Զգացմունքներից ատելությունը՛ շատ է նման բումերանգի, այն պտույտ գործելով, վերադառնալիս ավելի շուտ խոցում է ատողին:
Զգացմունքներից ատելությունը՛ շատ է նման բումերանգի, այն պտույտ գործելով, վերադառնալիս ավելի շուտ խոցում է ատողին:
Որքան լավ կլիներ, որ Աստված մարդ արաածի մեջ դրած չլիներ այս կործանիչ զգացումը: Շատերն ասում են, որ ատելությունը ուժեղացված բարկություն է, որ կանցնի ժամանակ մարդու հոգին կհանդարտվի: Բայց արի ու տես, որ այդ զգացումը շատերի մոտ ոչ միայն չի անցնում կամ մեղմանում, այլ ընդհակառակը գնալով մեծանում է՝ դառնալով շատ դժբախտությունների պատճառ: Ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Այն մարդիկ, ովքեր ասում են չեն ատել, ուղղակի երջանիկ մարդիկ են, քանի որ չեն ճաշակել ատելության թունավոր պտուղները,որոնք ստիպում են քեզ զգալ ոչնչացված, քո հույսերը, զգացմունքները ի դերև են անում՝ հոգիդ դարձնելով անապատ: Դա հիվանդություն է, որի բուժումը թերևս վրեժն է, քո մեջ այդ զգացում արթնացրած անձնավորությանը կործանված տեսնելու ցանկությունը: Ատելության թակարդն ընկածները նույնիսկ վրեժն առնելուց հետո չեն հանդարտվում:Տխուր է, բայց իրականություն:
liovin hamadzayn em, es mtacum ei, vor karox em atel u angam vrej lutsel, bayc heto, erb viravoranq@ jamanaki het mexmacav , es zgaci, vor ayd mardkanc atel chem karox, uxxaki da im mej avelord charutyun klcner, qanc te kogner.
Bayc adrbejancinerin u turqerin chq patkeracni vonc em atum...
Ավելացվել է 2 րոպե անց
dipuk er asvats
Մոդերատորական։ Ակումբում լատինատառ գրառումներն արգելվում են։ Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Վերջին խմբագրող՝ Selene: 23.01.2008, 16:59: Պատճառ: Գրառման ավելացում
Ուզում ես չատե՞ս , սկսի խղճալուց, հետո կամաց-կամաց կսիրես…
Ուլուանա (01.04.2021)
Ոչ ոքի չեմ ատում....
Կան մարդի, որոնց պարզապես արհամարհում եմ...բայց չկա մեկը, որին ատեմ.... հաստատ չկա...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ես չեմ պատրաստվում ասել, թե ոչ ոքի չեմ ատում, բայց փորձում եմ չատել: Իսկ այդ հարցում ինձ Աստված է օգնում, բայց Սատանան էլ խանգարում է: Սատանան ատելության սերմեր է ցանում: Մենք պետք է մեր հավատքի մեջ ուժեղ լինենք, որ չատենք: Բազմիցս համոզվել եմ, որ իզուր չի Հիսուսն ասել. «Սիրի՛ր թշնամուդ»
Փորձիր սիրել նրան ,սերը և ատելությունը չեն կարող լինել մեկ տեղ եթե կա սերը ապա ատելութըունը կհեռանա
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Զարմացած եմ քո պատասխանից, գուցե հակառակ, եթե չես ուզում ոչ ոքի ատել, պետք է երբեք ոչ ոքի չսիրել: Մեկից մյուսին անցնելը շատ հեշտ է, անձնական փորձից գիտեմ: Եվ հաճախ նաև այդ երկու զգացումը մեկտեղ էն եղել…Vro-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 17.11.2007, 22:05:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
ատելությունը սիրելու ձև էգուցե նա ուղղված լինի դեպի ոչնչացմանը բայց ամեն դեպքում դա զգացմունք է և գուցե մի օր այն փոխի իր ուղղությունը և արտահայտվի բարության տեսքով..
իսկ բացասականը կարծում եմ անտարբերությունն է եթե մարդը զուրկ է զգացմունքներից դա լավ չե![]()
...
Ատելությունը հատուկ գրված ծրագիր է , որը անհատին տանում է ոչնչացման ( վիրուս): Իր մեջ ատելություն պահպանող մարդը , հետզհետե փոխակերպվում է մի ուրիշ էակի , որը լցված է հիշաչարությամբ ու օրեցօր ատելությունը կուտակվելով բերում է շատ լուրջ հետևանքների : Պետք չէ հիշաչար լինել , պետք է սովորել ներել , ձգտել հոգու մաքրության , դրանից մարդը միայն շահում է ու ավելի է մոտենում Աստծուն
Ես երբեք չեմ ընդունել սա մի ատի սիրել կա ,մի սիրի ատել կա , քանի որ չեմ պատկերացնում , որ մարդ կարող է մի ծայրահեղությունից թռիչք կատարի մյուսին , մի օր սիրի , հաջորդ օրը ատի ...![]()
Чеширский КотЭ
Ճիշտն ասած չգիտեմ սիրելու ձև է ,թե ոչ, բայց համամիտ եմ,որ անտարբերությունից ավելի ընդունելի զգացմունք է: Զգացմունքների առկայությունը (լինի դա դրական կամ բացասական զգացմունք, էական չի) ստիպում է մարդուն ապրել,ինչ որ բանի ձգտել, իսկ անտարբերությունը տանում է դեպի դատարկություն, ներքին դատարկությունից ավելի տգեղ բան իմ կարծիքով չկա: Չեմ հասկանում մեծամասնության բացասական վերաբերմունքը էդ զգացմունքին, իմ կարծիքով ցանկացած զգացմունք կոնկրետ մարդու հանդեպ,դա օրգանիզմի էդ մարդուն ընկալելու ձևնա,հետո կարծում եմ հնարավոր չի բոլորին սիրել կամ լավ վերաբերվել:
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ