User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը տրվելու է կոնցեսիոն կառավարման 40 տարի ժամկետով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

    «Հոկտեմբերի 12-ին կառավարության նիստի ընթացքում կայացվելու է վերջնական որոշում», ասել է նախարարը: Նրա խոսքով, երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնելու քայլը պայմանավորված է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կառավարության համատեղ ծրագրով, որը վերաբերում է երկաթուղու զարգացմանը:


    «Հայկական երկաթուղին» հանձնվելու է արտասահմանյան որեւէ ընկերության կառավարմանը, նշել է Անդրանիկ Մանուկյանը, ասելով, որ տվյալ ընկերությունն ի հայտ կգա միջազգային մրցույթի շնորհիվ: Բայց նախարարը չի նշել մրցույթի եւ հայտերի ներկայացման մոտավոր ժամկետ:
    http://www.lragir.am/src/index.php?i...7801&firstpg=1

    Այս դեպքը երևի վերջին դասական նմուշն է հասկանալու թե ինչպես է հայկական կառավարությունը փոշիցնում ամեն տեսակի ազգային հարստություն:
    Սկզբից Համաշխարհային Բանկի խորհդատվության ու հովանավորության ներքո մի որևէ պետական մենաշնորհ հանձնվում է օտարերկրացիների: Հետո այդ օտարերկրացին գալիս է, մի երկու տարի սովորաբար ոչինչ չի անում ու զբաղվում է պարզագույն պարազիտությամբ: Եվ հետո այն նորից վերավաճառվում է: Եվ մեծ մասսամբ այդ վերավաճառքի արդյունքում հայտնվում է ռուսների ձեռքում ու դրանից հետո սկսվում է մի աննկարագրելի աղմուկ - աղաղակ: Հանկարծ որոշ հայերի մեջ արթնանում են հայրենասիրական ու անկախական բնազդներ ընդդեմ կայսրապաշտների:

    Էլ. ցանցերի հետ կատարվեց նույն բանը, արմենթելի հետ կատարվում է նույն բանը, ու հիմա էլ հերթը երևի երկաթգիծն է:

    Իրական հայրենասերները աղմուկ կբարձրացնեն հիմա քանի դեռ գործարքը չի կատարվել, դրանից հետո անիմաստ է

    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, «գոռացող վերնագրերը»:

    Վերնագիրը խմբագրված է:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուցին կտան օտարերկրյա կառավարման

    Այսօր խոսում էին 30-40 տարվա մասին ու նամյոկներ անում, որ նախապատվությունը տալու են Ռուսաստանին

  3. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկաթուցին կտան օտարերկրյա կառավարման

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    նախապատվությունը տալու են Ռուսաստանին
    ինչ ա, վագոնները ինքնթիռներով են տեղափոխելու?
    Life is too short...

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուցին կտան օտարերկրյա կառավարման

    ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    Ընդամենը մեկ-երկու տարի առաջ Հայաստանի երկաթուղին, որ տոնում էր իր ստեղծման կլոր ամյակներից մեկը, համարվում էր բուռն զարգացող կառույց: Պաշտոնական վիճակագրությունն ու կապի եւ տրանսպորտի նախարարությունը առիթը չէին կորցնում ցույց տալու համար, թե ինչպես է օր օրի ավելանում երկաթուղու բեռնափոխադրման ծավալը: Նույնիսկ հայտարարություն էր արվում, թե շրջափակման պարագայում անգամ հայկական երկաթուղին զարգացում է ապրում (Վարդան Օսկանյանի ականջը խուլ): Իսկ «Հայկական երկաթուղի» ընկերության տնօրեն Արարատ Խրիմյանը հայտարարում էր, թե երկաթուղին աշխատում է այնպես, որ ամեն տարի լինելու է երկաթուղագործների աշխատավարձի բարձրացում:

    Ինչ եղավ հանկարծ, չգիտեմ, բայց հոկտեմբերի 12-ի լույս 13-ի ամբողջ գիշեր Արարատ Խրիմյանի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի տխուր դեմքն ու ողբերգական ձայնը ինձ եւ կարծում եմ շատերին է զրկել քնից` ստիպելով փնտրել հարցի պատասխանը` ինչ եղավ հայկական երկաթուղու հետ: Խրիմյանը հայտարարեց, «որ հայկական երկաթուղին» փրկելու միակ միջոցը հավատարմագրային կառավարման հանձնելն է: Այդ հարցն արդեն վճռված է: Հանձնելու են: Դեռեւս հայտնի չէ, թե ում, հայտնի է միայն, որ միջազգային մրցույթով են հանձնելու: Մենք ունենք արդեն այդպիսի մի օրինակ: ԲԷՑ-երը: Դրանք էլ փրկելու միակ միջոցը համարվեց մասնավորեցումը: Դա էլ, ինչպես երկաթուղին, ՀԲ պահանջն էր, որ կառավարությունը կատարեց, սակայն ոչ այնքան սրբորեն: Միջազգային մրցույթով մասնավորեցման հանված ցանցերը վաճառվեցին առանց մրցութային պայմանները հաշվի առնելու, որոնք կոչված էին բացառել մենաշնորհը, եւ ցանցերի սեփականատեր դարձավ էներգետիկայի հետ կապ չունեցող մի ընկերություն: Եվ պատկերացնում եք, Համաշխարհային Բանկը ոչինչ էլ չասաց ու ոչ մի բողոք չներկայացրեց դրա դեմ: Նույնիսկ այն բանից հետո, երբ այդ «անկապ» ընկերությունը ցանցերը վաճառեց ռուսներին, ինչին դեմ էր ՀԲ-ն, բանկը որեւէ առարկայական դժգոհություն չհայտնեց, եթե չհաշվենք ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ռոբինսոնի դիվանագիտապատ բանաձեւումները:

    Որեւէ կերպ պետք չէ բացառել, որ ցանցերի ճակատագիրն է սպասում նաեւ հայկական երկաթուղուն: Համենայն դեպս գործընթացի սկիզբը կրկնվում է գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ: Վերջը պարզ կլինի 2008 թվականին, չնայած արդեն իսկ նկատելի են վերջի որոշ ուրվանկարներ: Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարարը չի թաքցնում, որ Հայաստանի երկաթուղին կցանկանար կառավարման հանձնել ռուսներին: Դա միանգամայն բնական ցանկություն է, եթե հաշվի առնենք, որ այլ բան Հայաստանի իշխանական վերնախավում երբեք էլ չեն ցանկացել եւ պետք է` միայն զարմանալ, թե այսքան ժամանակ ինչու չէին խոսում այդ մասին: Պարզ է` թե ինչու: Երկաթուղին աշխատում էր, Համաշխարհային Բանկը Հայաստանի այլ ոլորտների ճակատագրով էր զբաղված, երկաթուղագործների աշխատավարձը 5 տոկոս բարձրացնում էին, երկաթուղու օրերին մի քանի կտոր քյաբաբ ու խորտիկներ էին դնում «Երկաթուղու» վարչության ընդարձակ սրահում եւ վայելում էին «հարյուր տարվա շրջափակումը» «քիչ լինի` միշտ լինի» հին հայկական ավանդույթով: Եվ հանկարծ որոշեցին փրկել երկաթուղին եւ այն էլ այնպիսի ողբերգական ձայնով ազդարարեցին, որ հանրությունը գիշերը դուրս գար փողոց եւ պահանջեր անհապաղ հավատարմագրային կառավարման հանձնել մեր երկաթուղին, քանի դեռ դրա վագոններն ու գծերը երկաթից չեն վերածվել թղթի:

    Բայց, ինչպես ասում են, մի բան է, թե ինչ են ուզում Հայաստանի կառավարությունն ու Համաշխարհային Բանկը, եւ մեկ այլ բան, թե ինչ են անում ի վերջո: Թերեւս մի փոքր դժվարության են հանդիպելու նրանք երկաթուղին ցանցերի նման ռուսների վրա սաղացնելու հարցում: Բանն այն է, որ ռուսական երկաթուղու ղեկավարը, որ հայկական երկաթուղու համար այս ողբերգական օրերին Երեւանում էր, մեր երկաթուղին փրկելու այնքան էլ մեծ ոգեւորություն չարտահայտեց, նույնիսկ այն բանից հետո, երբ Անդրանիկ Մանուկյանն ու Արարատ Խրիմյանը` մոռացած ամեն կարգ ու պետականության ատրիբուտները, բացահայտ հայտարարեցին, թե իրենք կուզեն, որ երկաթուղին ռուսները կառավարեն: Կարծես թե խոսքը ոչ թե պետության ռազմավարական ոլորտի մասին էր, այլ Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցի կամ ավտոսերվիզի:

    Բայց վասալության այդ առկայծումը ամենեւին չկուրացրեց ռուսների աչքը եւ առավել եւս` միտքը: «Ռուսական երկաթուղին» տարեկան ունի 25 մլրդ դոլար շահույթ: Տպավորիչ է: Եվ զարմանալի չէ, որ դրանից տպավորվել է նաեւ Անդրանիկ Մանուկյանը եւ գուցե նաեւ Հայաստանի ամբողջ իշխանական վերնախավը, որ այդքան համերաշխ որոշել է երկաթուղին տալ հավատարմագրային կառավարման, թեպետ պետք է խիստ կասկածել այդ համերաշխությանը, բայց խոսքն այժմ այդ մասին չէ: Եվ ահա մեր կառավարության մտքով անցել է, որ ռուսներն իրենց 25 միլիարդի որոշ մասը կհամաձայնեն ծախսել հայկական երկաթուղու վրա` հավատարմագրային կառավարման 40 տարիների առաջին տարում վճարելով 10 միլիոն դոլար, հետո տասը տարվա ընթացքում ներդնել 170 միլիոն դոլար եւ Հայաստանի կառավարությանը վճարել բեռնափոխադրումների շահույթի 2 տոկոսը: Թե ինչու պետք է ռուսները անեն դա, մի փոքր անհասկանալի է: Հայկական երկաթուղին ռազմավարական եւ քաղաքական նշանակություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ վերանա Հայաստանի շրջափակումը: Բայց երբ վերանա Հայաստանի շրջափակումը, գուցե հայկական երկաթուղին այլեւս ոչ մեկին պետք չլինի, այն պարզ պատճառով, որ մինչ այդ տարածաշրջանում կառուցված կլինեն նոր երկաթուղիներ: Ի վերջո, աշխարհը հո չի սպասելու, մինչեւ Վարդան Օսկանյանն ապացուցի 100 տարի առանց ճանապարհի զարգանալու իր տեսությունը:

    Այսինքն. ռուսները, եւ ոչ միայն նրանք, այլեւ որեւէ ընկերություն, չունի որեւէ ռացիոնալ մոտիվացիա Հայաստանի երկաթուղին կառավարելու համար` եթե այդ երկաթուղու ամենահեռավոր երթը Բաթումն է, եւ այն էլ միայն ամառային օրերին: Իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարել ՏՏ ոլորտը, վկայում է, որ Հայաստանին մի քանի տարի անց, եթե ՏՏ ոլորտը զարգանա այս տեմպերով, այլեւս երկաթուղի պետք չի լինելու, քանի որ մեր բեռները կփոխադրվեն չիպերով: Ռուսներին այդ դեպքում ավելի լավ է մտածել Հայաստանի համակարգչային ցանցը գնելու մասին: Իսկ կառավարությանը անհրաժեշտ է մտածել մեր երկաթուղին ռուսների վրա նաղդելու մեկ այլ խայծի մասին կամ համոզել նաեւ վրացիներին, որ իրենք էլ իրենց երկաթուղին տան ռուսներին: Այդ դեպքում հայկական երկաթուղին կփրկվի, եւ Անդրանիկ Մանուկյանի տրամադրությունը մի փոքր կբարձրանա:


    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    lragir.am

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուցին կտան օտարերկրյա կառավարման

    ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՐԿ

    Երեկ ավարտվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հայտարարած` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթի վերջնաժամկետը: Ներկայացվել է 2 առաջարկ` «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ՓԲԸ-ից եւ հնդկական «Rites»-ից։ Հայտամրցույթի վերջնական հաղթողը հայտնի կլինի 2008-ի հունվարին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման է հանձնվում 30 տարի ժամկետով` 20 տարի երկարաձգման իրավունքով: Հավատարմագրային կառավարման վերցնող ընկերությունը պարտավոր է 10 մլն դոլար վճարել նախնական մուծման տեսքով եւ 170 մլն դոլար ներդնել «Հայկական երկաթուղու» արդիականացման, վերանորոգման, շարժակազմի ձեռքբերման եւ ենթակառույցի զարգացման նպատակով:

    http://hzh.am

  6. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկաթուցին կտան օտարերկրյա կառավարման

    2 առաջարկ
    Պարզ է, քանի որ թվական կա: Եթե թվականը լիներ 2008-ի ընտրություններից հետո, ապա կտրվեր հնդիկներին (հուսով եմ), իսկ քանի որ հունվարին է որոշվելու, ապա անկասկած կտան ռուսներին:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուցին կտան օտարերկրյա կառավարման

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    2 առաջարկ
    Պարզ է, քանի որ թվական կա: Եթե թվականը լիներ 2008-ի ընտրություններից հետո, ապա կտրվեր հնդիկներին (հուսով եմ), իսկ քանի որ հունվարին է որոշվելու, ապա անկասկած կտան ռուսներին:
    Խնդիրը դա չէ: Այն, թե ում «կնվիրեն» երկաթուղին պարզ է բոլորին: Դա խնդիր չէ, քանի որ հանգիտս կարելի է անվավեր ճանաչել այս հերթական կեղտոտ գործարքը: Հարցն այստեղ շատ ավելի տխուր է: Տուպիկ երկրի երկաթուղով հետաքրքրված են միայն ռուսներն ու հնդիկները: Հնդիկների երկաթուղու մակարդակը շաաաատ ցածր ա, իսկ ռուսները գիտենք թե ինչի են հետաքրքրված: Փաստորեն ոչ մի նորմալ կազմակերպության Հայաստանի երկաթուղին պետք չի, այն պարզ պատճառով, որ ՀՀ գենիալ արտաքին քաղաքականության պատճառով (կամ ճիշտ կլինի, բացակայության պատճառով):

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Artgeo ջան:
    Ինչի հետևից ես ընկել, ինչ ես ման գալիս:
    Սրանք մի քանի տարի առաջ մեզ բոլորիս ես ծախել ռուսներին, հայտարարելով իրենց ֆորպոստ…
    Եթե հոգիտ ու արժանապատվությունտ վաճառված է, շատ հետաքրքի՞ր է թե շորերովտ ով է հետաքրքրված գնելու: Նախ պետք է ազատագրել հոգին ու մարդկային արժանապատվությունը: Իսկ մնացածը… երկու րոպեի հարց է: Տեխնիկական մանր հարց :

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Այսօր Երևան-Թբիլիսի գնացքը Թբիլիսի հասավ երեկոյան 19.05-ին: Սա այն դեպքում, որ տվյալ մարդատար կոչվող (իրականում կիսաբեռնատար) գնացք կոչեցյալը (իրականում ջարդոնի հավաքածուն) Թբիլիսիից պիտի մեկներ Երևան 15.15-ին Թբիլիսիի ժամանակով:
    Տրամաբանական հարց է առաջանում: Հետաքրքիր է ո՞ւր են ուղղվում «հսկայական ներդրումները», եթե միջազգային միակ ուղղին Հայաստան-Վրաստան ուղղին է:

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Լուծարեցին, հետագայում ռուսներին նվիրելու համար Մի՞թե միակ պայմանը Կրեմլի կողմից Սերժ Սարգսյանին աջակցելու համար Երկաթուղին էր։ Կասկածում եմ։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.01.2008, 18:02:

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Երևան-Թբիլիսի մարդատար գնացքը երեկ էլի մի քանի ժամ ուշացել էր, վթարի պատճառով: Սրանից առաջ վթար տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ:
    Երկրում ստաբիլություն կա... Մի քանի շաբաթը մեկ վթար է տեղի ունենում...

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    ՙՀարավկովկասյան երկաթուղուն՚ խոշոր ներդրում է անհրաժեշտ

    Հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնելու արդարացումներն հիմա ավելի շատ են դարձել: Ըստ մասնագետների դրա անհրաժեշտության մասին առաջինը երկաթուղու ֆիզիկական մաշվածությունն էր խոսում: Ենթակառուցվածքն այդ վիճակից փրկելու համար մեր պետությունը ներդրումներ իրականցնելու հնարավորություն
    անշուշտ չուներ , այսինքն ընկերության լուծարումն ամենևին էլ անխուսափելի չէր, իսկ այդ փակուղուց դուրս գալու միակ միջոց մեր պետությունը գտավ երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակով: Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը գտնում է, որ հակառակ դեպքում ներկա ճգնաժամի պայմաններում չէր բացառվի, որ ենթակառուցվածքը դադարեր գործելուց:

    Արդյո՞ք ռուսական կողմի իրականացրած ներդրումները գոհացնում են
    հայկական կողմին և կամ ի՞նչ է արվել մինչ այժմ երկաթուղու զարգացման համար: Այս հարցին տեղի կառույցում դժվարանում են պատասխանել: Միայն հայտնի է, որ առաջիկայում երկաթուղու կապիտալ վերանորոգման համար ռուսական կողմը 2միլիարդ դրամ է ներդնելու: Իսկ օգոստոսից մինչ այժմ կոնկրետ Գյումրի կայարանում որոշ շարժակազմեր են թարմացվել՝ այսինքն նորացվել են բեռնատար ու մարդատար որոշ գնացքներ: Իսկ երկաթուղին կառավարման հանձնելու 2կողմերի միջև կնքված պայմանագրով խոստացված աննախադեպ փոփոխություններն առայժմ չկան,այնպես ինչպես չկան նաև մեր երկրի տնտեսապես զարգացման նախադրյալները:

    Գյումրի կայարանում այժմ աշխատանքներ են տարվում Գյումրի-Արյում ուղղության վերկանգնման համար:

    Խակայն առավել հատկանշական է այն, որ գնացքների նորացմանը զուգահեռ ուղեվարձն է թանկացել՝60-70 տոկոսով: Օրինակ Գյումրի-Երեվան ուղղության ուղղեվճարն այժմ 800 դրամ է նախկին 500-ի փոխարեն, որոշ ուղղություններ թանկացել են կրկնակի:

    ՈՒղեվարձերի թանկացմանը զուգահեռ պակասել են ուղեվորափոխադրումները: Սակայն կայարանում հույս ունեն, որ մեկ ամսից այդ առումով փոփոխություն կնկատվի: Այսինքն երբ ապրիլի 1-ից գազի թանկացում լինի,հաջորդաբար նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվճարները կթանկանան: Իսկ այդ դեպքում ենթադրվում է, որ շատերը կսկսեն գնացքով երթևեկել:

    Հերմինե Մկրտչյան
    14.03.2009 թվական
    http://www.galatv.am/new32.php

  13. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Որևէ մեկը գիտի ինչ է ենթադրում "ազգայնացում" կոչվածը? Օրինակ կարող ենք ազգայնացնել այն, ինչը որ ծախել են ռուներին? Ազգայնացնելուց պետությունը պետք ա փող տա տիրոջը, թե ասում են փասա-փուսեդ հավաքի ու "արագ հեռացի"?

  14. #14
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Ոչ պատշաճ բառերի օգտագործումը իսկապես փոխում է իմաստը. ի նկատի ունեմ օտարերկրյա եւ միջազգային բառերը, որոնք նույն են, բայց վերջինն ավելի թեթեւ է տարվում քան թե առաջինը։ Օրինակ. ԱՄՆ–ում կան օտարերկրյա կազմակերպություններ, սակայն դրանք երբեք չեն պիտակավորվում որպես օտար կազմակերպություններ (alien corporation), այլ կոչվում են միջազգային կազմակերպություններ (international corporation): Ի տարբերություն հայրենի կազմակերպությունների (domestic corporation), միջազգային կազմակերպությունների առջեւ դրված օրենքներն ավելի խիստ են. լավագույն օրինակներից այն է, որ այդ միջազգային կազմակերպությունները պետք է աշխատատեղեր ստեղծեն ամերիկացիների համար, վճարեն ԱՄՆ ֆեդերալ եւ նահանգային հարկերը, եւ շարունակաբար ցուցաբերեն մայր ընկերության ներդրումները ԱՄՆում։ Լավ կլիներ, որ Հայաստանում այս նույն գաղափարախոսությամբ առաջնորդվեյին պետության այրերը։
    Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 15.03.2009, 04:05:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկաթուղին կտան օտարերկրյա կառավարման

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կլիներ, որ Հայաստանում այս նույն գաղափարախոսությամբ առաջնորդվեյին պետության այրերը։
    Հայաստանում պետությունը այրեր չունի:
    Հայաստանում պետության հերն անիծողներ են մենակ պետության մեջ նստած:
    ՛Գարնանացան ցորեն գողացող մկան պես՛

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. BatutConnector - SQL աղյուսակների կառավարման framework
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.03.2015, 15:40
  2. Գրառումներ: 29
    Վերջինը: 10.07.2012, 13:26
  3. Սևանա լճի ջրային ռեսուրների կառավարման մոդել
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.08.2010, 18:12
  4. Կառավարման, որ ձևն է ընդունելի Հայաստանի համար?
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2010, 08:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •