User Tag List

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 225 հատից

Թեմա: Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

  1. #211
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Էէէհ, ասում ես Հայ ժողովրդին են ուզում ֆուկ անեն: Հո Լևոնը հայ ժողովուրդը չի? Ես օրինակ Լևոնի կողնից չեմ: Հետո էլ Գանդին հիմքեր ուներ տենց բան ասելու, Լևոնը չէ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  2. #212
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէէհ, ասում ես Հայ ժողովրդին են ուզում ֆուկ անեն: Հո Լևոնը հայ ժողովուրդը չի? Ես օրինակ Լևոնի կողնից չեմ: Հետո էլ Գանդին հիմքեր ուներ տենց բան ասելու, Լևոնը չէ
    ԷԷԷ երևի չհասկացար,որ ես Լևոնի մասին չէի ասում ,փաստա հիմա Հայ ժողովուրդը սեռժին չի ուզում,ու շատերը նաև դրա համար գնացին Լևոնի հետևից…

  3. #213
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Մեջբերում Nikol Pashinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիմում եմ բոլոր պայքարողներին. . . .

    Այսօր չնչինները փորձում են կանգնեցնել մեր շարժումը վախ սերմանելով պայքարողների մեջ, քանի որ իրենց մաշկի վրա են զգում վախի կործանարար ուժը, մենք վախենալու իրավունք չունենք՝ եթե ետ կանգնենք կնշանակի , որ ամսի 1-ին մեր եղբայրների ու քույրերի արյունը իզու է թափվել, ուստի շարունակելու ենք պայքարը, շարունակելու ենք բոլոր հնարավոր ձևերով, շարունակելու ենք կրկնակի ուժով ու վճռականությամբ, մենք չենք ընկրկի ոչ մի ուժի առաջ, պետք լինի ամիսներով համբերատար կսպասենք , բայց թող ոչ ոք չկասկածի որ գալու է օրը , ու հավաքվելու ենք, հավաքվելու ենք որ ավարտենք սկսած գործը.............

    ՈՒզում եմ հիշեցնել ձեզ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերը՝

    ԿԵՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ, ԵՐՆԵԿ ԱՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԸ.......

    ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է , ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ........

    ուրեմն ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ!


    Կշարունակե՞ք պայքարը , թե՞ ոչ...............
    ԿԵՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ, ԵՐՆԵԿ ԱՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԸ.......

    ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է , ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ........

    ուրեմն ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ!
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 01.04.2008, 17:20: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #214
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    հիստերիկ քայլ,օրինակ ,որ արդեն երեխեքին են սկսել տանել բաժիններ,հեսա արդեն ծծկեր երեխեքին էլ կտանեն.…
    Ճիշտ են անում թող էդ տարիքից վախացնեն, կարողա մեծանան, դառնան լևոնական:
    Լավա ասված, բայց հեղինակային իրավունքը պատկանում ա Գալաթեային:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #215
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ են անում թող էդ տարիքից վախացնեն, կարողա մեծանան, դառնան լևոնական:
    Լավա ասված, բայց հեղինակային իրավունքը պատկանում ա Գալաթեային:
    ոչ kuk ջան հեղինակային իրավունքները պատկանումա hzh.amին(ծծկեր երեղեքի պահով),նաև ձեռփակալությունների մասին էնտեղ եմ կարդացե,իսկ ընդհանուր իրավունքներ "Անդո"սպը-ին

  6. #216
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Ինչոր մեկը կարո՞ղ է այս պայքարի իմաստը բացատրել, ի?նչ պիտի անենք ու ինչի? համար: Այսինքն նպատակակետը որնա?, եթե իշխանափոխություննա, ապա ես չեմ տեսնում թե ինչով կարելիա փոխարինել, եթե ինչոր ազատությունների պահանջնա ասեմ, որ էսքան արտահայտվելու ազատություն ինչքան եղելա էս ընտությունների ժամանակ ես չեմ հիշում, /նկատի ունեմ մինչ ընտրությունները/ ուզում եմ ասեմ, որ էդ ուղղությամբ էլ շարժ կա ու շատերը էդ ազատությունից հարբել են նույնիսկ: Ճիշտա հետընտրական գործընթացներում ահավոր սարսափելի բաներ տեղի ունեցան, բայց այդ ամենի մեղքը մենակ իշխանությունների կամ ընդիմության վզին չի, ամեն մեկս մեր չափով ուենք մեր մեղքի բաժինը, ուզում եմ ասեմ, որ հենց միակողմանիությունն է բերում էն կոնֆլիկտներին: Պայքարել պետքա հաստատ: Ուղղակի ամեն մեկս տարբեր ձևով ենք հասկանում պայքար ասվածը: Իմ կարծիքով քանի որ տվյալ պահին լիդեռ չկա, այսինքն չկա գաղափար մարմնավորող, չկա հստակ նպատակակետ ու առաջնորդող, ապա էս ընդվզումը անիմաստա ու բացի վնասից հաստատ օգուտ չի բերի: Ինչ վերաբերվումա իշխանությունների կարծում եմ նրանք դաս քաղեցի էս ամենից ու հասկացան, որ … երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, քիթը կպավ գետնին...
    Իսկ ի?նչ պիտի անենք մենք այս պահին ամեն մեկս մեր տեղում,
    /սա ուղղակի իմ կարծիքն է ու ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալի…/
    Մենք պետք է նախ հասկանանք ճիշտ ապրելու սկզբունքները ընդունենք դրանք և փորձենք այդ ամենը հասկացնել /բայց ոչ պարտադրել/ նաև մեր շրջապատի մարդկանց, որպեսզի քայլ առ քայլ ձևաորվի այն հասարակությունը, որի մասին երազում ենք, և որի մասին դեռ երազել են մեր նախահայրերը: Ու արդեն այդ հասարակությունից կծնվեն իրոք բացառիկ լիդեռներ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. #217
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Ախր այ Tig ջան, դու նենց բաներ ես ասում, ոնց որ էս երկրից չլինես:

    "Ինչ վերաբերվումա իշխանություններին կարծում եմ նրանք դաս քաղեցին էս ամենից ու հասկացան, որ … երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, քիթը կպավ գետնին"

    էս քո խոսքերն են, դու էլ լուրջ մտածում ես, որ իշխանությունը դաս քաղեց? Հաստատ համոզված եմ , որ եթե սրանք մնան իշխանության գլուխը, ուրեմն 4 տարի հետո , երբ գա ընտրությունների հերթական սկիզբը, էլի նույննա լինելու, սրանից էլ բեթարա լինելու: Իսկ 4 տարի, եթե մարդ ազատ խոսալու սահմանափակումներովա ապրելու, դու պատկերացնում ես թե ինչ հիվանդություններա ձեռք բերելու: Մենք արդյունքում ունենալու ենք հիվանդ հասարակություն:
    Իսկ պայքարը ի սկզբանե, եղելա նոր ընտրություններ անցկացնելու համար, քանի, որ բոլորն էլ գիտեն, որ էս ընտրություններն ամենախայտառակն են գոնե մեր գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում:

  8. #218
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ kuk ջան հեղինակային իրավունքները պատկանումա hzh.amին(ծծկեր երեղեքի պահով),նաև ձեռփակալությունների մասին էնտեղ եմ կարդացե,իսկ ընդհանուր իրավունքներ "Անդո"սպը-ին
    Չգիտեի: Ես Գալաթեայի գրառման մեջ եմ կարդացել, դրա համար ասի իրան ա պատկանում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #219
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Հետաքրքիրը գիտե?ք որնա, որ և իշխանություններին <<պաշտպանողները>> և Լևոնի <<կողմնակիցները>> իրականում ոչ Սերժի կողմն են, ոչ էլ Լևոնի, ուղղակի <<ստիպված լինելով>> մեկին մյուսից մի քիչ ավելի են նախընտրում: Ու չնայած դրան այդպես էլ չեն գտնում միավորվելու եզրերը: Այսքան քննարկումներն ու վիճաբանություննրը այդպես էլ արդյունք չեն տալիս և չի ծնվում, չի ձևավորվում այն իրական գաղափարը, որի շուրջ պիտի համախմբվեն երկու կողմերն էլ…
    Ցավալի է…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #220
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրը գիտե?ք որնա, որ և իշխանություններին <<պաշտպանողները>> և Լևոնի <<կողմնակիցները>> իրականում ոչ Սերժի կողմն են, ոչ էլ Լևոնի, ուղղակի <<ստիպված լինելով>> մեկին մյուսից մի քիչ ավելի են նախընտրում: Ու չնայած դրան այդպես էլ չեն գտնում միավորվելու եզրերը: Այսքան քննարկումներն ու վիճաբանություննրը այդպես էլ արդյունք չեն տալիս և չի ծնվում, չի ձևավորվում այն իրական գաղափարը, որի շուրջ պիտի համախմբվեն երկու կողմերն էլ…
    Ցավալի է…
    Համաձայն եմ առաջին կեսի հետ, իսկ միավորում չի էլ կարող լինել, եթե մի կողմը (Լևոնի կողմնակիցների) պահանջում է ազատվել այս իշխանություններից, իսկ մյուսը ցանկանում է պահել` Լևոնի գալուստը կանխելու համար: Ցավոք սրտի այս պահին 3-րդ տարբերակ (գտնել նորմալ առաջնորդ) չկա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #221
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    ժողովուրդ, մենակ էսօր է՞ր Մյասնիկյանի արձանի մոտ ցույց, թե՞ էս քանի օրը հա ցույցեր են
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #222
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    էսօր էր
    էսօր մենակ Մյասնիկյանի դիմաց չի եղել, ՍԴ-ի դիմաց էլ (լուսանկարներ` http://picasaweb.google.ru/angry.roo...63993738174178), քաղաքի այլ հատվածներում էլ... էսօր զոհվածների հիշատակի ու քաղբանտարկյալներին ազատություն շնորհելու պահանջի ակցիաներ են եղել. նման ակցիաներ մի քանի անգամ են եղել էս ընթացքում, վերջինը, երևի ապրիլի յոթին էր, երբ կանայք էին հավաքվել ՍԴ-ի դիմաց (կամ դատախազության):
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 09.04.2008, 20:51:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  13. #223
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    "Հայկական Ժամանակ" թերթի այսօրվա համարում տպագրված էր ընթերցողների մեկնաբանություններն, զգացմունքներն ու սպասելիքները ապագայի հետ կապված:
    Մի քանի մեկնաբանությունների մեջ ինձ շատ հուզեց հատկապես 50-ամյա Լյուդմիլայի խոսքերը
    Ստորև մեջբերում եմ այն առանց փոփոխության.
    << Փետրվարի 19-ին ընտրության եմ գնացել` բացառելու ՀՀ անունը նվաստացնող ամենամեծ չարիքը` Սերժիկի նախագահ ընտրվելը: Իրականում ես հաղթել եմ, նա` պարտվել: Արդյունքում մի բանում երկուսս էլ հավասար ենք. երկուսս էլ չընտրված նախագահ ենք: Ներեցեք անհամեստությանս համար: Եվ ուրեմն, օգտվելով ընձեռված հնարավորությունից` չընտրված նախագահի երդման իրավունքից, մի ձեռքս դնում եմ սրտիս, մյուս ձեռքս բռնցքած բարձրացնում եմ վեր ու հանուն ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանի պայքարում զոհվածների հիշատակի, ի պաշտպանություն այդ պատճառով ձերբակալվածների, ի վերջո` հանուն մեր վերջնական հաղթանակի` երդվում եմ. հավատարիմ մնալ առ Հայաստան ունեցածս սիրուս, չխնայել ինձ հանուն Հայաստանի արժանավայել ապագայի պայքարում, ոչ մի օր չընկրկել և չնահանջել:
    Եվ ուրեմն` ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ...>>
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.04.2008, 00:40:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  14. #224
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Լավն է

    ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 3
    (ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՍ, ԱՐԱԳ ԱՐԱ)


    Դարեր շարունակ իրական պայքարներից ետ վարժված լինելով` 1988-ին մեզ թվում էր, թե ամեն բան հարթ պետք է ընթանար, Մոսկվան արագ պիտի վերցներ Ադրբեջանից Ղարաբաղն ու Նախիջեւանը, աշխարհը` Թուրքիայի կեսից ավելին, ու մեզ պիտի տային: Իսկ դրա համար բավարար էր, որ մենք Շիրազից բանաստեղծություն արտասանեինք, երգեինք հայդուկային մի քանի երգ, աշխատանքից հետո գայինք Ազատության հրապարակում «պայքարելու» մի քանի ժամ, ու եթե պետք է` նաեւ գործադուլ անեինք: Կյանքը ցույց տվեց, որ ամեն բան գին ունի: Ու թեեւ ցույց տվեց, սակայն երկար ժամանակ չէինք հաշտվում մեզ համար անբնական այդ իրողության հետ. մեզ համար միակ կատեգորիան պատմական արդարությունն էր, այն էլ` միայն մեր տեսանկյունից եւ շատ արագ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության շրջանում, կարծես թե, ոչ մի անգամ մեզ հանգամանալի ու սրտակից չբացատրեց այդ գնի օբյեկտիվությունը: Իր թիմն էլ դա չարեց: Տեր-Պետրոսյանի` միայն բարձր մտավորականի համար նախատեսված քարոզչությունը չբավարարեց մեզ, ու մենք գրեթե ամբողջ ժողովրդով սկսեցինք աստիճանաբար երես թեքել: Նա հեռացավ 1998-ին: Չանցած մեկ տարի ես հասկացա, թե ինչ ենք կորցրել: Բայց իմ այդ հասկանալու մեջ դարձյալ ոչ մեկ կաթիլ ավանդ չունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայաստանի քաղաքացիները եւս հասկացան, բայց արդեն 2007թ. սեպտեմբերից, երբ նա հաճեց հանգամանալի ու նույն հարազատությամբ, ինչը կար 1988-1992թթ., բացատրել մեր երկրի մարտահրավերների մասին: Ու ժողովուրդը, որ նեղացած էր իր երբեմնի ամենասիրելի զավակից ու ամնաանհավանական մեղքերն էր բարդել նրա վրա, մեկ ակնթարթում հասկացավ: Հասկացավ, ու վերացավ նույնիսկ ներման խնդիրը, քանի որ ներում են մեղավորին, իսկ նա մեր եզակի մաքուրներից էր ու ամենաիմաստունը, ինչպես պարզվեց: Բայց միեւնույնն է` ես մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու նա, ասենք, 1992-ին կամ 1994-ին չարեց նույնը: Չէ՞ որ նա Գիտեր բաներ, որ թեկուզ ակնարկելու դեպքում` մենք չէինք խորթանալու ո՛չ իրենից, ո՛չ էլ մեր երկրից, ձեռքներս չէինք գցելու վազգենմանուկյանական կամ դաշնակցական արկածախնդրության փրփուրներին, մեր երազներն այնպես չէինք մանրացնելու, որ օրվա «հերոս» ու «փրկիչ» ընկալվեին հիրավի մանր անձինք:

    Իմ անհասկացողությունը մի կողմ թողնենք: Դա ես ասացի այն պատճառով, որ հիմա էլ սկսել եմ կասկածել, թե գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդպիսի բաներ Գիտեն, որ մեզ «լայաղ» չեն անում ասել: Ասելու դեպքում` մենք գուցե կհասկանայինք, գուցե չէր լինի այս աննախադեպ ատելությունն իրենց հանդեպ, ինչը թանձրացավ մարտի 1-ի արյամբ: Գուցե իրականու՞մ ասելիք կա. էլ ինչու՞ սպասենք եւս 10 տարի:

    Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի ասեր, թե պատերազմն ինչ արժե, թե մեր ընտրանքը պետք է լինի Ղարաբաղի ազատության ու մեր բարեկեցության միջեւ, մեր ազգային արժանապատվության ու ջերմություն ունենալու միջեւ, ապա ի՞նչ պիտի ասեն սրանք, թեկուզ 10 տարի անց:

    Ու այժմ, ցանկանալով հանդերձ, չեմ հասկանում, թե ի՛նչ կարող են ասել, որ ես էլ հետո ինձ չմեղադրեմ, թե ինչու եմ ելել իրենց դեմ, ուստի փորձում եմ տարբերակներ. փորձում եմ ու ի ցավ սրտի` չեմ գտնում: Պիտի ասեն, որ հանուն հայրենիքի՞ էր խաղաղության պայմաններում Ղարաբաղը Երեւանում դատարկելը, որ հանուն պայծառ ապագայի՞ էր, որ Ազգային ժողովի պատգամավոր են Սարգսյանի կրթություն չունեցող եղբայրն ու մականունավորները, եւ խորհրդարանական «ազնիվ» մրցապայքարու՞մ են նրանք Հայաստանի քաղաքական դաշտից դուրս թողել իրական քաղաքական գործիչներին: Գուցե բացատրե՞ն, ու մենք էլ հասկանա՞նք, որ հանուն Հայաստանի Հանրապետության պետք է, որ ձերբակալվածը ոստիկանության պատուհանից դուրս նետվի, պետք է, որ մահապատժի վերացած լինելու պատճառով` փողոցներում կրակվի անցանկալիների վրա ու սպանվեն նաեւ անմեղ անցորդներ: Գուցե համոզիչ ասե՞ն, որ հանուն մեր մեծ երազի` այսօրվա համաշխարհային խաղի կանոններով պետք էր, որ բոլոր ընտրությունները մի տասը տարի կեղծվեին:

    Հանուն հայրենիքի ու պայծառ ապագայի հասկանալ կարելի է համատարած, բոլորի համար հավասար ցուրտը, խավարը, քաղցը, բայց չեն տեղավորվում ամենօրյա նվաստացումը, օրենքի իսպառ բացակայությունը, կամայականությունները, լրատվական սուտը, կեղծիքը, մշակութային անկումն ու ակկոյունլիացումը:

    Իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդ ասելիքները, ապա թախանձագին խնդրում եմ նրանց` թող ազնվորեն ու անկեղծ ասեն, մենք հասկացող, սիրող, ներող ժողովուրդ ենք: 10 տարի հետո նրանք ներում չեն ունենալու, քանի որ արյուն է թափված. եւ թափված է նրանց արյունը, ում զավակների արյան գնով է ձեռք բերվել մեր այսօրվա ամբողջ ունեցածը` ազատ ԼՂ-ն, հարակից տարածքները, փխրուն խաղաղությունը: Ուզում է` թող տասը հազար հեռուստաալիքով օրը 24 ժամ խաբեն, թե ես ու ինձպեսներն ենք թափել արյունը, երբ Ազատության հրապարակում քնած ենք եղել գարնան առաջին արեւածագին, միեւնույն է` այլեւս հասկացող ժողովուրդը տեսել է իրականությունը եւ չի հավատալու, թեկուզ «երկինք ու երկիր էլ անցնեն»: Թող ոստիկաններին համոզեն, որ ես հանցագործ եմ եւ ինձ մի լավ մշակել է պետք, միեւնույն է` նրանք շարունակելու են հարգել ինձ եւ խորշել նրանցից, ում հրամանն այսօր ցավոք ստիպված են կատարել:

    Ասացե՛ք, քանի դեռ ուշ չէ: Ասացե՛ք, եթե ասելիք կա: Վաղը ուշ է լինելու, քանի որ ամեն օրը մի նոր անեծք է բարդում ձեր եւ ձեր հետագա սերունդների վրա. դուք, գլուխը կորցրած, նոր մեղքերի տակ եք մտնում: Դուք կալանավորում, ձերբակալում ու լլկում եք Սուրեն Սուրենյանցի նման լուսե տղայի. քրեական տականքի միջոցով, որին համազգեստ եք հագցրել, խոշտանգում եք ձեր պապերի Ղարաբաղն ազատագրած հրամանատարին ու ազատամարտիկին. դուք ծեծում եւ անճանաչելիության աստիճանի աղավաղում եք «Ղարաբաղ» (հիշե՛ք` ձեր վիրավոր հայրենիքի անունը կրող) կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին. դուք հացադուլի եք նստեցնում եւ խուզարկում եք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի տունը ու, ոչինչ չգտնելով, նրա դստրիկի ձեռքից խլում համակարգիչը. դուք զոմբիացված շանորդիների ոտքերի տակ եք գցում «Ղարաբաղ» կոմիտեի մաքրամաքուր անդամ Սամսոն Ղազարյանին. դուք ոլորում եք 1045-ից ի վեր չեղած մի բանի` մեր պապերի երազի` Պետականության հիմնադրի ձեռքերն ու տնային կալանքի ենթարկում. դուք, տղամարդկությունից խոսելով, ի թիվս այլոց, փողոցային ծեծի եք ենթարկում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը, դուք` Թումանյանին ու Քոչինյանին իրար խառնողներդ, մի ափ հողն եք զլանում նույն ղարաբաղկոմիտեական ակադեմիկոսի համար մեր մեծերի Պանթեոնում, որի մասին չէիք էլ լսել երեւի ձեր քիրվայության ժամանակներում: Նոր մեղքեր մի՛ կուտակեք. այսքանն էլ բավ է, որ ձեր յոթը պորտը հեծի երկնային նզովքի ու հայ ժողովրդի ատելության տակ:

    Ասացե՛ք ձեր ասելիքը, իսկ թե ասելիք չունեք (որ ամենից հավանականն է), ապա արագ արեք այն, ինչ անելու եք: Մեր խաչելությանը սրբազան հարությունն է հետեւելու, իսկ ձեր գիշերային սատանայություններին` հավիտենական կորուստը:


    ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
    Պահպանողական կուսակցության նախագահ Մարտի 16, 2008թ.
    «Նոր Հայաստան» օրաթերթ (ԱՄՆ)

  15. #225
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .

    Շատ լավա գրված

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (15.05.2011)

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ
    Հեղինակ՝ Koroleva, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 30.06.2011, 20:50
  2. Հակաազգային պայքար
    Հեղինակ՝ բիթի հարիֆ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.12.2010, 00:05
  3. Պայքար կաշառակերության դեմ, թե...
    Հեղինակ՝ ClassicDancer, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.05.2008, 20:57
  4. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 01.05.2008, 18:35
  5. Պայքար
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.03.2007, 16:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •