ՙՀարավկովկասյան երկաթուղուն՚ խոշոր ներդրում է անհրաժեշտ
Հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնելու արդարացումներն հիմա ավելի շատ են դարձել: Ըստ մասնագետների դրա անհրաժեշտության մասին առաջինը երկաթուղու ֆիզիկական մաշվածությունն էր խոսում: Ենթակառուցվածքն այդ վիճակից փրկելու համար մեր պետությունը ներդրումներ իրականցնելու հնարավորություն
անշուշտ չուներ , այսինքն ընկերության լուծարումն ամենևին էլ անխուսափելի չէր, իսկ այդ փակուղուց դուրս գալու միակ միջոց մեր պետությունը գտավ երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակով: Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը գտնում է, որ հակառակ դեպքում ներկա ճգնաժամի պայմաններում չէր բացառվի, որ ենթակառուցվածքը դադարեր գործելուց:
Արդյո՞ք ռուսական կողմի իրականացրած ներդրումները գոհացնում են
հայկական կողմին և կամ ի՞նչ է արվել մինչ այժմ երկաթուղու զարգացման համար: Այս հարցին տեղի կառույցում դժվարանում են պատասխանել: Միայն հայտնի է, որ առաջիկայում երկաթուղու կապիտալ վերանորոգման համար ռուսական կողմը 2միլիարդ դրամ է ներդնելու: Իսկ օգոստոսից մինչ այժմ կոնկրետ Գյումրի կայարանում որոշ շարժակազմեր են թարմացվել՝ այսինքն նորացվել են բեռնատար ու մարդատար որոշ գնացքներ: Իսկ երկաթուղին կառավարման հանձնելու 2կողմերի միջև կնքված պայմանագրով խոստացված աննախադեպ փոփոխություններն առայժմ չկան,այնպես ինչպես չկան նաև մեր երկրի տնտեսապես զարգացման նախադրյալները:
Գյումրի կայարանում այժմ աշխատանքներ են տարվում Գյումրի-Արյում ուղղության վերկանգնման համար:
Խակայն առավել հատկանշական է այն, որ գնացքների նորացմանը զուգահեռ ուղեվարձն է թանկացել՝60-70 տոկոսով: Օրինակ Գյումրի-Երեվան ուղղության ուղղեվճարն այժմ 800 դրամ է նախկին 500-ի փոխարեն, որոշ ուղղություններ թանկացել են կրկնակի:
ՈՒղեվարձերի թանկացմանը զուգահեռ պակասել են ուղեվորափոխադրումները: Սակայն կայարանում հույս ունեն, որ մեկ ամսից այդ առումով փոփոխություն կնկատվի: Այսինքն երբ ապրիլի 1-ից գազի թանկացում լինի,հաջորդաբար նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվճարները կթանկանան: Իսկ այդ դեպքում ենթադրվում է, որ շատերը կսկսեն գնացքով երթևեկել:
Հերմինե Մկրտչյան
14.03.2009 թվական
http://www.galatv.am/new32.php
Էջանիշներ