Ժողովուրդ!
մի բան եմ խնդրում... էս թեմաները Ակումբում վաղուց (փետրվարից ու դեռ ավելի շուտ) քննարկվում են, խնդրում եմ անդամներից որևէ մեկի քաղաքական հայացքները մեկնաբանելուց առաջ կարդալ նրա կատարած այլ գրառումները "Քաղաքականություն" բաժնում, որովհետև նորից գրել էդ ամենը ոչ մեկ հավես չի անի, բայց նաև ճիշտ չի, երբ նման քննարկումներին նոր միացած մարդիկ "խոսակցության կեսից հայտնվածի" կարգավիճակով սկսում են քննադատել մյուսներին! թող ադմիններն ու մոդերները ներեն ինձ մեծ տառերի համար, բայց կարծում եմ գրածս իսկապես կարևոր է:
Հարգելի Կուկ, եթե չալարես ու կարդաս նշածս բաժնի գրառումները, կտեսնես, որ ես էլ էդ 9-ից գոնե 7 օրը այցելել եմ Ազատության հրապարակ, տեսել-շփվել եմ մարդկանց հետ, լսել հարթակից արվող հայտարարություններն ու ձևավորել սեփական կարծիքս էնտեղ կատարվող իրադարձությունների ու գտնվող մարդկանց, ղեկավարների մասին! իսկ թե գրառմանդ առաջին մասը ինչ էր նշանակում, ճիշտն ասած, չհասկացա: Ես գրել էի էդ ազդակների ու լիցքերի մասին, բացատրելու համար, որ էսօր կա սպասում նոր ու մեծ լիցքի, որը մենակ ինչ-որ հոդվածների տեսքով է գալիս, ինչը, իհարկե, միայն "դատարկությունը լցնելու" շատ թույլ միջոց է: Էնպես, որ չհասկացա քո "Հետո՞"-ի իմաստ. ուրախ եմ, որ քո տեսածներին ես հավատում, բայց շատ կասկածում եմ, որ ամեն օր հանդիպում ես թաքնված Փաշինյանի հետ:
ինչ վերաբերում է ծիծաղելիին... Սերժին ամբիոնի մոտ տեսնելուց ծիծաղելի պատկեր չկա ինձ համար էս քաղաքական դաշտում, բայց էդ էլ, չեմ հասկանում, թե ինչ կապ ուներ...
...էնպես որ կամ պարզաբանիր գրածդ, կամ էլ, պարտադիր չէ ամեն պատասխան գրառմանը քո հերթին պատասխանել, եթե կոնկրետ ասելիք չկա: քննարկումը մի դարձրեք "տակ չտալու" հնարավորություն, առավել ևս եթե առաջնորդվում եք "տեսածի մասին խոսելու" սկզբունքով, գուցե չարժի՞ ընդհանրապես գրել չտեսածի մասին... կամ պետք է վերանայել սկզբունքները...
Էջանիշներ