http://www.lragir.am/src/index.php?i...7801&firstpg=1Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը տրվելու է կոնցեսիոն կառավարման 40 տարի ժամկետով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
«Հոկտեմբերի 12-ին կառավարության նիստի ընթացքում կայացվելու է վերջնական որոշում», ասել է նախարարը: Նրա խոսքով, երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնելու քայլը պայմանավորված է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կառավարության համատեղ ծրագրով, որը վերաբերում է երկաթուղու զարգացմանը:
«Հայկական երկաթուղին» հանձնվելու է արտասահմանյան որեւէ ընկերության կառավարմանը, նշել է Անդրանիկ Մանուկյանը, ասելով, որ տվյալ ընկերությունն ի հայտ կգա միջազգային մրցույթի շնորհիվ: Բայց նախարարը չի նշել մրցույթի եւ հայտերի ներկայացման մոտավոր ժամկետ:
Այս դեպքը երևի վերջին դասական նմուշն է հասկանալու թե ինչպես է հայկական կառավարությունը փոշիցնում ամեն տեսակի ազգային հարստություն:
Սկզբից Համաշխարհային Բանկի խորհդատվության ու հովանավորության ներքո մի որևէ պետական մենաշնորհ հանձնվում է օտարերկրացիների: Հետո այդ օտարերկրացին գալիս է, մի երկու տարի սովորաբար ոչինչ չի անում ու զբաղվում է պարզագույն պարազիտությամբ: Եվ հետո այն նորից վերավաճառվում է: Եվ մեծ մասսամբ այդ վերավաճառքի արդյունքում հայտնվում է ռուսների ձեռքում ու դրանից հետո սկսվում է մի աննկարագրելի աղմուկ - աղաղակ: Հանկարծ որոշ հայերի մեջ արթնանում են հայրենասիրական ու անկախական բնազդներ ընդդեմ կայսրապաշտների:
Էլ. ցանցերի հետ կատարվեց նույն բանը, արմենթելի հետ կատարվում է նույն բանը, ու հիմա էլ հերթը երևի երկաթգիծն է:
Իրական հայրենասերները աղմուկ կբարձրացնեն հիմա քանի դեռ գործարքը չի կատարվել, դրանից հետո անիմաստ է
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, «գոռացող վերնագրերը»:
Վերնագիրը խմբագրված է:
Էջանիշներ