Վիշապի տված էջից
Հնարավոր է, «Հարավկովկասյան երկաթուղին» ուղևորափոխադրումները համարում է ոչ եկամտաբեր ուղղություն և չի ցանկանում միջոցներ ծախսել։ Նշենք, որ կոնցեսիոն պայմանագրով՝ կոնցեդենտը (ՀՀ կառավարությունը) սուբսիդավորում է (մասնակի փոխհատուցում է) ուղևորափոխադրումների տարեկան վնասը։
Ստոպ, Կանգնիր, հանգստացիր, մի գոռոզանա:
Ռուսաստանն ունի (և չնայած բոլոր ինքնավերացման փորձերին՝ միշտ ունեցել է) այնպիսի Արվեստ, որը ծալած ունի մնացած բարգավաճ աշխարհինը, իսկ ինձ համար դա մեծագույն ցուցանիշ է՝ մեծ ոգու առկայությունը:
Բոլորը հակառակն են անում, և հիմա՝ առավել ևս:Բոլորը յան են տալիս Ռուսաստանից,
Ոչ, չգիտեի... հիմարագույն պատահարներ լինում են ամեն տեղ, այդ թվում Ամերիկայում, պարզապես այդ մասին բարձր ու չարախինդ չեն բղավում, ծածուկ են պահում: Իսկ Գիննեսի գրքի հատուկ ստեղծված հիմարությունները ևս ոչ ռուսական ձեռքով են ստեղծված:Տատ, իսկ չգիտեի՞ր, որ միայն ու միայն ռուսական իրականության մեջ կարող են տենց հիմար պատահարներ լինել,
Դե ինչ անեմ, թեմայից դուրս է՞ համարվում:
One_Way_Ticket (19.01.2010)
Տատ (31.07.2009)
Հաաա, փաստորեն սխալ էի հասկացել: Ներողություն եմ խնդրում:
Միևնույն է անհասկանելի պահեր կան:
ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԸ ԲԱԽՎԵԼ Է ՍՅԱՆԸ
Այսօր գիշերը 02.35-ին Բաթումի-Երևան գնացքի էլեկտրաքարշը բախվել է երկաթգծի վրա ընկած էլեկտրասյանը: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական կենտրոնից, «Վանաձոր երկաթգծի կայարան» ՓԲԸ-ից երեկ տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.05-ի սահմաններում, հորդառատ անձրևից, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2 կմ-ում, թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա և այն տապալվել է երկաթգծի վրա: Ժամը 02.35-ին Բաթումի-Երեւան գնացքի էլեկտրաքարշը բախվել է ընկած սյանը:
http://www.panorama.am/am/society/20.../yerevanbatum/
Որ խնդրեմ որևէ մեկը տրամաբանորեն կբացատրի՞ այս հատվածը
Հերթական վթարն է տեղի ունեցել Հայաստանի ռուսական Յուժնոկավկազկի ժելեզնի դառոգաներում։ Հունվարի 16 ին Մերսեդես մակնիշի մեքենան և էլեկտրաքարշը բախվել են իրար Արտաշատ - Այգեվան հատվածում, ինչի արդյունքում Մերսեդես մակնիշի մեքենայում գտնվող երեք մարդ մահացել է։
ՅՈՒԿԺԴ.ամ
Rammer (19.01.2010)
Այս «էլեկտրավոզը» (հայերենը չեմ հիշում) ռուսները «մեծահոգաբար»… Չէ, չեն նվիրել, 20 տարով տվել են Հայաստանին… Սրա նման ևս 4-ը
http://www.parovoz.com/newgallery/?I...LNG=RU#picture
Երևան - Թբիլիսի մարդատար կոչվող գնացքի «էլեկտրավոզը» (հայերենը չեմ հիշում) Նույնպես 20 տարով օգտագործման տրվածներից
http://www.parovoz.com/newgallery/?I...LNG=RU#picture
Հետաքրքիր է, 20 տարի հետո ի՞նչ են հետ տանելու…
ՅՈՒԿԺԴ - Երթուղայինով ավելի անվտանգ է… http://www.ukzhd.am/
Rammer (03.02.2010)
Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.02.2010, 19:50:
Դուք մնացածները չեք տեսել, թե չէ տենց իռոնիայով չէիք խոսա
http://www.parovoz.com/newgallery/in...=RU&NO_ICONS=0
Իհարկե երկրի համար կենսական նշանակության օբյեկտները նպատակահարմար չէ հանձնել օտարներին: Այնպիսի օբյեկտներ ինչպիսիք են տրանսպորտային հանգույցները, որոնք փաստացի հանդիսանում են արտադրության զարգացման երակները, ջուրը գազը: Սակայն նախքան կառավարությանը մեղադրելը պետք է հասկանալ թե ինչու են ապաազգայնացվում այսպես կոչված բնական մոնոպոլիաները:
Ըստ առաջին վարկածի մեկին շտապ փողա պետք, մեր երկրի հետ ինչ կլինի թքած, մյուս վարկածի համաձայն կառավարությանը ստիպել են ինչ-որ պարտքերի կամ հին հաշիվների դիմաց, մեկ այլ տարբերակով, որը համարում եմ ամենախելամիտը կառավարությունը չի կարողանում ապահովել տրանսպորտային համակարգի, մասնավորապես երկաթուղու նորմալ անվնաս աշխատանք: Պարզաբանեմ վերջինը, այսինքն գումարներ չկան երկաթուղին հասցնելու միջազգային ստանդարտների: Հասկանալի է, որ երկաթուղին չի ենթադրում տրանսպորտային մի միջոցի առկայություն, ամբողջ պարկը պետք է փոխվի, նորացվի:
Սակայն ապաազգայնացման կա մի քանի տարբերակ ուղիղ և անուղղակի: Ուղիղի ժամանակ պետությունը ամբողջությամբ օբյեկտը տալիս է օտարերկրացու տիրապետմանը, կամ մի քանի տարով կամ մշտական:
Անուղղակի ձևի դեպքում օբյեկտը մնում է պետության ձեռքերում, սակայն ներդրողները ստանում են վերջինիս բաժնեմասերի կեսը կամ մի մասը: Սա հնարավորություն է տալիս զարգացնել համակարգը առանց մտածելու , որ հեսա օտարները կգան ու կտանեն:
Մի խոսքով կիսաապազգայնացումը նաև առողջացման նշանակություն ունի: Միակողմանի նայելը սխալ է:
Վերջին խմբագրող՝ Adriano: 06.02.2010, 00:01:
«Հարավկովկասյան երկաթուղու» տոմսերը թանկացել են մինչեւ 25 տոկոսով
17.06.2011
Հովհաննես Շողիկյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը Երեւան-Բաթումի գնացքի տոմսերի 1500-ից մինչեւ 4000 դրամով (կամ մինչեւ 25 տոկոսով) թանկացումը մեկնաբանում է շվեյցարական ֆրանկի թանկացման փաստով:
«Քանի որ ամբողջ աշխարհում երկաթգծի համար փոխարժեքը շվեյցարական ֆրանկն է, մեզ մոտ եւս հաշվարկը կատարվում է շվեյցարական ֆրանկով, հետո փոխարժեքով դառնում է դրամ: Քանի որ շվեյցարական ֆրանկը անցած տարվա համեմատ 25.9-ով թանկացել է, դրա համար գները մի փոքր ավելացել են», - ասաց Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` հավելելով. - «Մենք թանկացում չենք կատարել, մենք ստիպված եղանք փոխել տարիֆային քաղաքականությունը, որպեսզի ապահովենք գների որոշ իջեցում հունիս եւ սեպտեմբերին ամիսներին, քան լինելու է հուլիս, օգոստոս ամիսներին»:
Մովսիսյանի տեղեկություններով նախորդ տարի Հայաստանից դեպի Վրաստան է ուղեւորվել ընդհանուր առմամբ 80 հազար մարդ, որից 23 հազարին սպասարկել է երկաթուղին: Հարցին, թե տոմսերի անուղղակի թանկացման պատճառով ուղեւորահոսքը չի պակասի՞, Մովսիսյանը պատասխանեց. - «Քանի որ անցած տարի պահանջարկը շատ մեծ էր, չկարողացանք ամբողջությամբ բավարարել, այս տարի նախատեսում ենք մինչեւ 30-35 հազար ուղեւոր տեղափոխել` Հայաստանից դեպի ծովափ»:
Նախորդ տարի երկաթուղային կայարանում հսկայական հերթեր էին գոյանում, ավելին` երբեմն նույն տոմսը մի քանի անգամ էին վաճառում: Գագիկ Մովսիսյանը հավաստիացնում է, որ այս տարի նույնը չի կրկնվի:
«Այս տարի որոշում կայացվեց ստեղծել էքսպրես վաճառքի համակարգ, այն ներդրվել է արդեն, աշխատում է մայիսի 16-ից եւ կոչվում է «Օրիոն», որը պրակտիկորեն բացառում է տոմսերի կրկնակի վաճառքը եւ ապահովում է տոմսերի ձեւակերպման արագություն: Երբ գանձապահները քննություն էին հանձնում, 6 րոպեի ընթացքում ձեւակերպում էին 8 տոմս: Անցած տարիների ընթացքում, ձեռքով լրացնելու դեպքում, մեկ տոմսը ձեւակերպում էին մինչեւ 10-15 կամ 20 րոպեի ընթացքում», - ասաց Մովսիսյանը:
Պաշտոնյայի խոսքով` ներդրված ծրագիրը հնարավորություն կտա նաեւ խուսափել տոմսարկղերի մոտ մարդկանց կուտակումից: Այսուհետ հնարավոր չէ նախապես տոմսեր ամրագրել, սակայն կարելի է մեկնելուց առավելագույնը 40 օր առաջ գնել դրանք: Մովսիսյանը հավաստիացնում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի Երեւանից դեպի Բաթումի գնացքը հասնում է 1.5 ժամ ավելի շուտ: Բացի այդ, ըստ նրա, աշխատանքներ են ընթանում Վրաստանի հետ` ուղեւորների տարանցիկ փոխադրման նպատակով:
«Կարող են Երեւանից շուտով ապահովել տոմսը Երեւան-Բաթումի, Բաթումի-Սոչի ուղությամբ: Այսինքն Երեւանից տոմսը գնեն, եթե ուզում են Ռուսաստան շարունակել ճանապարհը, ավելի էժան է լինելու, քան ինքնաթիռներով», - նշեց Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ 2008-2009 թվականներին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն որոշակիորեն թերացրել էր իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Այդ մասին ժամանակին բարձրաձայնեց նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում եւս որոշակի խնդիրներ կան:
«Երկու ուղղությամբ են հիմնականում ներդրումներ անում, հիմնականում ենթակառուցվածքի եւ շարժակազմի, երկու ուղղությամբ էլ թերացումներ կան», - ասաց նախարարը:
Գագիկ Մովսիսյանը չժխտեց, որ ընկերությունը որոշ հարցերում թերացել է:
«Եղանակային պայմանները թույլ չէին տալիս աշխատանքեր կատարելու: Ձմռանը գծի վրա աշխատել հնարավոր չէ, գծի նյութերի ներկրում արդեն մեծ տեմպերով սկսվել է, աշխատանքները սկսվել են», - հավաստիացրեց Մովսիսյանը:
http://www.azatutyun.am/content/article/24238048.html
![]()
![]()
Վրաստանում լավ են աշխատում, նվազել ա ժամանակը
Բաթումի - Սոչի՞...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.06.2011, 10:28:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ