Գիտնականը կասկածվում է «զանգվածային անկարգության» մեջ
Հայաստանում հիմա խառը ժամանակներ են: Շատ խառը: Ո՞վ կպատկերացներ, որ «զանգվածային անկարգությունների» մասնակցելու մեղադրանքով կձերբակալեն բանասիրական գիտությունների թեկնածուին:
Երեկ ձերբակալվել է Մատենադարանի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արշակ Բանուչյանը: Նա գտնվում է Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարանում: Նրան ձերբակալել են, հերիք չէ, նաեւ առգրավել են համակարգիչները, որոնք պարունակել են շատ արժեքավոր ինֆորմացիա: Դատելով մեր իրավապահների մասնագիտական բարձր կարողություններից, անգամ կասկածելի է, թե պատշաճ արձանագրություն կկազմվի՞ առգրավված համակարգիչներում առկա ինֆորմացիան չջնջելու համար: Չէ՞ որ ավելի հեշտ կլինի կառավարել անգրագետներին, քան թե իր հազարամյա գրերի պատմություն ունեցող ժողովրդին:
Արշակ Բանուչյանի ձերբակալության վերաբերյալ երեկ նախ լուր տարածեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքերով, Բանուչյանի տանը երեկ երեկոյան խուզարկություն է կատարվել, ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում, իսկ ժամը 3-ի սահմաններում տեղեկություն է ստացվել նրա ձերբակալության մասին: Բանուչյանենց բնակարան այցելած իրավապահները նախ խուզարկել են նրա բնակարանը: Հետո նրան հրավիրել են դատախազություն, ժամերով այնտեղ պահելուց հետո ի վերջո որոշել են կասկածել «զանգվածային անկարգություններ» անելու մեջ: Այդ մասին, ի դեպ, երեկ տեղեկացված չէր Մատենադարանի տնօրենը:
ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Երբ մարդկանց ուզում են դարձնել մատնիչ ռոբոտներ
Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը երեկ փորձում էր տեղեկություններ իմանալ իր գործընկեր, մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի ճակատագրի վերաբերյալ: Նրան ձերբակալել էին նախօրեին, մարտի 24-ի լույս 25-ի գիշերը: Մտել էին տուն ու ձերբակալել, առանց, ինչպես ասում են, դատ ու դատաստանի, առանց կոնկրետ հիմքերի, անհեթեթ մեղադրանքովª խուլիգանություն (խոսքը գիտնականի մասին է. Գ.Ա.) եւ զանգվածային անկարգությունների մասնակցություն: Արմեն Տեր-Ստեփանյանին հանդիպեցի պատահաբար, մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատուկենտ գրասենյակներից մեկում: Մոլորված էր, Դիոգենեսի օրն ընկածª օրը ցերեկով, ճրագով մարդ էր փնտրում: Հարցիսª պատրաստվո±ւմ են արդյոք մատենադարանի գիտնականները Արշակ Բանուչյանին ազատ արձակելու պահանջով հայտարարություն հրապարակել, պատասխանեց. §Տեսնենք, թե Արշակի գործընկերների մեջ քանի հոգի մարդ կգտնվի¦: Խիստ մտահոգ էր գիտնականը, վրդովված, նաեւ զարմացած. §Անհեթեթ հոդվածներով են մեղադրում: Գիտությունից մղոններով հեռու լինելով, չգիտեն, որ գիտնականը անկարգություններ կազմակերպող չէ, գիտնականը անկարգություններ կանխող է եւ, եթե գիտնականը մասնակցել է այդ միջոցառումներին, նա մասնակցել է անկարգությունները կանխելու համար: Ի±նչ ասեմ, դրանք չեն հասկանում, որ գիտնականի համար ամեն կորցրած օրը ծանր կորուստ է: Արշակը շատ կիսատ թողած գործեր ունի, նա շատ լավ գիտնական է եւ իրավունք չունի կորցնելու իր ժամանակը: Ես շատ անհանգստացած եմ¦,-մտահոգություն հայտնեց գիտնականը: Նա ասաց, որ Արշակ Բանուչյանը լինելով Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, կարողանում է արտասահմանյան գրանտներ հայթայթել, մատենադարանի գիտական աշխատանքները կազմակերպելու նպատակով. §Մի երկու տարի առաջ ճապոնական գրանտ ստացավ եւ կարողացավ Մատենադարանի համար շատ կարեւոր լաբորատորիան կարգի գցել¦,-տեղեկացրեց Արմեն Տեր-Ստեփանյանը: Նա պատմեց, որ ներկա դրությամբ Արշակ Բանուչյանը զբաղված էր հին կտակարանի ուսումնասիրությամբ, վերծանում էր հին ձեռագրերը, կտակարաններ: Գիտնականի ձերբակալությունն ու նրան առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը նրա գործընկերոջը տեղափոխել էր անցյալ ու հիշեցրել հայտնի ժամանակները: §Այսօր իրականացնում են գրականությունից մեզ հայտնի 37 թվականի սցենարըª ձերբակալում են անմեղ մարդկանց: Սարսափելին այն է, որ մարդու հոգեբանությունն են փոխում, մարդուն դարձնում են վախկոտ եւ լրտես: Խրախուսում են լրտեսներին: Ժամանակին, երբ արեւմտյան Հայաստանում արգելված էր հայոց պատմությունը, կրոնի պատմությունը թույլատրվում էր եւ կրոնի պատմության պատրվակով ուսուցիչները դասավանդում էին հայոց պատմություն եւ ոչ ոք չմատնեց այդ ուսուցիչներին, որովհետեւ նրանց հաջողվել էր դաստիարակել այնպիսի մարդկանց, որոնք գիտակցում էին, որ մատնությունը զարհուրելի բան է: Մատնիչները խրախուսվում էին խորհրդային տարիներին եւ մեկ էլ այսօր, երբ մարդկանց ուզում են դարձնել մատնիչ ռոբոտներ¦,-մեկնաբանում էր գիտնականը:
ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
http://taregir.am/2008/mart/26/index.htm
Մատենադարանի փոխտնօրեն, արտաքին կապերի պատասխանատու, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը ձերբակալված է:
Նա կասկածվում է մարտի 1-ի «զանգվածային անկարգություններին» մասնակցելու մեջ: Այս մասին երեկ` մարտի 25-ին, հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Մարտի 24-ի երեկոյան իրավապահներն այցելել են Ա. Բանուչյանի բնակարան եւ մանրազնին խուզարկություն կատարել: «Եկվորներն» իրենց գործն ավարտելուց հետո առգրավել են Բանուչյանի աշխատանքային համակարգիչները, հիշողության քարտերը եւ դստեր ֆոտոապարատը: Մատենադարանի փոխտնօրենը խնդրել է, որպեսզի առանց իր ներկայության չփորփրեն համակարգիչների պարունակությունը, «որովհետեւ դրանցում զետեղված է հսկայական քանակությամբ գիտական եւ մշակութային ինֆորմացիա»: Իրավապահները խոստացել են, որ դա կանեն Բանուչյանի ներկայությամբ, քանի որ վերջինիս իրենց հետ տանելու են. «հակառակ դեպքում` ստիպված կենթարկեն բերման»: Մոտ 10 ժամ անց Ա. Բանուչյանը զանգել է տուն եւ տեղեկացրել, որ գտնվում է նախնական կալանքի տակ:
Մատենադարանի փոխտնօրենի պաշտպան Ստեփան Ոսկանյանի խոսքերով` Բանուչյանին դատախազությունում տվել են հարցեր, որոնք վերաբերել են խոշոր գումարներ ինչ-որ մարդկանց տալուն եւ վերջիններիս ներկայությունը հանրահավաքներին ապահովելուն:
«Ա. Բանուչյանը գիտնական, լրջախոհ մարդ է: Չեմ կարող հիմա վերջնական պատասխաններ տալ, բայց կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով,- ասում է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:- Եվ ընդհանրապես, իբրեւ երեւույթ այս զանգվածային ձերբակալությունները համարում եմ արատավոր: Քանի որ այն ավելի է խորացնում հասարակության բեւեռացումը: Իսկ դա առավել ծանր է անդրադառնում երիտասարդ սերնդի վրա, նրա մեջ հուսալքում, հիասթափություն է առաջացնում»:
Ըստ Թամրազյանի` անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. «Բայց, կարծում եմ, որ այս պահին ելքի բանալիներն իշխանությունների ձռքում են»:
Ինչ վերաբերում է Ա. Բանուչյանի անվան հետ շրջանառվող «անհեթեթ մեղադրանքներին», Մատենադարանի տնօրենը վստահ է, որ դրանք շուտով կհանվեն:
Ա. Բանուչյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է: Վերջինիս նախագահության տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է մշակույթի նախարարության երիտասարդության վարչության պետ: Բանուչյանը 16 տարեկանից աշխատում է Մատենադարանում, մշտապես զբաղվել է Մատենադարանի տպագրական աշխատանքի, ձեռագրերի հարստացման խնդիրներով: Վերջերս Մոկաց Ավետարանը Հայաստան բերվեց նրա համառ ջանքերի եւ մոսկվահայ բարերարների միջոցով:
www.hetq.am
Սա լրագրողի անփույթությունն է. իմ ֆոտոապարատը չեն տարել:եւ դստեր ֆոտոապարատը
Ուրեմն. Մատենադարանը պետական հիմնարկ է, ուստի Մատենադարանի փոխտնօրեն, արտաքին կապերի պատասխանատու, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը պետական պաշտոնյա է համարվում: Հայլուրը չի հայտնել նրա ձերբակալության մասին, ինչը անհասկանալի է և առավել քան տարօրինակ:
Պարզ է…խուսափում են սփյուռքի արձագանքից, սակայն մենք ժամանակ չունենք, ուստի հարկավոր է, որ դրսում որքան հնարավոր է շուտ և տարբեր միջոցներով իմանան այս մասին:
Էջանիշներ