Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Մայիսի մեկին տեղի է ունենալու ընդդիմության հերթական միտինգը:
Ձեր կարծիքով արդյոք ճիշտ չի լինի որ այդ օրը մեկնարկի քաղաքացիական անհազանդության շարժում:
Ձեր կարծիքը: կողմ եք քաղաքացիական անհնազանդության շարժմանը թե ոչ:

Հարցումը անում եմ բաց:

Պատմության փորձը ցույց է տվել որ քաղաքացիական անհնազանդությունը ոչ բռնի դիմադրությունը ամենահզոր միջոցն է իրականության զգացումը կորցրած վերնախավի վրա ազդելու: Ամենահայտնի դեպքը Ինդիռա Գանդին ու Հնդկաստանում նրա ծավալած շարժումն է:

Անհնազանդություն ցույց տալու կան բազմաթիվ ձևեր, ամենազդեցիկը դա մասսայական հարկեր չվճարելն է, և այլ գործողություններ չկատարելը: Մեր պարագայում դա կարող է լինել օրինակ դասադուլները, համալսարանների վարձերի վճարումների դադարեցումը, կոմունալ վարձերի դադարեցումը: Նաև գործադուլներ:

Ընդամենը մեկ շաբաթով կյանքի բնականոն ընթացքը այնպիսի հզոր ազդակ կլինի որ կգերազանցի տասնյակ ձանձրալի միտինգների, պառլամենտ վառելու ու հյուսիսային պողոտայով հավայի անիմաստ գոռգոռալուն:

Կարծում եմ հասունացել է պահը դիմելու այս միջոցին: Այլապես ևս մի քանի տարի այսպիսի տնտեսական քաղաքականություն ու մենք վարի ենք գնալու.... ազգովի բանկռոտ ենք լինելու:
դասադուլի կոչ անում էին դեռևս անցած տարի փետրվարին... բայց, ով, մարդիկ... դասադուլ անում էին հիմանակնում պոլիտեխնիկի ուսանողները: ԵՊՀ-ն բերդ էին սարքել, բոլոր մուտքերի ու ելքերի մոտ ոստիկաններ էին, կարմիր բերետավորները անասելի տեմպերով բազմանում էին... ուսանող էին ծեծում: Ինչ դասադուլի մասին է խոսքը, երբ մի խումբ ուսանողներ պաստառի վրա գրել էին՝ ...գետները ձեզ հետ են: Հաջորդ օրը իրենց զամդեկանին հեռացրին պաշտոնից: Նույնիսկ շենքի ներսում հսկիչներ էին կարգել

Ակումբում դասադուլի մասին թեմա էլ կա... կարդա, կտեսնես ուսանողների վերաբերմունքը