Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
ուրեմն որպիսի մի անգամ եվս փաստացի տեսնենք մեր իշխանության վարած քաղաքականության աղետալի հետեվանքները
: Ինչպես գիտենք, գազ մտնում է Հայաստան երկու ճանապարհով, մեկը վրացական տրանզիտով Ռուսաստանից, մյուսը Իրանից նորաբաց գազամուղիկով, որն էլի մի "բարոյական հաղթանակ" էր, որովհետև մեր արտաքին քաղաքականության ասսերը չկարողացան այդ գազամուղը կառուցել մի քիչ ավելի լայն խողովակով և դարձնել տարանցիկ գազամուղ գոնե ռեգիոնի համար: Հիմա google-ում մի քիչ ման եք գալիս և պարզվում է, որ ГНКАР-ը (Государственная нефтяная компания Азербайджана) իր դուստր ձեռնարկություն SOCAR Georgia-ի հետ միասին (ի դեպ, առ այսօր իր դուստր ձեռնարկության հետ համարվում է Վրաստանի լավագույն և խոշորագույն հարկատուն) հաղթել է Վրաստանի ներքին գազամուղների պրիվատիզացիայի տենդերում, դե դա ջհանդամը, բայց ամենաուշը 2009-ին սպասվում է Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական մագիստրալ հատվածի պրիվատիզացիայի տենդերը: Հուսով եմ, բոլորը հասկանում են, որ քեռի Սեմը բացարձակ ՈՉ ՄԻ դեպքում թույլ չի տա, որ ռուսները կամ ռուսական կապիտալով որևէ ընկերություն նույնիսկ մասնակցի տենդերին, ինչպես դա արեցին 2005-ին, երբ վրացիները հայ-հայ ա 25 տարով տալիս էին ռուսներին: Մեզ մնում է միայն սին հույսեր փայփայել, որ վրացիները ГНКАР-ից լավին (իրենց համար) պիտի վաճառեն այդ մագիստրալը, բայց այդպիսի բան հուսալը աբսուրդից էլ վերան ա ... Իսկ հիմա պատկերացրեք, թե շատ քիչ ժամանակ հետո ով է գազի տրանզիտի գինը որոշելու Հայաստանի համար, ձեռի հետ էլ քեռի Սեմի և այաթոլլաների ռոմանտիկ հարաբերությունները մտաբերեք, որոնք վերջ ի վերջո պիտի պարզաբանվեն ... էլ չգիտեմ, ինչ կոչ կարելի անել մեր մեծերին, հերիք ա, արաաաաաա, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր հոգուն մատաղ, էլ չենք ուզում ԲԱՐՈՅԱԿԱՆ հաղթանակներ, արա մի հատ ՊՈՌՆԻԿ հաղթանակ տարեք, մենք էլ ուրախանանք, գնացեք ոնց ուզում եք լեզու գտեք վրացիքի ու ամերիկացիքի հետ, բայց էդ մագիստրալը պիտի մեր "Հայռուսգազարդ"-ը առնի, որ մենք ազգովի չմնանք "բոռտին" կանգնած, դե հիմա հարգելի կայունապաշտ հայրենասերներ որն է լավ էս "կայունությունը" որ կայուն կերպով մեզ տանում է անդունդ թե անկայունությունը որ մեզ ցնցումներով կանգնեցնում է վերջնական գահավիժումից, խնդրում եմ պատասխանելիս վերը քննարկվածը հերքել միայն կոնկրետ փաստերով, առանց "բա լեվոնի վախտ ոնց էր..." կամ "էդ ել է լեվոնի սարքացը" ջհուդամասսոննական դիվերսիայի բացահայտումներով
տխուրը գիտես որնա "Հայռուսգազարդ"-ի 50 իսկ այժm արդեն արդեն 70 տոկոսը ռուսներնն է ես վերջերս 20 տոկոսն ել վաճառեցին կրկին ռուսներն