանակել է... «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո´ս բայի հիման վրա, որը նշանակել է «տատանել, ճոճել»): Տա´լանտոն նշանակել է նաև «կշռաչափ` 26,2 կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի: «Ուրիշներից ետ չմնալու համար» այդ բառը հունարենից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակել է նաև «փափագ, ցանկություն, կամք»: Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում ու հարավում` նաև «ցանկություն»:
    Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»: Խորենացին գրում էր. «...Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ և հազար քանքարոսկւոյ, զի օգնեսցէ նոցա...» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»):
    Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքարավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա... 138 լիդր, այսինքն` 45կգ 333գ խելք ունի: Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ...

    Ավելացվել է 2 րոպե անց
    Ասում եմ, ասում ես, և ստացվում է... բամբասանք

    Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն, անշուշտ, այն է, որ բամբասանքը վատ բան է: Սակայն այստեղ այդ մասին չէ, որ պիտի խոսվի, այլ հենց բառի մասին:
    Եթե բառացի բացատրելու լինենք բամբասանքը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»: Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է, որ կա:
    Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բայ(«ասել, խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին բամ («ասում եմ, խոսում եմ») և բաս («ասում ես...»): Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է:
    Կարծում եք` միայն ա՞յս բառն է այդպես կազմված: Ոչ: Եթե լսեք, որ արևմտահայն ասի` «Հա´յդե, ջա´նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (= բամբասանքներին) ականջ մի կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի, ըսի «ասացի» + ըսավ «ասաց»:
    Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով` Թիֆլիսի բարբառին: Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե...» («Խաթաբալա»): Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ դարձյալ նշանակում է «ասում է»: Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ` ասեկոսե, որ կրկին նշանակում է բամբասանք:
    Դառնալով բալ-ին` հարկ է նշել, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է «ասելը, խոսելը»: Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեցեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակին նշանակել է նաև ГЛАГОЛать` «խոսել», разГЛАГОЛьствовать` «բարբաջել, շաղակրատել»: Թե´ հայերեն բայ, թե´ ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum [վե´րբում]-ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» (verbo [վե´րբո] «խոսել»):
    Վերջին խմբագրող՝ Enipra: 27.03.2008, 15:56: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  2. Խորհրդավոր Ընթրիք
    Հեղինակ՝ Mitre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 23.11.2011, 12:24
  3. Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.12.2010, 15:01
  4. Իմ փոքրիկ աշխարհից
    Հեղինակ՝ Sunlight, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.01.2007, 15:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •