User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Ատելություն

  1. #16
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Ուզում ես չատե՞ս , սկսի խղճալուց, հետո կամաց-կամաց կսիրես…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.04.2021)

  3. #17
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Ոչ ոքի չեմ ատում....
    Կան մարդի, որոնց պարզապես արհամարհում եմ...բայց չկա մեկը, որին ատեմ.... հաստատ չկա...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Ես չեմ պատրաստվում ասել, թե ոչ ոքի չեմ ատում, բայց փորձում եմ չատել: Իսկ այդ հարցում ինձ Աստված է օգնում, բայց Սատանան էլ խանգարում է: Սատանան ատելության սերմեր է ցանում: Մենք պետք է մեր հավատքի մեջ ուժեղ լինենք, որ չատենք: Բազմիցս համոզվել եմ, որ իզուր չի Հիսուսն ասել. «Սիրի՛ր թշնամուդ»

  5. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Ճիշտն ասած, բացահայտ թշնամիներ չունեմ, համենայնդեպս, չգիտեմ նրանց գոյության մասին, նույնիսկ եթե կան, բայց կան մարդիկ որոնք վատություն են արել կամ անում, նրանց աշխատում եմ չատել, կարելի է ասել, որ ստացվում է, բայց սիրել... դեռ չի ստացվում... ինչքան փորձել եմ, դեռ ոչ մի անգամ հաջողության չեմ հասել այդ հարցում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Ես մի քանի անգամ հաջողության հասել եմ: Դա աշխարհի ամենալավ բաներից մեկն է: Հույս ունեմ՝ էլի կհասնեմ:
    Իսկ ես «թշնամի» ասելով ծայրահեղ դեպքը նկատի ունեի: Այսինքն, եթե պետք է թշնամուդ սիրես, ուրեմն մյուսների մասին արդեն խոսք լինել չի կարող:

  7. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Ատելությունը անզորության նշան է. Եվ հատուկ է բոլորին էլ, եթե ընկնում են նման իրավիճակում, երբ ցանկանում ես ամենավատը դիմացինիտ:
    Պետք է աշխատել անզոր չլինել, եվ հաղթահարել էտ վիճակը ինչ որ գործողություններով; Եթե շատ խորը վիրավորել են -պետք է պատասխանել համարժեք;

    Պետք չէ վախենալ;
    Հիշում եմ մի իտալական ֆիլմ, երբ երկու պառավներ և իրենց թոռը իրականացրին վենդետան ...

  8. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ատելությունը անզորության նշան է. Եվ հատուկ է բոլորին էլ, եթե ընկնում են նման իրավիճակում, երբ ցանկանում ես ամենավատը դիմացինիտ:
    Պետք է աշխատել անզոր չլինել, եվ հաղթահարել էտ վիճակը ինչ որ գործողություններով; Եթե շատ խորը վիրավորել են -պետք է պատասխանել համարժեք;
    Բայց եթե պատասխանում ես համարժեք, դրանով հենց դրսևորում ես ատելությունդ և, իմ կարծիքով, դա էլ է թուլության նշան...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Բայց եթե պատասխանում ես համարժեք, դրանով հենց դրսևորում ես ատելությունդ և, իմ կարծիքով, դա էլ է թուլության նշան...
    Բայց,...այս դեպքում արդեն քու մեջից դուրս է գալիս բացասականը, և հենց դրանով էլ դու շահում ես:

  10. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Բայց,...այս դեպքում արդեն քու մեջից դուրս է գալիս բացասականը, և հենց դրանով էլ դու շահում ես:
    Ես չեմ համարում, որ այդ դեպքում կշահեմ, չարությունը՝ անկախ նրանից չարությանն ի պատասխան է թե ոչ, միևնույն է, միշտ բումերանգի պես վերադառնում է նրան, ով դա անում է։ Նույնը նաև բարությունը։ Համենայնդեպս, ինձ համար սկզբունք է երբեք վատությանը վատությամբ չպատասխանելը, գոնե գիտակցաբար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #25
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    ...Համենայնդեպս, ինձ համար սկզբունք է երբեք վատությանը վատությամբ չպատասխանելը, գոնե գիտակցաբար։
    Ապրե՛ս, Անահիտ, սրտիցս ասացիր...
    ուզում էի նմանատիպ գրառում անել, բայց... գլխացավիցս նյարդայնանում եմ......
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  12. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ես չեմ համարում, որ այդ դեպքում կշահեմ, չարությունը՝ անկախ նրանից չարությանն ի պատասխան է թե ոչ, միևնույն է, միշտ բումերանգի պես վերադառնում է նրան, ով դա անում է։ Նույնը նաև բարությունը։ Համենայնդեպս, ինձ համար սկզբունք է երբեք վատությանը վատությամբ չպատասխանելը, գոնե գիտակցաբար։
    Ես հարգում եմ ձեր սկզբունքը:
    Սակայն մի հարց;
    "վատությանը վատությամբ չպատասխանելը" չի՞ ծնում դիմացինիտ մոտ անպատժելիության զգացում, լկտիություն և նմանատիպ պահվածքներ, նամանավանդ եթե դիմացինտ քո սոցիալական խմբին չի պատկանում;

    Եվ ու՞ր է գնում ետ դեպքում ձեր մեջ կուտակված բացասականը

  13. #27
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Բայց,...այս դեպքում արդեն քու մեջից դուրս է գալիս բացասականը, և հենց դրանով էլ դու շահում ես:
    Ախր ինչպե՞ս կարելի է ապրել այն գիտակցությամբ, որ դու որևէ մեկին, անգամ քեզ ցավ պատճառողին կամ քեզ ատելի մեկին վատություն ես արել, և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է մարդուն գիտակցաբար վատություն անել: Ու հետո, միևնույն է, վատություն անելով բացասականը դուրս չի գալիս, հակառակ, նրան միանում է մի նոր, հրեշավոր զգացում՝ մեղքի զգացումը: Բացասականը կարող է դուրս գալ միայն ներելու շնորհիվ… Մի խոսքով լիովին համաձայն եմ Uluana-ի հետ:
    Կուզեի ես էլ ասել, որ չեմ ատում ոչ ոքի, բայց այդպես չէ: Կուզեի ներել կարողանայի, իսկապես, ամբողջ սրտով ներել. դա ինձ շատ պետք է: Ատելը հեշտ է, ատելությամբ ապրելն է դժվար…
    Վերջին խմբագրող՝ Riddle: 12.10.2006, 02:13:
    Ne inducas in tentationem...

  14. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ես հարգում եմ ձեր սկզբունքը:
    Սակայն մի հարց;
    "վատությանը վատությամբ չպատասխանելը" չի՞ ծնում դիմացինիտ մոտ անպատժելիության զգացում, լկտիություն և նմանատիպ պահվածքներ, նամանավանդ եթե դիմացինտ քո սոցիալական խմբին չի պատկանում;

    Եվ ու՞ր է գնում ետ դեպքում ձեր մեջ կուտակված բացասականը
    Riddle-ը որոշ չափով պատասխանեց քո հարցերին, միայն ավելացնեմ այս վերջին հարցի պատասխանը. ու՞ր է գնում իմ մեջ կուտակված բացասականը։ Ասեմ. իմ մեջ բացասականը երբեք երկար ժամանակ կուտակված չի մնում։ Քանի որ ես գիտակցում եմ, որ այդպիսի բացասական հույզեր ունենալը սխալ է, ես ամեն կերպ աշխատում եմ ազատվել, ինձ մաքրել այդ «կեղտից», չնայած եթե չաշխատեմ էլ, հիմնականում կարճ ժամանակ հետո անցնում է ինքն իրեն։ Օրինակ՝ փոքր ժամանակ դա գիտակցված չէր, այսինքն՝ սկզբունք չէր ինձ համար, բայց երբ ինչ-որ մեկն ինձ վատություն էր անում, ցավ էր պատճառում, այդ պահին, բնականաբար, զայրույթ ու ատելություն էի զգում, բայց չէի փորձում ազատվել դրանից, հակառակը՝ աշխատում էի հնարավորինս երկար ժամանակ այդ վդովմունքն ու վիրավորվածությունը պահել իմ մեջ, որպեսզի դրանով, այսպես ասած, դաս տված լինեմ ինձ ցավ պատճառողին, բայց չէր հաջողվում, շատ կարճ ժամանակ անց, զգում էի, որ այդ զգացողություններն իսպառ անցել են, այսինքն՝ զգում էի, որ արդեն լրիվ ներել եմ տվյալ մարդուն, այնպես, կարծես ոչինչ չի էլ եղել։ Այն ժամանակ դա ինձ ջղայնացնում էր, իսկ հիմա, երբ դա արդեն գիտակցված ու սկզբունքային տեսակետ է, ես հենց միանգամից աշխատում եմ հանել իմ մեջից այդ բացասական տրամադրվածությունը, որպեսզի ոչ ինձ վնասեմ, ոչ էլ ինձ ցավ պատճառողին։ Պետք է խոստովանեմ, որ հիմա, երեխա ժամանակվա հետ համեմատած ավելի դժվարությամբ ու ավելի երկար ժամանակ հետո եմ կարողանում լրիվ կամ համարյա լրիվ ազատվել դրանից, բայց էլի կարողանում եմ։ Դե, տարիների ընթացքում որոշ չափով «կեղտոտվել եմ», էլի, անմիջապես ամեն ինչ ներելն ավելի բարդ է դարձել, բայց քանի որ այդ ուղղությամբ գիտակցված աշխատում եմ, հաջողվում է։

    Մի բան էլ ասեմ. ես համարում եմ, որ կուտակվող բացասական հույզերը մարդ ոչ թե պետք է իր մեջ խեղդի, ճնշի ու չթողնի, որ դուրս գան, այլ պետք է նախ աշխատի, որ դրանք ընդհանրապես չառաջանան (գիտեմ, որ սա ամենադժվարն է, բայց պետք է դրանց ձգտել), հետո, եթե արդեն առաջացել են, ապա պետք է գիտակցելով ազատվել դրանցից, պետք է մտածել, օրինակ՝ ի՞նչ կտա ինձ այդ ատելությունը, և կտեսնենք, որ բացի առողջությունը քայքայելուց, ոչինչ, դրան գումարած՝ շրջապատի մարդկանց վրա էլ է բացասական ազդեցությունը, հետևաբար պետք է մարդ փորձի ինքն իրեն հանգստացնել ու ներել վիրավորանքը։ Ես չեմ համարում, որ վիրավորանքը ներելով՝ ցածրանում եմ տվյալ մարդու առաջ, ընդհակառակը՝ դրանով ես նրանից ավելի բարձր եմ լինում, որովհետև չեմ իջնում այն մակարդակին, որ նրա արած վատությանը նույնությամբ պատասխանեմ։ Հասկանում եմ, որ հենց նոր վիրավորված ժամանակ, կատաղության պահին այդպես դատելը դժվար է, բայց եթե այդ պահին կարողանաս քեզ հանգստացնել, հետո շատ մեծ թեթևության ու բավարարվածության զգացողություն է գալիս, որը ոչ մի վրիժառության հետ համեմատվել չի կարող, այսինքն՝ երբ արդեն լրիվ հանգիստ վիճակում գիտակցում ես, որ հաղթահարել ես ատելությունը։

    Եվ, վերջապես, չարիքը չարիքով կանխել ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դրա վառ ապացույնց են երկրագնդի տարբեր մասերում մշտապես մղվող պատերազմներն ու ամեն տեսակ կռիվները։ Այդ ամենի պատճառն այն է, որ ոչ ոք չի ուզում դիմացինին ներել, և հետևանքը լինում է այն, որ չարիքը պատասխան չարիք է բերում, և այդպես շարունակ։ Ի վերջո, մեկը պետք է ների, որպեսզի չարիքը դադարի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Ախր ինչպե՞ս կարելի է ապրել այն գիտակցությամբ, որ դու որևէ մեկին, անգամ քեզ ցավ պատճառողին կամ քեզ ատելի մեկին վատություն ես արել, և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է մարդուն գիտակցաբար վատություն անել: Ու հետո, միևնույն է, վատություն անելով բացասականը դուրս չի գալիս, հակառակ, նրան միանում է մի նոր, հրեշավոր զգացում՝ մեղքի զգացումը: Բացասականը կարող է դուրս գալ միայն ներելու շնորհիվ… Մի խոսքով լիովին համաձայն եմ Ուլուանա-ի հետ:
    Կուզեի ես էլ ասել, որ չեմ ատում ոչ ոքի, բայց այդպես չէ: Կուզեի ներել կարողանայի, իսկապես, ամբողջ սրտով ներել. դա ինձ շատ պետք է: Ատելը հեշտ է, ատելությամբ ապրելն է դժվար…
    Խոսանք ավելի կոնկրետ;
    Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում,
    Հյուսիսային պողոտայի տարացքի բռնազավթման ժամանակ, մարդկանց մեծ մասին թողեցին անօթևան: Հոգեկան ցնցումներից մահացան մարդիկ;Ու ես ամեն ինչը արվեց "օրենքով", այսինքն ձևակերպելով համապատասխան "թղտի կտոր":
    Եվ ի՞նչ:
    Այդ մահացածների որդիները բռնեն ու ներե՞ն ինենց այդ վիճակին հասցրած մարդկանց; Դա չէ՞ք համարի անմարդկային և նողկալի քայլ ;
    Իսկ ինչու՞ այսպիսի ակնհայտ անօրենությունների դեպքում չպատասխանել համարժեք ձևով: Չէ՞ որ եթե էսպես շարունակվի, ապա մենք կիջնենք վայրագ ջունգլիի բարքերի մակարդակին:

  16. #30
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատելություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Խոսանք ավելի կոնկրետ;
    Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում,
    Հյուսիսային պողոտայի տարացքի բռնազավթման ժամանակ, մարդկանց մեծ մասին թողեցին անօթևան: Հոգեկան ցնցումներից մահացան մարդիկ;Ու ես ամեն ինչը արվեց "օրենքով", այսինքն ձևակերպելով համապատասխան "թղտի կտոր":
    Եվ ի՞նչ:
    Այդ մահացածների որդիները բռնեն ու ներե՞ն ինենց այդ վիճակին հասցրած մարդկանց; Դա չէ՞ք համարի անմարդկային և նողկալի քայլ ;
    Իսկ ինչու՞ այսպիսի ակնհայտ անօրենությունների դեպքում չպատասխանել համարժեք ձևով: Չէ՞ որ եթե էսպես շարունակվի, ապա մենք կիջնենք վայրագ ջունգլիի բարքերի մակարդակին:
    Ամեն մեկը կյանքում իր չափանիշներն ու ճշմարտություններն ունի: Անձամբ ես «վայրագ ջունգլիի բարքերի մակարդակին իջնելը» վայրագությանը վայրագությամբ պատասխանելն եմ համարում: Պատասխանեմ հենց քո օրինակով. վստա՞հ ես, որ մահացածների որդիները, պատասխանելով վայրագությամբ, կամոքեն իրենց ցավը: Ես չեմ հասկանում հենց դա. ինչպե՞ս կարելի է մեկ ուրիշին վատություն անելով բուժես ցավդ: Չէ՞ որ դու նույնն ես անում, ինչ այդ մեկ ուրիշն է արել քո հանդեպ: Եթե այդքան նողկալի արարք էր, որը քեզ հասցրեց ատելության, ինչպե՞ս կարող ես չատել ինքդ քեզ՝ չէ՞ որ դու էլ նույնն ես անում: Ես ինձ հաստատ կատեմ, եթե անգամ թշնամուս վատություն անեմ, իսկ ես չեմ ուզում ատել ինձ:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 12.10.2006, 12:05:
    Ne inducas in tentationem...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.04.2021)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրուց ատելություն,ատելությունից սեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.01.2008, 02:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •