Սիսար ջան, եթե երազախաբության հետ կապված նախադասությունը քո խելքով ինձ էր ուղղված, պատասխանեմ, որ սուտ ասեցիր, որտև ես երազախաբությամբ երբեք չեմ զբաղվել: Ու եթե Երևանից ես հետաքրքիր կլիներ հանդիպել հետդ, որ առանց գրառման, նոռմալ տղավարի քեզ ասեմ թե ովա երազախաբությամբ զբաղվում:
Ավելացվել է 1 րոպե անց
Նախ բոլոր այն մարդկանց, ովքեր հանրահավաքների մասնակիցներին կամ անձամբ ինձ խելքի գալու կոչեր են անում, ինքս նրանց կոչ եմ անում խելքի գալ ու վիրավորական արտահայտություններ թույլ չտալ հասարակության մաս կազմող բազմության նկատմամբ: Եվ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ոք չի կարող պատասխան տալ այդ վիրավորական արտահայտության համար: Ու եթե կգտնվի այնպիսի մեկը, ով կժխտի ասածս և կասի, որ ինքը կարող է վիրավորել և պատասխան տալ, խնդրեմ՝ ասեք ինձ, հանդիպենք և ամենայն հետաքրքրությամբ կլսեմ արդարացումը:
Վերջին խմբագրող՝ Kuk: 26.03.2008, 13:29: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ընդիմությունը սարքելա փետրվարի 20-ը,21-ը ...... 29-ը, ու ամեն-ինչ խաղաղա եղել: Էդ երևի բոլորս էլ գիտեինք:
Բայց էն, որ ընդիմություննա սարքել մարտի 1-ը, էդ նորություն էր իմ համար:
Չլինի թե իրանք էին նախատեսել, որ մլիցեքը առավոտ ժամը 7-ին շրջապատեին ու ծեծեին ցուցարարներին` խաղաղ ցուցարարներին ?? /ամեն-ինչ դրանից էլ սկսվավ/
Uxaki mard , դու չգիտեի՞ր , որ կեղծվելու են ընտրությունները :
Համաձայն եմ: Երևի թե բոլորս էլ գիտակցում էինք, որ վաղ թե ուշ ժողովրդի համբերության բաժակը լցվելու է:
Առաջին դեպքը 2008-ի հունվար-մարտ ամիսների լևոնականների շարժումն է /էր/:
Բայց վստահ կարող եմ ասել, որ դեռ կլինեն երկրորդը, երրորդը և այլն: Ու ամեն հաջորդը նախորդից ավելի մարդաշատ ու ուժեղ է լինելու: Մինչև բռնապետության կործանումը: Ու կապ չունի լիդեռը լևոնը կլինի, թե մյուսը:
Պայքար, պայքար մինչև վերջ!!!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ