Կոնֆուցիուսը ասում է․ եթե դու ատում ես մեկին, ուրեմն նա քեզ հաղթել է (կամ պարտված ես նրա կողմից)։
Կարծում եմ սրա մեջ ճշմարտություն կա։ Ատելությունը, որքան էլ որ ուժեղ զգացմունք է, այն հետևանք է թուլության։ Հաճախ մարդիկ շփոթում կամ ասոցացնում են ատելությունը ուրիշ զգացմունքների հետ, օրինակ՝ վրեժխնդրության, զզվանքի, տհաճության, անհանդուրժողականության, արհամարհանքի կամ արգահատանքի հետ, բայց վերջիններս ամեն մեկն առանձին զգացմունք ու կատեգորիա է։ Ատելությունը զուտ ատելու երևույթն է, ու դա գնահատելու համար երևի նախ պիտի պարզես ինքդ քո համար, բնորոշես, թե կոնկրետ ինչ ես զգում կամ հասկանում ատելություն ասելով։
Իմ կարծիքով, ատելությունը սիրո ճիշտ հակառակ զգացմունքն է։ Ոչ թե սիրո բացակայությունը, այլ հենց սիրո պես ուժեղ զգացմունք, բայց ճիշտ հակառակ բևեռում։ Ու այդ պատճառով էլ ատելությունը առողջ կամ կենսարար զգացմունք չեմ համարում։
Էջանիշներ