Ուզում ես չատե՞ս , սկսի խղճալուց, հետո կամաց-կամաց կսիրես…
Ուզում ես չատե՞ս , սկսի խղճալուց, հետո կամաց-կամաց կսիրես…
Ուլուանա (01.04.2021)
Ոչ ոքի չեմ ատում....
Կան մարդի, որոնց պարզապես արհամարհում եմ...բայց չկա մեկը, որին ատեմ.... հաստատ չկա...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ես չեմ պատրաստվում ասել, թե ոչ ոքի չեմ ատում, բայց փորձում եմ չատել: Իսկ այդ հարցում ինձ Աստված է օգնում, բայց Սատանան էլ խանգարում է: Սատանան ատելության սերմեր է ցանում: Մենք պետք է մեր հավատքի մեջ ուժեղ լինենք, որ չատենք: Բազմիցս համոզվել եմ, որ իզուր չի Հիսուսն ասել. «Սիրի՛ր թշնամուդ»
Ճիշտն ասած, բացահայտ թշնամիներ չունեմ, համենայնդեպս, չգիտեմ նրանց գոյության մասին, նույնիսկ եթե կան, բայց կան մարդիկ որոնք վատություն են արել կամ անում, նրանց աշխատում եմ չատել, կարելի է ասել, որ ստացվում է, բայց սիրել... դեռ չի ստացվում... ինչքան փորձել եմ, դեռ ոչ մի անգամ հաջողության չեմ հասել այդ հարցում...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես մի քանի անգամ հաջողության հասել եմ: Դա աշխարհի ամենալավ բաներից մեկն է: Հույս ունեմ՝ էլի կհասնեմ:
Իսկ ես «թշնամի» ասելով ծայրահեղ դեպքը նկատի ունեի: Այսինքն, եթե պետք է թշնամուդ սիրես, ուրեմն մյուսների մասին արդեն խոսք լինել չի կարող:
Ատելությունը անզորության նշան է. Եվ հատուկ է բոլորին էլ, եթե ընկնում են նման իրավիճակում, երբ ցանկանում ես ամենավատը դիմացինիտ:
Պետք է աշխատել անզոր չլինել, եվ հաղթահարել էտ վիճակը ինչ որ գործողություններով; Եթե շատ խորը վիրավորել են -պետք է պատասխանել համարժեք;
Պետք չէ վախենալ;
Հիշում եմ մի իտալական ֆիլմ, երբ երկու պառավներ և իրենց թոռը իրականացրին վենդետան ...
Բայց եթե պատասխանում ես համարժեք, դրանով հենց դրսևորում ես ատելությունդ և, իմ կարծիքով, դա էլ է թուլության նշան...dvgray-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց,...այս դեպքում արդեն քու մեջից դուրս է գալիս բացասականը, և հենց դրանով էլ դու շահում ես:Uluana-ի խոսքերից
Ես չեմ համարում, որ այդ դեպքում կշահեմ, չարությունը՝ անկախ նրանից չարությանն ի պատասխան է թե ոչ, միևնույն է, միշտ բումերանգի պես վերադառնում է նրան, ով դա անում է։ Նույնը նաև բարությունը։ Համենայնդեպս, ինձ համար սկզբունք է երբեք վատությանը վատությամբ չպատասխանելը, գոնե գիտակցաբար։dvgray-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ապրե՛ս, Անահիտ, սրտիցս ասացիր...Uluana-ի խոսքերից
ուզում էի նմանատիպ գրառում անել, բայց... գլխացավիցս նյարդայնանում եմ......
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ես հարգում եմ ձեր սկզբունքը:Uluana-ի խոսքերից
Սակայն մի հարց;
"վատությանը վատությամբ չպատասխանելը" չի՞ ծնում դիմացինիտ մոտ անպատժելիության զգացում, լկտիություն և նմանատիպ պահվածքներ, նամանավանդ եթե դիմացինտ քո սոցիալական խմբին չի պատկանում;
Եվ ու՞ր է գնում ետ դեպքում ձեր մեջ կուտակված բացասականը
Ախր ինչպե՞ս կարելի է ապրել այն գիտակցությամբ, որ դու որևէ մեկին, անգամ քեզ ցավ պատճառողին կամ քեզ ատելի մեկին վատություն ես արել, և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է մարդուն գիտակցաբար վատություն անել: Ու հետո, միևնույն է, վատություն անելով բացասականը դուրս չի գալիս, հակառակ, նրան միանում է մի նոր, հրեշավոր զգացում՝ մեղքի զգացումը: Բացասականը կարող է դուրս գալ միայն ներելու շնորհիվ… Մի խոսքով լիովին համաձայն եմ Uluana-ի հետ:dvgray-ի խոսքերից
Կուզեի ես էլ ասել, որ չեմ ատում ոչ ոքի, բայց այդպես չէ: Կուզեի ներել կարողանայի, իսկապես, ամբողջ սրտով ներել. դա ինձ շատ պետք է: Ատելը հեշտ է, ատելությամբ ապրելն է դժվար…
Վերջին խմբագրող՝ Riddle: 12.10.2006, 02:13:
Ne inducas in tentationem...
Riddle-ը որոշ չափով պատասխանեց քո հարցերին, միայն ավելացնեմ այս վերջին հարցի պատասխանը. ու՞ր է գնում իմ մեջ կուտակված բացասականը։ Ասեմ. իմ մեջ բացասականը երբեք երկար ժամանակ կուտակված չի մնում։ Քանի որ ես գիտակցում եմ, որ այդպիսի բացասական հույզեր ունենալը սխալ է, ես ամեն կերպ աշխատում եմ ազատվել, ինձ մաքրել այդ «կեղտից», չնայած եթե չաշխատեմ էլ, հիմնականում կարճ ժամանակ հետո անցնում է ինքն իրեն։ Օրինակ՝ փոքր ժամանակ դա գիտակցված չէր, այսինքն՝ սկզբունք չէր ինձ համար, բայց երբ ինչ-որ մեկն ինձ վատություն էր անում, ցավ էր պատճառում, այդ պահին, բնականաբար, զայրույթ ու ատելություն էի զգում, բայց չէի փորձում ազատվել դրանից, հակառակը՝ աշխատում էի հնարավորինս երկար ժամանակ այդ վդովմունքն ու վիրավորվածությունը պահել իմ մեջ, որպեսզի դրանով, այսպես ասած, դաս տված լինեմ ինձ ցավ պատճառողին, բայց չէր հաջողվում, շատ կարճ ժամանակ անց, զգում էի, որ այդ զգացողություններն իսպառ անցել են, այսինքն՝ զգում էի, որ արդեն լրիվ ներել եմ տվյալ մարդուն, այնպես, կարծես ոչինչ չի էլ եղել։ Այն ժամանակ դա ինձ ջղայնացնում էր, իսկ հիմա, երբ դա արդեն գիտակցված ու սկզբունքային տեսակետ է, ես հենց միանգամից աշխատում եմ հանել իմ մեջից այդ բացասական տրամադրվածությունը, որպեսզի ոչ ինձ վնասեմ, ոչ էլ ինձ ցավ պատճառողին։ Պետք է խոստովանեմ, որ հիմա, երեխա ժամանակվա հետ համեմատած ավելի դժվարությամբ ու ավելի երկար ժամանակ հետո եմ կարողանում լրիվ կամ համարյա լրիվ ազատվել դրանից, բայց էլի կարողանում եմ։ Դե, տարիների ընթացքում որոշ չափով «կեղտոտվել եմ», էլի, անմիջապես ամեն ինչ ներելն ավելի բարդ է դարձել, բայց քանի որ այդ ուղղությամբ գիտակցված աշխատում եմ, հաջողվում է։dvgray-ի խոսքերից
Մի բան էլ ասեմ. ես համարում եմ, որ կուտակվող բացասական հույզերը մարդ ոչ թե պետք է իր մեջ խեղդի, ճնշի ու չթողնի, որ դուրս գան, այլ պետք է նախ աշխատի, որ դրանք ընդհանրապես չառաջանան (գիտեմ, որ սա ամենադժվարն է, բայց պետք է դրանց ձգտել), հետո, եթե արդեն առաջացել են, ապա պետք է գիտակցելով ազատվել դրանցից, պետք է մտածել, օրինակ՝ ի՞նչ կտա ինձ այդ ատելությունը, և կտեսնենք, որ բացի առողջությունը քայքայելուց, ոչինչ, դրան գումարած՝ շրջապատի մարդկանց վրա էլ է բացասական ազդեցությունը, հետևաբար պետք է մարդ փորձի ինքն իրեն հանգստացնել ու ներել վիրավորանքը։ Ես չեմ համարում, որ վիրավորանքը ներելով՝ ցածրանում եմ տվյալ մարդու առաջ, ընդհակառակը՝ դրանով ես նրանից ավելի բարձր եմ լինում, որովհետև չեմ իջնում այն մակարդակին, որ նրա արած վատությանը նույնությամբ պատասխանեմ։ Հասկանում եմ, որ հենց նոր վիրավորված ժամանակ, կատաղության պահին այդպես դատելը դժվար է, բայց եթե այդ պահին կարողանաս քեզ հանգստացնել, հետո շատ մեծ թեթևության ու բավարարվածության զգացողություն է գալիս, որը ոչ մի վրիժառության հետ համեմատվել չի կարող, այսինքն՝ երբ արդեն լրիվ հանգիստ վիճակում գիտակցում ես, որ հաղթահարել ես ատելությունը։
Եվ, վերջապես, չարիքը չարիքով կանխել ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դրա վառ ապացույնց են երկրագնդի տարբեր մասերում մշտապես մղվող պատերազմներն ու ամեն տեսակ կռիվները։ Այդ ամենի պատճառն այն է, որ ոչ ոք չի ուզում դիմացինին ներել, և հետևանքը լինում է այն, որ չարիքը պատասխան չարիք է բերում, և այդպես շարունակ։ Ի վերջո, մեկը պետք է ների, որպեսզի չարիքը դադարի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Խոսանք ավելի կոնկրետ;Riddle-ի խոսքերից
Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում,
Հյուսիսային պողոտայի տարացքի բռնազավթման ժամանակ, մարդկանց մեծ մասին թողեցին անօթևան: Հոգեկան ցնցումներից մահացան մարդիկ;Ու ես ամեն ինչը արվեց "օրենքով", այսինքն ձևակերպելով համապատասխան "թղտի կտոր":
Եվ ի՞նչ:
Այդ մահացածների որդիները բռնեն ու ներե՞ն ինենց այդ վիճակին հասցրած մարդկանց; Դա չէ՞ք համարի անմարդկային և նողկալի քայլ ;
Իսկ ինչու՞ այսպիսի ակնհայտ անօրենությունների դեպքում չպատասխանել համարժեք ձևով: Չէ՞ որ եթե էսպես շարունակվի, ապա մենք կիջնենք վայրագ ջունգլիի բարքերի մակարդակին:
Ամեն մեկը կյանքում իր չափանիշներն ու ճշմարտություններն ունի: Անձամբ ես «վայրագ ջունգլիի բարքերի մակարդակին իջնելը» վայրագությանը վայրագությամբ պատասխանելն եմ համարում: Պատասխանեմ հենց քո օրինակով. վստա՞հ ես, որ մահացածների որդիները, պատասխանելով վայրագությամբ, կամոքեն իրենց ցավը: Ես չեմ հասկանում հենց դա. ինչպե՞ս կարելի է մեկ ուրիշին վատություն անելով բուժես ցավդ: Չէ՞ որ դու նույնն ես անում, ինչ այդ մեկ ուրիշն է արել քո հանդեպ: Եթե այդքան նողկալի արարք էր, որը քեզ հասցրեց ատելության, ինչպե՞ս կարող ես չատել ինքդ քեզ՝ չէ՞ որ դու էլ նույնն ես անում: Ես ինձ հաստատ կատեմ, եթե անգամ թշնամուս վատություն անեմ, իսկ ես չեմ ուզում ատել ինձ:dvgray-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Riddle: 12.10.2006, 12:05:
Ne inducas in tentationem...
Ուլուանա (01.04.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ