իսկապես լավ թեմա է: Հավանաբար լսած կլինեք երաժշտա-թերապիայի մասին: Այն սկսում է լայն տարածում գտնել աշխարհով մեկ և ուրախանալի է, որ ՝ նաև Հայաստանում:
Հետաքրքիր կլիներ կարդալ տարբեր մարդկանց զգացողությունների և ունեցած երևակայական պատկերների մասին՝ նույն ստեղծագործությունների կամ գոնե նույն կոմպոզիտորների գործերի հետ կապված...
Շոպեն, Մենդելսոն, Բեթհովեն... իմ սիրած այն կոմպոզիտորներից են, որոնց կարող եմ ժամերով լսել, մանավանդ երբ ուզում եմ անէանալ առօրեական հոգսերից ու մնալ ինքս ինձ հետ:
Իսկ վերջերս ինձ համար բացահայտեցի Բախին, առաջ չէի սիրում, հիմա դուր է գալիս...մանավանդ սյուիտները, դե «Ավե Մարիա»-ն էլ չասեմ:
Իսկ երբեմն էլ իմ ամենաբարկացած պահերին, փրկում է միայն նվագելը, ու այ էդ ժամանակ հանում եմ խեղճ դաշնամուրի հոգին