Դիտեք այս երկուշաբթվա հաղորդումը
Դիտեք այս երկուշաբթվա հաղորդումը
Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/
Ճիշտն ասած ես կարոտ եմ տենց հաղորդումների... Ցավոք սրտի միացնում ես ժամը 11-ից հետո մենակ "Ուժս" են ցույց տալիս, իսկ ցերեկային ժամերին նարկոբիզնեսի ու այլ դեբիլությունների մասին:
Ես չեմ հասկանում, մի խելքը գլխին մարդ չկա էդ հեռուստաընկերություններում?
Լուրջ եմ ասում, էս պահին ամենանորմալ ալիքը, որ Հայաստանում հեռաձարկվում է, դա ԱԼՄն է, ու նույնիսկ Երևանում էլ լավերից է:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Կարծում եմ Հայաստանում իշխանությունների օժանդակությամբ պիտի ստեղծվի մի մշակութային հեռուստաալիք, որով պիտի ցուցադրվեն միայն մշակութային և գիտական հաղորդաշարեր: Այդ հեռուստաալիքով պետք է ցուցադրվեն նաև միայն ուսուցողական ֆիլմեր: Այն պետք է ցուցադրվի ամբողջ ՀՀ-ի տարածքով:
Ես իմ անուշ Հայաստանի...
Փոխանցում եմ Ա.Մովսիսյանի նամակը
Սիրելի հայրենակիցներ
Շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված, ստացած բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք Ձեր համակրանքը,աջակցությունը՝ «Մեր պատմության դա սերը» հաղորդաշարին և վրդովմունքը, այն փակելու կապակցությամբ:
Նախ պետք է խնդրեմ Ձեր ներողամտությունը,որ պատասխանում եմ, ոչ թե անհա տապես,այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակ
նամակներում միևնույն մտահոգություններն են, նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզաբանություն մտցնելու նպատակով: Հաղորդաշարի փակմն մասին լուրն իմանցա նախավերջին հաղորդու մից հետո: Պատճառն ինձ բացատրվեց ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի, փակվում են նաև հայ գրականությունը, ճարտարապե տությունը և հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը,որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ-1»-ը որոշել է ուղղել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավոր մանը,որը պետք է եթեր սկսի սեպտեմբերի 21-ին (այն նախատեսվում է հեռարձա կել նաև արբանյակով Սփյուռքի համար) :
Ես , իհարկը, միշտ անհրաժեշտ եմ համարել(և այսօր էլ համարում եմ)հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց, որ դա կարվեր հայագիտական-մշակութա յին, արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ է ինձ համար: Զարմանալի է ֆինանսավորման պատճառաբանպւթյունը, քանի որ«Հ-1»-ի եթերը ողողված է անիմաստ ու հաճախ բարոյազրկող ,սերիալների ու հաղորդում ների վրա,որոնց վրա ծախսվում են հսկայական գումարներ...
Այս միակողմանի դադարեցումով, «Հ-1»-ը խախտում է, իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես իբրև հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով կառաջարկեք դատ բաց անել «Հ-1»-իդեմ, սակայն դա առանձնակի իմաստ չի ունենա:
«Հ-1»-ի այսօրյա ղեկավարության հայկական ազգային շահերի նվիրումին խիստ կասկածում եմ, վկան «Հ-1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունը: «Հ-1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղոր դաշարը կարող է բերաբացվել,սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ լինի շարունակելը: Բացի ֆինանսավորման դադարեցումը, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր,այն էլ այնպիսի ժամի, որը Սփյուռքի որևէ համայնքնե րում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը, անցյալ տարի տրամա դրեցինք «Տիգրան Մեծ Հայրենապաշտ տիրակալը»ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ-1»-ով , սակայն... գիշերվա ժամը 1-30-ին, երբ մարդիկ քնած էին....: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ-1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ-1»-ի էլ.փոստի հասցեները,
քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք ([email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]) սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չի ունենա ,ափսոս է Ձեր ժամանակը...
Օգոստոսի 26-ին հանդիպեցի Սփյուռքի կոմիտեի (որը, հոկտեմբերի 1-ից կվերացվի Սփյուռքի նախարարության) ղեկավար՝ Հրանուշ Հակոբյանի հետ: Ասեմ, որ նա ևս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ շնորհիվ Սփյուռքից ստացված հեռախոսազանգերի, նա շատ վրդովված էր, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ նա առաջարկել էր քննարկել«Մեր պատմության դասերը» հաղորդաշարի Անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Իմ պատկերացմամբ այն, արևելահայերեն և արևմտահայերենից բացի, պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն ծրագրերը որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն և ավել հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում քաղաքական նկատառումներով կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաև իսպաներեն, արաբերեն և այլ լեզուներով հաղորդումներ: Ասեմ, որ Հրանուշ Հակոբյանը ոգևորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարա րության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը:Նա առաջակեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...
Հուսով եմ, որ այս ծրագիրը արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակար դակի վրա, և մենք մոտ ապագայում կունենանք կարևոր հեռուստաալիք , որր առա ջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը ,հայադարձությունը և միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:
Իսկ մինչև այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը Ձեր ջերմ համակրանքի և աջակցության համար: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնե տային էջը (www,memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով և հնարավոր ություն կունենաք դիտել բոլոր 33 հաղորդումները:
Սիրով Արտակ Մովսիսյան
E-mail:[email protected]
Հեռ (374 91) 36-28-42 28.08.2008
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 30.08.2008, 01:44: Պատճառ: շտկումներ
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Շատ եմ ցավում, շատ եմ ափսոսում...
Այսպիսի անուղեղ ու անհեռատես Հ1-ական ղեկավարություն...
Ախր, ում են պետք Հ1-ի հիմարային ֆիլմերն ու ապուշական սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնեք անվողնաշարային ու տարփասեր էակներ...
Ես շատ եմ վրդովված...
Խնդրում եմ բոլոր մեր ընթերցող-ֆորումցիներին իրենց արդարացի վրդովվմունքի ձայնը բարձրացնեն այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:
Խնդրում եմ գտնվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...
Հ1-ի էլ.փոստն է : [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]
Հ1-ի համարն է : +374 10 65-00-15
Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments
Վերջին խմբագրող՝ ցեղակրոն: 03.09.2008, 16:00:
Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/
Իմ վրդովնունքն եմ հայտնում Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի փակման դեմ:
Այս հաղորդաշարը շատ կարևոր առաքելություն է կատարում` արտերկրի հայությանը ծանոթացնելով մեր դարավոր պատմությանը:
Ախր, ում են պետք Հ1-ի հիմարային, սահմռկեցուցիչ ֆիլմերն ու ապուշական, անորակ սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնեք անողնաշարային ու տարփասեր էակներ...
Խնդրում եմ շատ հրատապորեն վերանայել Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի դադարեցման որոշումը և շուտափույթ եթեր տալ:
Ավելացվել է 3 րոպե անց
Խնդրում եմ բոլոր մեր ընթերցող-ֆորումցիներին իրենց արդարացի վչդովվմունքի ձայնը բարձրացնեն այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:Խնդրում եմ գտվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...Հ1-ի էլ.փոստն է : [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]Հ1-ի համարն է : +374 10 65-00-15Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments
Վերջին խմբագրող՝ ցեղակրոն: 03.09.2008, 16:26: Պատճառ: Գրառման ավելացում
Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/
Ափսոոոսս...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շատ զարմանալի է, բայց այսօր հայաստանյան հեռուստադաշտը հեղեղված է ապազգային ու այլասերիչ քարոզչությամբ:
Սկսած 26 օգոստոսից բոլորս զրկվեցինք մեծատառով հայ մարդ, պատմաբան Արտակ Մովսիսյանի''Մեր պատմության դասերը'' հաղորդաշարը նայելու հնարավորությունից:
Բարեբախտաբար համացանցը մեզ շատ լավ հնարավորություններ է տալիս պահպանելու և տեսնելու արդեն հեռարձակված այս հայրենասիրական մեծ ծրագրի 33 հաղորդումները:
Հրավիրում եմ նայել...
LESSONS OF ARMENIAN HISTORY-ը www,memocast.com-ում
Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ