Լավ, կլսեմ, ու տպավորություններս կասեմ:_DEATH_-ի խոսքերից
![]()
Լավ, կլսեմ, ու տպավորություններս կասեմ:_DEATH_-ի խոսքերից
![]()
Ne inducas in tentationem...
Համաձայն եմ։ Չնայած վերը նշված երգերին ծանոթ չեմ, կամ, համենայնդեպս, չգիտեմ, թե որ երգերի մասին է խոսքը, բայց, քանի որ ինքս էլ rap ընդհանուր առմամբ չեմ սիրում (դե, չհաշված որոշ երգեր), ինձ վրա էլ այդ երգերը դժվար թե հանգստացնող ազդեցություն ունենան, թեև չեմ բացառում նաև, որ ունենան։Riddle-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սիսթեմ Օֆ Ա Դաուն լսելուց ուղղակի հոգեպես և ֆիզիկապես հանգստանում եմ...
Իսկ ես ճիշտ հակառակը. եթե հոգնած ժամանակ System of a Down լսեցի, ուրեմն կորած եմ... ահավոր հոգնացնում է ու գլուխս տանում: Բայց ընդհանրապես ժամանակ առ ժամանակ շատ էլ հաճույքով կարող է լսեմ, բայց էն շուխուրոտ երգերը երկար ժամանակ լսելու դեպքում միշտ էլ գլուխս գնում է:Mesrop-ի խոսքերից
![]()
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.08.2006, 06:54:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ հոգնած ժամանակ ռաբիզ եմ լսում լօլ
Հովո, Սպիտակցի Հայկո, մեկմեկել Տատուլ![]()
Երաժշտությունը հիշեցնելու շատ մեծ հատկություն ունի նաև: Պատահաբար լսում ես անցած-հեռացած օրերում լսածդ երաժշտությունը, և հանկարծ անցյալն իր մանրամասներով հառնում է դիմացդ, և առաջացնում կարոտախտ, թախիծ, ափսոսանք…
Ne inducas in tentationem...
Էս թեման շատ խորն էր քնել, որոշեցի արթնացնել...
Որպես հանգստացնող ազդեցություն ունեցող երաժշտական ստեղծագործություններ՝ ուզում եմ նշել նաև Ֆրեդրիկ Շոպենի ստեղծագործությունները։Կարծում եմ՝ դրանք բոլորի վրա էլ աննկարագրելի խաղաղեցնող, ներդաշնակեցնող ազդեցություն են ունենում։ Շոպենի գործերը լսելիս հաճախ ակամա պատկերացնում եմ գեղեցիկ աշնանային ծառուղի, մեղմ զեփյուռ ու ծառուղով հանգիստ զբոսնող զույգ...
Ի դեպ, այդ տեսարանը լրիվ ուրիշ դարաշրջանում եմ տեսնում...
Հետաքրքիր կլիներ կարդալ տարբեր մարդկանց զգացողությունների և ունեցած երևակայական պատկերների մասին՝ նույն ստեղծագործությունների կամ գոնե նույն կոմպոզիտորների գործերի հետ կապված...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ Շոպենի դաշնամուրային գործերը ինձ հնարավորություն եմ տալիս անէանալու: Հետո , կարծես կշիռ չունեմ, ու ճախրում եմ:
Հետո հանդիպում իմ նմանին, ու ճախրում ենք միասին: Արագացնում ենք շարժումը: Հետո դանդաղեցնում: Կրակ կա: Մեծ էներգիա: Մեծ զդաղումներ, ու զգացողություններ:
Խորը սեր: Ցավեցնող խորունկ սեր: Արտաքինից հղկված: Ներսից փոթորիկ: Այվազովսկի: 9-երոդ ալիք:
[QUOTEPink Floyd խմբի երգերը կարծես մաքրում ու կրթում են հոգիս, հանգստացնում ու պայքարելու ուժ են տալիս][/QUOTE]
Համաձայն եմ.
Երևի սխալ է, բայց հայկական ռաբիզախառը էստրադա չեմ լսում ու չլսելով չեմ էլ կարողանում կարծիք կազմել լավ և վատ գործերի և կատարողների մասին:Իսկ Pink Floyd լսելուց կարծես աշխարհին նայում եմ մի ուրիշ տեսանկյունից:Շատ եմ լսում Yani: Ահավոր հանգստանում եմ դասական գործերը լսելու` երբ ներվերս հանգստանալու կարիք ունեն:
Լավ թեմա եք բացել, ապրի բացողը:
Ես վերջերս հասկացա, որ իմ լսած գրեթե բոլոր եգերի մեջ լույս կամ արև բառերը կան ու ապշեցի դրանից, քանի որ ասում էի «դե երգեր են լսում եմ էլի»: նայեք օրինակ՝
«Դու իմ լույսն ես, դու իմ հույսն ես» Անդրե
«Դեպի լույս ու արև» Empiray
«Երգը թող լույս բերի» Շուշան և Թիվ5
«Դու արևն ես իմ, ես քո լուսինն եմ» Դավիթ Մինասյան
«солнцем стать» Максим
«Արևի մոտ գնամ, լուսնին հասնեմ....» Տիգրան Պետրոսյան
և այլն.....
Ու ես հո հատուկ չեմ սրանք ընտրել, ուղղակի մեկ էլ «ասենիլօ»![]()
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Ի~նչ հոգեհարազատ ա… երաժշտություն…
Ինձ վրա երաժշտությունը այնքան մեծ ազդեցություն է ունենում, որ չեմ հասկաում երբեմն… միայն մեկ րոպեում տրամադրությունս կարող է տակավին փոխվել, հետո, մյուս երգի հետ, նորից է փոխվում… մեկի ազդեցությունից սկսում եմ ժպտալ, մյուսինից լաց լինել, երրորդը պարզապես հանգստություն է բերում… չորրորդը լցնում էներգիայով… գուցե իմ` փոփոխական լինելու հետ է կապված…
Շատ է օգնում… հատկապես արցունքների դեպքում… օգնում է վատ էմոցիաներիցդ ազատվել… բայց շատ հաճախ մելանխոլիայի գիրկն եմ ընկնում երաժշտության պատճառով…
Ասեմ, որ Բրայն Ադամսի երաժշտությունը շատ հանգստացնող է ազդում վրաս… հա Շադեինն էլ…
նաև շատ եմ սիրում ինստրումենտալ երաժշտությունը… հատկապես կիթառ… խաղաղվում եմ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
sharick (05.06.2010)
Այստեղ մի քանիսն արդեն նշեցին Շադեին, որի երգերից հանգստանում են։ Շադեին վերջին անգամ երևի մի տարի առաջ եմ լսել կամ ավելի վաղուց, ու կարող եմ ասել, որ իր երգերի մեջ էդ հանգստացուցիչ դոզան, համենայնդեպս, ինձ համար չափից դուրս մեծ է... Շադեի երգերն ինձ անտանելի տաղտուկի մեջ են գցում ու թլֆացնում...Ինչքան փորձել եմ հետաքրքիր բան որսալ դրանց մեջ, չի հաջողվել. միապաղաղություն ու ձանձրույթ եմ զգում...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էս վերջերս ես ուղղակի մտքերով եմ տարվում ու անջադվում Daughtry-ի home երգը լսելիս։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Արցունքներ առաջացնող երգերի մասին թեմայում տեսա, որ ինչ–որ մեկը նշել էր Eagles–ի "Hotel California" երգը։ Ինձ համար այդ երգը նոստալգիայի թերևս ամենավառ ու ամենահաջողված արտահայտությունն է... Նույնիսկ բառերը չլսելու դեպքում անսահման կարոտախտ է առաջացնում, ինքս էլ չգիտեմ՝ կոնկրետ ինչի կամ ում նկատմամբ, բայց այդ զգացողությունը միշտ առաջանում մեջս ու աննկարագրելի ուժգին... Այդ առումով իսկապես հանճարեղ երգ եմ համարում "Hotel California"–ն։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
իսկապես լավ թեմա է: Հավանաբար լսած կլինեք երաժշտա-թերապիայի մասին: Այն սկսում է լայն տարածում գտնել աշխարհով մեկ և ուրախանալի է, որ ՝ նաև Հայաստանում:
Շոպեն, Մենդելսոն, Բեթհովեն... իմ սիրած այն կոմպոզիտորներից են, որոնց կարող եմ ժամերով լսել, մանավանդ երբ ուզում եմ անէանալ առօրեական հոգսերից ու մնալ ինքս ինձ հետ:Հետաքրքիր կլիներ կարդալ տարբեր մարդկանց զգացողությունների և ունեցած երևակայական պատկերների մասին՝ նույն ստեղծագործությունների կամ գոնե նույն կոմպոզիտորների գործերի հետ կապված...
Իսկ վերջերս ինձ համար բացահայտեցի Բախին, առաջ չէի սիրում, հիմա դուր է գալիս...մանավանդ սյուիտները, դե «Ավե Մարիա»-ն էլ չասեմ:
Իսկ երբեմն էլ իմ ամենաբարկացած պահերին, փրկում է միայն նվագելը, ու այ էդ ժամանակ հանում եմ խեղճ դաշնամուրի հոգին![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ