Ուլուանա-ի խոսքերից
Համաձայն եմ, որ անարդարության նկատմամբ էմոցիա ունենալը խիստ կարևոր ա, բայց էդ էմոցիան պարտադիր չի, որ անձի նկատմամբ ատելություն լինի. վրդովմունքը, ընդվզումը, ինչ-որ բան փոխելու ձգտումը, կարելի ա ասել, դրական ու անհրաժեշտ ռեակցիա են, բայց երբ կոնկրետ անձի նկատմամբ ատելություն, ագրեսիա ա լինում, դա բացասական ա, թեև բնական: Իհարկե, հատկապես հասուն մարդու համար շատ բարդ ա որոշ իրավիճակներում ատելություն չզգալը, բայց եթե գոնե դրա` բացասական լինելու գիտակցությունը կա, ապա գոնե փորձ կարվի էդ էմոցիան, ընդվզելու էներգիան ուղղել կառուցողական գործողությունների, ոչ թե անձի նկատմամբ ագրեսիա, թշնամանք դրսևորելուն: Այլ հարց ա, որ եթե մեկը վտանգ ա ներկայացնում, պետք ա վնասազերծել` անհրաժեշտաբար, ոչ թե նեգատիվ էմոցիաներդ բավարարելու համար: Բայց նույնիսկ դա ցանկալի ա հնարավորինս սառը գլխով անել, ոչ թե ատելությունից մթագնած ուղեղով:
Ի դեպ, ասածիս վառ օրինակ բերեմ. երբ փոքր էի` մանկապարտեզի տարիքի, շատ զգայուն երեխա էի, ու շուրջս կատարվող ցանկացած անարդարություն ահավոր ծանր էի տանում` լիներ դա իմ նկատմամբ, թե Պողոսի կամ լրիվ անծանոթ մեկի: Ես հստակ հիշում եմ իմ զգացողություններն էդ տարիքում. ահավոր անարդարության զգացում էի ունենում անընդհատ, ահավոր տխրում էի, որ մարդիկ կարող են տենց վարվել, ու էդ գիտակցումից ոնց որ աշխարհը լրիվ մթներ վրաս: Բայց էդքանով հանդերձ` ատելություն չէի զգում իմ տեսակետից անարդար վարվող մարդկանց նկատմամբ: Հա, չէի սիրում իրանց, բայց ատելություն բացարձակապես չկար, ուղղակի ահավոր տխրում էի, որ էդպիսին են, ու որ կյանքը, փաստորեն, էդքան անարդար բաներով կարող ա լցված լինել: Հիմա, իհարկե, էդքան մաքուր չեմ, որ երբեք ատելության զգացում չունենամ նման իրավիճակներում, բայց հիմա գիտակցաբար աշխատում եմ դրա վրա, որ չունենամ, ու հիմնականում ստացվում ա: Ու երբ էդ զգացումը չունեմ, որոշակիորեն ավելի կառուցողական ու արդյունավետ եմ գործում:
Էջանիշներ