Էէէհ, ասում ես Հայ ժողովրդին են ուզում ֆուկ անեն: Հո Լևոնը հայ ժողովուրդը չի? Ես օրինակ Լևոնի կողնից չեմ: Հետո էլ Գանդին հիմքեր ուներ տենց բան ասելու, Լևոնը չէ
Էէէհ, ասում ես Հայ ժողովրդին են ուզում ֆուկ անեն: Հո Լևոնը հայ ժողովուրդը չի? Ես օրինակ Լևոնի կողնից չեմ: Հետո էլ Գանդին հիմքեր ուներ տենց բան ասելու, Լևոնը չէ
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ինչոր մեկը կարո՞ղ է այս պայքարի իմաստը բացատրել, ի?նչ պիտի անենք ու ինչի? համար: Այսինքն նպատակակետը որնա?, եթե իշխանափոխություննա, ապա ես չեմ տեսնում թե ինչով կարելիա փոխարինել, եթե ինչոր ազատությունների պահանջնա ասեմ, որ էսքան արտահայտվելու ազատություն ինչքան եղելա էս ընտությունների ժամանակ ես չեմ հիշում, /նկատի ունեմ մինչ ընտրությունները/ ուզում եմ ասեմ, որ էդ ուղղությամբ էլ շարժ կա ու շատերը էդ ազատությունից հարբել են նույնիսկ: Ճիշտա հետընտրական գործընթացներում ահավոր սարսափելի բաներ տեղի ունեցան, բայց այդ ամենի մեղքը մենակ իշխանությունների կամ ընդիմության վզին չի, ամեն մեկս մեր չափով ուենք մեր մեղքի բաժինը, ուզում եմ ասեմ, որ հենց միակողմանիությունն է բերում էն կոնֆլիկտներին: Պայքարել պետքա հաստատ: Ուղղակի ամեն մեկս տարբեր ձևով ենք հասկանում պայքար ասվածը: Իմ կարծիքով քանի որ տվյալ պահին լիդեռ չկա, այսինքն չկա գաղափար մարմնավորող, չկա հստակ նպատակակետ ու առաջնորդող, ապա էս ընդվզումը անիմաստա ու բացի վնասից հաստատ օգուտ չի բերի: Ինչ վերաբերվումա իշխանությունների կարծում եմ նրանք դաս քաղեցի էս ամենից ու հասկացան, որ … երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, քիթը կպավ գետնին...
Իսկ ի?նչ պիտի անենք մենք այս պահին ամեն մեկս մեր տեղում,
/սա ուղղակի իմ կարծիքն է ու ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալի…/
Մենք պետք է նախ հասկանանք ճիշտ ապրելու սկզբունքները ընդունենք դրանք և փորձենք այդ ամենը հասկացնել /բայց ոչ պարտադրել/ նաև մեր շրջապատի մարդկանց, որպեսզի քայլ առ քայլ ձևաորվի այն հասարակությունը, որի մասին երազում ենք, և որի մասին դեռ երազել են մեր նախահայրերը: Ու արդեն այդ հասարակությունից կծնվեն իրոք բացառիկ լիդեռներ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ախր այ Tig ջան, դու նենց բաներ ես ասում, ոնց որ էս երկրից չլինես:
"Ինչ վերաբերվումա իշխանություններին կարծում եմ նրանք դաս քաղեցին էս ամենից ու հասկացան, որ … երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, քիթը կպավ գետնին"
էս քո խոսքերն են, դու էլ լուրջ մտածում ես, որ իշխանությունը դաս քաղեց? Հաստատ համոզված եմ , որ եթե սրանք մնան իշխանության գլուխը, ուրեմն 4 տարի հետո , երբ գա ընտրությունների հերթական սկիզբը, էլի նույննա լինելու, սրանից էլ բեթարա լինելու: Իսկ 4 տարի, եթե մարդ ազատ խոսալու սահմանափակումներովա ապրելու, դու պատկերացնում ես թե ինչ հիվանդություններա ձեռք բերելու: Մենք արդյունքում ունենալու ենք հիվանդ հասարակություն:
Իսկ պայքարը ի սկզբանե, եղելա նոր ընտրություններ անցկացնելու համար, քանի, որ բոլորն էլ գիտեն, որ էս ընտրություններն ամենախայտառակն են գոնե մեր գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում:
Հետաքրքիրը գիտե?ք որնա, որ և իշխանություններին <<պաշտպանողները>> և Լևոնի <<կողմնակիցները>> իրականում ոչ Սերժի կողմն են, ոչ էլ Լևոնի, ուղղակի <<ստիպված լինելով>> մեկին մյուսից մի քիչ ավելի են նախընտրում: Ու չնայած դրան այդպես էլ չեն գտնում միավորվելու եզրերը: Այսքան քննարկումներն ու վիճաբանություննրը այդպես էլ արդյունք չեն տալիս և չի ծնվում, չի ձևավորվում այն իրական գաղափարը, որի շուրջ պիտի համախմբվեն երկու կողմերն էլ…
Ցավալի է…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ժողովուրդ, մենակ էսօր է՞ր Մյասնիկյանի արձանի մոտ ցույց, թե՞ էս քանի օրը հա ցույցեր են
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
էսօր էր
էսօր մենակ Մյասնիկյանի դիմաց չի եղել, ՍԴ-ի դիմաց էլ (լուսանկարներ` http://picasaweb.google.ru/angry.roo...63993738174178), քաղաքի այլ հատվածներում էլ... էսօր զոհվածների հիշատակի ու քաղբանտարկյալներին ազատություն շնորհելու պահանջի ակցիաներ են եղել. նման ակցիաներ մի քանի անգամ են եղել էս ընթացքում, վերջինը, երևի ապրիլի յոթին էր, երբ կանայք էին հավաքվել ՍԴ-ի դիմաց (կամ դատախազության):
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 09.04.2008, 20:51:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
"Հայկական Ժամանակ" թերթի այսօրվա համարում տպագրված էր ընթերցողների մեկնաբանություններն, զգացմունքներն ու սպասելիքները ապագայի հետ կապված:
Մի քանի մեկնաբանությունների մեջ ինձ շատ հուզեց հատկապես 50-ամյա Լյուդմիլայի խոսքերը
Ստորև մեջբերում եմ այն առանց փոփոխության.
<< Փետրվարի 19-ին ընտրության եմ գնացել` բացառելու ՀՀ անունը նվաստացնող ամենամեծ չարիքը` Սերժիկի նախագահ ընտրվելը: Իրականում ես հաղթել եմ, նա` պարտվել: Արդյունքում մի բանում երկուսս էլ հավասար ենք. երկուսս էլ չընտրված նախագահ ենք: Ներեցեք անհամեստությանս համար: Եվ ուրեմն, օգտվելով ընձեռված հնարավորությունից` չընտրված նախագահի երդման իրավունքից, մի ձեռքս դնում եմ սրտիս, մյուս ձեռքս բռնցքած բարձրացնում եմ վեր ու հանուն ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանի պայքարում զոհվածների հիշատակի, ի պաշտպանություն այդ պատճառով ձերբակալվածների, ի վերջո` հանուն մեր վերջնական հաղթանակի` երդվում եմ. հավատարիմ մնալ առ Հայաստան ունեցածս սիրուս, չխնայել ինձ հանուն Հայաստանի արժանավայել ապագայի պայքարում, ոչ մի օր չընկրկել և չնահանջել:
Եվ ուրեմն` ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ...>>
Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.04.2008, 00:40:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Լավն է
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 3
(ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՍ, ԱՐԱԳ ԱՐԱ)
Դարեր շարունակ իրական պայքարներից ետ վարժված լինելով` 1988-ին մեզ թվում էր, թե ամեն բան հարթ պետք է ընթանար, Մոսկվան արագ պիտի վերցներ Ադրբեջանից Ղարաբաղն ու Նախիջեւանը, աշխարհը` Թուրքիայի կեսից ավելին, ու մեզ պիտի տային: Իսկ դրա համար բավարար էր, որ մենք Շիրազից բանաստեղծություն արտասանեինք, երգեինք հայդուկային մի քանի երգ, աշխատանքից հետո գայինք Ազատության հրապարակում «պայքարելու» մի քանի ժամ, ու եթե պետք է` նաեւ գործադուլ անեինք: Կյանքը ցույց տվեց, որ ամեն բան գին ունի: Ու թեեւ ցույց տվեց, սակայն երկար ժամանակ չէինք հաշտվում մեզ համար անբնական այդ իրողության հետ. մեզ համար միակ կատեգորիան պատմական արդարությունն էր, այն էլ` միայն մեր տեսանկյունից եւ շատ արագ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության շրջանում, կարծես թե, ոչ մի անգամ մեզ հանգամանալի ու սրտակից չբացատրեց այդ գնի օբյեկտիվությունը: Իր թիմն էլ դա չարեց: Տեր-Պետրոսյանի` միայն բարձր մտավորականի համար նախատեսված քարոզչությունը չբավարարեց մեզ, ու մենք գրեթե ամբողջ ժողովրդով սկսեցինք աստիճանաբար երես թեքել: Նա հեռացավ 1998-ին: Չանցած մեկ տարի ես հասկացա, թե ինչ ենք կորցրել: Բայց իմ այդ հասկանալու մեջ դարձյալ ոչ մեկ կաթիլ ավանդ չունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայաստանի քաղաքացիները եւս հասկացան, բայց արդեն 2007թ. սեպտեմբերից, երբ նա հաճեց հանգամանալի ու նույն հարազատությամբ, ինչը կար 1988-1992թթ., բացատրել մեր երկրի մարտահրավերների մասին: Ու ժողովուրդը, որ նեղացած էր իր երբեմնի ամենասիրելի զավակից ու ամնաանհավանական մեղքերն էր բարդել նրա վրա, մեկ ակնթարթում հասկացավ: Հասկացավ, ու վերացավ նույնիսկ ներման խնդիրը, քանի որ ներում են մեղավորին, իսկ նա մեր եզակի մաքուրներից էր ու ամենաիմաստունը, ինչպես պարզվեց: Բայց միեւնույնն է` ես մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու նա, ասենք, 1992-ին կամ 1994-ին չարեց նույնը: Չէ՞ որ նա Գիտեր բաներ, որ թեկուզ ակնարկելու դեպքում` մենք չէինք խորթանալու ո՛չ իրենից, ո՛չ էլ մեր երկրից, ձեռքներս չէինք գցելու վազգենմանուկյանական կամ դաշնակցական արկածախնդրության փրփուրներին, մեր երազներն այնպես չէինք մանրացնելու, որ օրվա «հերոս» ու «փրկիչ» ընկալվեին հիրավի մանր անձինք:
Իմ անհասկացողությունը մի կողմ թողնենք: Դա ես ասացի այն պատճառով, որ հիմա էլ սկսել եմ կասկածել, թե գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդպիսի բաներ Գիտեն, որ մեզ «լայաղ» չեն անում ասել: Ասելու դեպքում` մենք գուցե կհասկանայինք, գուցե չէր լինի այս աննախադեպ ատելությունն իրենց հանդեպ, ինչը թանձրացավ մարտի 1-ի արյամբ: Գուցե իրականու՞մ ասելիք կա. էլ ինչու՞ սպասենք եւս 10 տարի:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի ասեր, թե պատերազմն ինչ արժե, թե մեր ընտրանքը պետք է լինի Ղարաբաղի ազատության ու մեր բարեկեցության միջեւ, մեր ազգային արժանապատվության ու ջերմություն ունենալու միջեւ, ապա ի՞նչ պիտի ասեն սրանք, թեկուզ 10 տարի անց:
Ու այժմ, ցանկանալով հանդերձ, չեմ հասկանում, թե ի՛նչ կարող են ասել, որ ես էլ հետո ինձ չմեղադրեմ, թե ինչու եմ ելել իրենց դեմ, ուստի փորձում եմ տարբերակներ. փորձում եմ ու ի ցավ սրտի` չեմ գտնում: Պիտի ասեն, որ հանուն հայրենիքի՞ էր խաղաղության պայմաններում Ղարաբաղը Երեւանում դատարկելը, որ հանուն պայծառ ապագայի՞ էր, որ Ազգային ժողովի պատգամավոր են Սարգսյանի կրթություն չունեցող եղբայրն ու մականունավորները, եւ խորհրդարանական «ազնիվ» մրցապայքարու՞մ են նրանք Հայաստանի քաղաքական դաշտից դուրս թողել իրական քաղաքական գործիչներին: Գուցե բացատրե՞ն, ու մենք էլ հասկանա՞նք, որ հանուն Հայաստանի Հանրապետության պետք է, որ ձերբակալվածը ոստիկանության պատուհանից դուրս նետվի, պետք է, որ մահապատժի վերացած լինելու պատճառով` փողոցներում կրակվի անցանկալիների վրա ու սպանվեն նաեւ անմեղ անցորդներ: Գուցե համոզիչ ասե՞ն, որ հանուն մեր մեծ երազի` այսօրվա համաշխարհային խաղի կանոններով պետք էր, որ բոլոր ընտրությունները մի տասը տարի կեղծվեին:
Հանուն հայրենիքի ու պայծառ ապագայի հասկանալ կարելի է համատարած, բոլորի համար հավասար ցուրտը, խավարը, քաղցը, բայց չեն տեղավորվում ամենօրյա նվաստացումը, օրենքի իսպառ բացակայությունը, կամայականությունները, լրատվական սուտը, կեղծիքը, մշակութային անկումն ու ակկոյունլիացումը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդ ասելիքները, ապա թախանձագին խնդրում եմ նրանց` թող ազնվորեն ու անկեղծ ասեն, մենք հասկացող, սիրող, ներող ժողովուրդ ենք: 10 տարի հետո նրանք ներում չեն ունենալու, քանի որ արյուն է թափված. եւ թափված է նրանց արյունը, ում զավակների արյան գնով է ձեռք բերվել մեր այսօրվա ամբողջ ունեցածը` ազատ ԼՂ-ն, հարակից տարածքները, փխրուն խաղաղությունը: Ուզում է` թող տասը հազար հեռուստաալիքով օրը 24 ժամ խաբեն, թե ես ու ինձպեսներն ենք թափել արյունը, երբ Ազատության հրապարակում քնած ենք եղել գարնան առաջին արեւածագին, միեւնույն է` այլեւս հասկացող ժողովուրդը տեսել է իրականությունը եւ չի հավատալու, թեկուզ «երկինք ու երկիր էլ անցնեն»: Թող ոստիկաններին համոզեն, որ ես հանցագործ եմ եւ ինձ մի լավ մշակել է պետք, միեւնույն է` նրանք շարունակելու են հարգել ինձ եւ խորշել նրանցից, ում հրամանն այսօր ցավոք ստիպված են կատարել:
Ասացե՛ք, քանի դեռ ուշ չէ: Ասացե՛ք, եթե ասելիք կա: Վաղը ուշ է լինելու, քանի որ ամեն օրը մի նոր անեծք է բարդում ձեր եւ ձեր հետագա սերունդների վրա. դուք, գլուխը կորցրած, նոր մեղքերի տակ եք մտնում: Դուք կալանավորում, ձերբակալում ու լլկում եք Սուրեն Սուրենյանցի նման լուսե տղայի. քրեական տականքի միջոցով, որին համազգեստ եք հագցրել, խոշտանգում եք ձեր պապերի Ղարաբաղն ազատագրած հրամանատարին ու ազատամարտիկին. դուք ծեծում եւ անճանաչելիության աստիճանի աղավաղում եք «Ղարաբաղ» (հիշե՛ք` ձեր վիրավոր հայրենիքի անունը կրող) կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին. դուք հացադուլի եք նստեցնում եւ խուզարկում եք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի տունը ու, ոչինչ չգտնելով, նրա դստրիկի ձեռքից խլում համակարգիչը. դուք զոմբիացված շանորդիների ոտքերի տակ եք գցում «Ղարաբաղ» կոմիտեի մաքրամաքուր անդամ Սամսոն Ղազարյանին. դուք ոլորում եք 1045-ից ի վեր չեղած մի բանի` մեր պապերի երազի` Պետականության հիմնադրի ձեռքերն ու տնային կալանքի ենթարկում. դուք, տղամարդկությունից խոսելով, ի թիվս այլոց, փողոցային ծեծի եք ենթարկում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը, դուք` Թումանյանին ու Քոչինյանին իրար խառնողներդ, մի ափ հողն եք զլանում նույն ղարաբաղկոմիտեական ակադեմիկոսի համար մեր մեծերի Պանթեոնում, որի մասին չէիք էլ լսել երեւի ձեր քիրվայության ժամանակներում: Նոր մեղքեր մի՛ կուտակեք. այսքանն էլ բավ է, որ ձեր յոթը պորտը հեծի երկնային նզովքի ու հայ ժողովրդի ատելության տակ:
Ասացե՛ք ձեր ասելիքը, իսկ թե ասելիք չունեք (որ ամենից հավանականն է), ապա արագ արեք այն, ինչ անելու եք: Մեր խաչելությանը սրբազան հարությունն է հետեւելու, իսկ ձեր գիշերային սատանայություններին` հավիտենական կորուստը:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ Մարտի 16, 2008թ.
«Նոր Հայաստան» օրաթերթ (ԱՄՆ)
Շատ լավա գրված
Meme (15.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ