User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Փրկեք Հայաստանի թռչուններին

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Փրկեք Հայաստանի թռչուններին

    Սիրելի մարդիկ

    Հայաստանի թռչուններին շատ է պետք Ձեր ստորագրությունը



    Ինչ-որ իտալացի եկել է Հայստան և սկսել է որսի բիզնես: Իտալիայից բերում է տուրիստներ, որոնք որսի սիրահար են և տանում է որսի Հայաստանով մեկ

    Հիմնականում որսում են թռչուններ հարյուրներով. Թռչուններից շատերը գրանցված են Կարմիր Գրքում և գտնվում են վերացման եզրին http://www.araratsafaris.com/caccia_alle_anatre.html .

    Նման դաժան և անսիրտ բիզնեսը չի կարող շարունակվել: Մենք պարտավոր են պաշտպանել մեր կենդանիներին և թռչուններին



    Դուք նույնպես կարող եք օգնել թռչուններին ապրել` ստորագրելով մեր նամակի տակ, որը մենք պատրաստվում ենք ուղարկելԻտալիայի դեսպանատուն` խնդրելով ստիպել այդ մարդուն դադարեցնել իր բիզնեսը և հեռանալ Հայաստանից. Յուրաքանչյուրիդ ստորագրությունը շատ կարևորչ է և կարող է որոշիչ դեր ունենալ:



    Դուք պարզապես պետք է ուղարկեք Օվսաննաին [email protected] Ձեր

    1 Anun Azganun

    2 Masnagitutyun

    3 Cnndyan taretiv

    4 Herakhos

    5 Elektronayin hasce

    6 mi qani khosqov boghoq (partadir che, baic shat cankali e) անգլերեն



    Այս բոլոր կետերի պատասխանները միասին հենց Ձեր ստորագրությունն է




    Մի խնայեք Ձեր մեկ րոպեն և դարձեք ձայն անձայնների համար


    --
    Ovsanna Hovsepyan
    Producer/photographer
    "DavOs" film & photography studio
    www.DavOsStudio.com
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փրկեք Հայաստանի թռչուններին

    Ասում են` թռչունների բիզնեսը շատ փողաբեր բիզնես է, առաջին հնգյակում է:

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փրկեք Հայաստանի թռչուններին

    Հարգելի ոչ անտարբեր ակումբցիներ, այստեղ մեջ եմ բերում Օվսաննայի՝ շատերին ուղարկված նամակը և ուզում նաև տեղեկացնել, որ արդեն իսկ հեռուստացույցով՝ կենտրոն հեռուստաալիքով այս հարցը բարձրացվել է և շատ մարդիկ աշխատում են այս անօրեն որսը ընդհատելու վրա: Ես համոզված եմ որ մեր ուզածին կհասնենք, եթե չլինենք անտարբեր և մեր փոքրիկ լուման ներդնենք
    Ես իմ կողմից եմ ուզում շնորհակալություն հայտնել այն ակումբցիներին /եթե այդպիսիք կան/ որոնք իրենց ստորագրությունները ուղղարկել են


    Նամակը՝
    Իմ շատ սիրելի մարդիկ

    Նախ ուզում եմ մի մեծ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր ստորագրությունների համար: Այս պահի դրությամբ մենք արդեն ունենք ավելի քան 350 մտահոգված մարդկանց ստորագրություն: Ստորագրությունների թիվը գնալով ավելի է մեծանում

    Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բնապահպանության նախարարությունը չգիտեր «ԱՍրարատ-Սաֆարիի» գոյության մասին և հաստատեց, որ նրանք չունեն որսի համար անհրաժեշտ արտոնագիր:




    Մեծ սիրով և ջերմությամբ

    Օվսաննա

    --
    Ovsanna Hovsepyan
    Producer/photographer
    "DavOs" film & photography studio
    www.DavOsStudio.com
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փրկեք Հայաստանի թռչուններին

    էսօր գնացի, էն էլ արդեն լույսերն անջատել էին, բայց էլի շատ նկարներ իսկապես ազդեցիկ էին... հիվանդ երեխաների պաստառն ընդհանրապես սարսափելի էր... ու մենք ԱՊՀ-ում երկրորդն ենք հիվանդ երեխաների ծնունդով...
    մոտ օրերս էլի կգնամ, մինչև ժամը հինգը, որ նորմալ նայեմ` վիդեոներով, լույսերով... համ էլ ֆիլմերի դիտումներ են լինելու բնապահպանական թեմաներով... շատ կարևոր միջոցառում է, պետք է ամեն կերպ օգնել ու մեջը լինել
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փրկեք Հայաստանի թռչուններին

    Ժողովուրդ, սխալ պոչից եք բռնել

    Եթե մեր պետությունը ենքան էշ ա, որ ով ուզի կարա գա որս անի, Իտալիայի դեսպանատունը, կամ իտալացին ինչ կապ ունի:

    Էտ բողոքը պետք ա ուղղել կառավարությանը:
    Ավելի ճիշտ, համոզված եմ, իրանք ձեզնից էլ լավ գիտեն ամեն ինչ, ուղակի փողը գլխանց վերցրել են, թողել են որս անեն:
    Թե չէ ձեզ էլ թվում ա հարիֆ են հա՞ Ինչ-որ մեկի տարածքի վրա կարա իտալացին գա որս անի, լավ տղեքնէլ չիմանան

  6. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փրկեք Հայաստանի թռչուններին

    Ձեզ եմ ներկայացնում Օվսաննայի նամակը`

    Սիրելի կենդանասերներ
    Ուրախ եմ բոլորիդ հայտնելու, որ թռչյունների դահիճ իտալացին լքել է Հայաստանը (սակայն անպայման դեռ կվեռադառնա). Արարատ Սաֆարիի Հայաստանի ներկայացուցիչը (բաժնետերերը), որը Արսեն Զադոյանն է (Դավիթ Զադոյանի որդին) շրջում է բոլոր լրատվամիջոցներով` փորձելով արդարացնել իրենց մասին տարածված լուրերը: Սակայն այնպիսի փաստեր են ասում, որ ուղղակի ծիծաղելի է: Օրինակ hetq.am-ին տված հարցազրույցում ասում են, որ իրենց կայքի լուսանկարները վերցրել են տեղի գյուղացիներից, այնինչ նկարների մեջ հենց իրենց իտալացի տնօրենն է, որին շատերը դեմքով ճանաչում են: Բանպահպանության նախարարությունը <<փորձում>> էր ընկնել նրանց հետքի վրա Եվ հիմա որսորդները ամեն կերպ կփորձեն ստանալ համապատասխան արտոնագիր, համաձայն որի իրենք ունեն մասնագետ, որը ցույց կտա, թե որ թրչունին կարելի է կրակել, որի ոչ: Դա ուղղակի ծիծաղելի է, քանի որ Հայաստանի այդ ոլորտում լավագույն մասնագետներն անգամ ծիծաղեցին նրանց այդ ասացի վրա, ասելով, որ շատ կցանկանաին հանդիպել այդ <<մասնագետի>> հետ, միգուցե նրանից բաներ ունենան սովորելու:
    Մի կարևոր հարց էլ կա, որ նրանք <<խոստանում>> են շարծվել օրենքով: Ըստ օրենքի ամեն որսորդ կարող է կրակել ամենաշատը 5 թույլատրված թռչուն, նրանք բերում են 15 հոգանոց խմբեր 4 օրով:
    Հիմա հաշվենք
    15 հոգին - 5 թռչուն - 1 օրում = 75 թռչուն
    75 թռչուն - 4 օրում = 300 թռչուն
    (և այդպես անընդհատ նոր խմբեր)
    Եվ այսքանը դեռ օրենքով!!!!!!!!!!!!!
    Երևի առաջինը պետք է նեղանանք, ոչ թե իտալացիներից, այլ մեր անօրեն օրենքներից: Դուք կարող եք զանգահարել բնապահպանության նախարարություն և առանց ներկայանալու ձեր բողոքը հայտնել Արարատ Սաֆարիի դեմ: Միգուցե շատ զանգերի դեպքում նախարարը մի փոքր երկար մտածի մինչ այդ մարդկանց արտոնագիր տալը…
    527952 – Բնապահպանության նախարարություն !!

    Մի կաթիլն անգամ քիչ է թվում, բայց կաթիլից է կախված օվկիանոսը
    Մի խնայեք ձեր մի հատիկ ձայնը անձայնների համար, նրանք ձեր կարիքն այնքան շատ ունեն

    Շատ մեծ սիրով և լավագույն մախթանքներով`
    Օվսաննա
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի գարունը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.04.2014, 00:56
  2. Հայաստանի Ձայնը
    Հեղինակ՝ wem, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 14.01.2013, 21:46
  3. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  4. Հայաստանի Օդ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 25.02.2008, 02:48
  5. Օգնեք փրկեք driver ա պետք
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.11.2007, 17:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •