Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի մինիստր
Այս տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը մինիմումը կմեծանա 1 միլլիարդ դոլլարով:
Այդ պարտքը այսօր ծախսվելու է (ընդ որում չգիտեմ որտեղ) իսկ վաղը ու վաղը չէ մյուս օրը դա փակելու ենք մենք ու մեր երեխաները:

Հարց է ծագում ինչ և ինչպես ես կարող եմ անել ես, ինձ ու իմ երեխաներին պաշտպանելու համար ուրիշի ստեղծած պարտքերը փակելու համար հավայի աշխատելուց:

Խնդրում եմ ցույց տուր մեխանիզմ որը տեղավորվում է ներկայիս օրենսդրական դաշտի մեջ, անեմ այդպես որ չասես թե օրենքի դեմ ես գնում:

հ.գ. Ի դեպ բազմաթիվ երկրներ կան որտեղ արտաքին պարտքի մեծացման հարցը դրվում է հանրաքվեի որովհետև ի վերջո ժողովուրդն է այդ պարտքը փակելու ուրեմն նա էլ պետք է տա իր համաձայնությունը:
Մարդուկ ջան, մեր պարտքը արդեն մեծացել է 1 միլիարդով ուզենք թե չուզենք: Մեր տնտեսության հերը նենց չի անիծած, որ կարողանանք առանց էդ փողի դուրս գանք էս ճգնաժամներից: Ով ուզում ա լինի չի կարող հրաշք գործի: Հիմա եթե ազգովի որոշենք օրինակ հարկ չմուծել, կարող ենք ես պետության դռները փակել ու գնալ անհայտ ուղղությամբ (առաջ լիներ Ռուսաստան կգնայինք բայց հիմա այնտեղ էլ մի վիճակ չի):
Ուրիշ հարց ա, որ պետք ա բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով վերահսկել փողերի ծախսումը: Օրինակ, որ էն հոգնած բիձուն 300հզ դոլարով ևս մի անգամ չհանեն ուղարկեն ֆռֆռալու:
Ինչ վերաբերում է պայքարի ձևերին, ապա առաջին միտքը, որ գալիս է, դա հանրահավաքներն են կոնկրետ ուղղվածությամբ ` այն է կառավարության հակաճգնաժամային քայլերը:
Հանրաքվեն մեր դեպքում չգիտեմ ինչքանով նպատակահարմար կլիներ, քանի որ գիտենք հանրաքվեների անցկացման կարգ մեր մոտ, իսկ հետո դրա արդյունքը կջարդեն ժողովրդի գլխին ասելով ` դուք չե"ք այդպես ուզել, ուրեմն էլ մի բողոքեք:
Կարճ ասած պետության տակը պետք չի փորել տնվորների ինադու: Վերջիվերջո կառավարությունը ու պետությունը դա նույն բանը չի: Կարող ենք, ատել, զզվել, հայհոյել առաջինին բայց միևնույն պահին աչքի լույսի պետք պահել երկրորդը: