Uluana-ի խոսքերից
Մի բան էլ ասեմ. ես համարում եմ, որ կուտակվող բացասական հույզերը մարդ ոչ թե պետք է իր մեջ խեղդի, ճնշի ու չթողնի, որ դուրս գան, այլ պետք է նախ աշխատի, որ դրանք ընդհանրապես չառաջանան (գիտեմ, որ սա ամենադժվարն է, բայց պետք է դրանց ձգտել), հետո, եթե արդեն առաջացել են, ապա պետք է գիտակցելով ազատվել դրանցից, պետք է մտածել, օրինակ՝ ի՞նչ կտա ինձ այդ ատելությունը, և կտեսնենք, որ բացի առողջությունը քայքայելուց, ոչինչ, դրան գումարած՝ շրջապատի մարդկանց վրա էլ է բացասական ազդեցությունը, հետևաբար պետք է մարդ փորձի ինքն իրեն հանգստացնել ու ներել վիրավորանքը։
Եվ, վերջապես, չարիքը չարիքով կանխել ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դրա վառ ապացույնց են երկրագնդի տարբեր մասերում մշտապես մղվող պատերազմներն ու ամեն տեսակ կռիվները։ Այդ ամենի պատճառն այն է, որ ոչ ոք չի ուզում դիմացինին ներել, և հետևանքը լինում է այն, որ չարիքը պատասխան չարիք է բերում, և այդպես շարունակ։ Ի վերջո, մեկը պետք է ների, որպեսզի չարիքը դադարի։
Էջանիշներ