Տես, հա... էսօր երկու անգամ տեղեկատվություն ստացա էս թեմայով, բայց մտքովս չանցավ Ակումբում տեղադրել...
էս էլ հայատառ մի տեքստ`
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ իտալական մի ընկերություն` «Արարատ Սաֆարի» անունով, ամբողջ աշխարհից որսորդներին առաջարկում է թռչունների որս կատարել Հայաստանում:

Երեկ արդեն այս հայտարարությամբ մտահոգ մի խումբ մարդիկ սկսել են ահազանգել եւ փորձում են կանխել իտալացիների եւ հայերի այս նախաձեռնությունը: Եթե մեր ընթերցողները ցանկանում են միանալ բողոքին, կարող են գրել համակարգող Օվսաննա Հովսեփյանին հետեւյալ էլ. փոստով` [email protected]:


Հարգելի ընկերներ,

Ես վատ եմ զգում, որ մենք չունենք անհրաժեշտ հմտություններ` պաշտպանելու մարդկային կյանքերը մեր երկրում: Գուցե մենք կարող ենք անել ավելին` պաշտպանելու մեր բուսական եւ կենդանական աշխարհը:

Ահա այն կայքը http://www.araratsafaris.com/caccia_alle_anatre.html, որը հրավիրում է Հայաստանում բադեր, ճնճղուկներ, քարահավեր որսալու (իսկ կաթնասուններ կարող եք որսալ Ղրղզստանում):

Պարզվում է` իտալացիները վերջին տարիներին ստիպված են գտնել այլ տարածքներ որսի համար, քանի որ գնալով ավելի ՎԱՏ/ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ է որսալ երգող թռչուններ Իտալիայում, եւ հիմա եվրոպական եւ իտալական օրենքներով դա գրեթե անհնար է դարձել: Նախկինում ամեն տարի հարյուր հազարավոր երգող թռչուններ սպանվում էին իտալացի որսորդների կողմից:

Հիմա կռահեք` դեպի ու՞ր են գնում նրանք (իտալացիները). դեպի Հայաստան:

Ես ստացա այս տեղեկատվությունը մի անծանոթ մարդուց, քանի որ իմ իտալախոս ընկերներից մեկն ինձ հետ էր, ես խնդրեցի իրեն բացատրել կայքի բովանդակությունը, ինչը նա արեց սիրով:

Ահա. տրամադրեք ձեր թանկարժեք ժամանակից մի քանի րոպե, ստորագրեք Իտալիայի դեսպանին ուղղված նամակը եւ այն ուղարկեք Օվսաննա Հովսեփյանին: Նաեւ` սկսեք քարոզել ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության օգտին` ընդունելու կենդանիների կյանքի պաշտպանությանն ուղղված համապատասխան օրենքներ:

"Կարեւոր է, որ հատկապես դու միանաս":
ահավոր ա... մերոնք քիչ էին...