Ազատությունը լայն հասկացություն է, բացարձակ ազատությունը երևի բոլորն էլ հասկանում են, որ աբսուրդ գաղափար է։ IMHO այն համակարգը, որտեղ հասարակության որևէ անդամի ազատությունը չի սահմանափակում հասարակության այլ անդամի կամ անդամների ազատությունը՝ կարելի է համարել դեմոկրատական համակարգ։ Ցանկացած քաղաքակիրթ հասարակություն պետք է ձգտի դրան, քանի որ սա ամենաօպտիմալ ճանապարհն է հասնելու հավասարակշռված վիճակի, էֆեկտիվորեն օգտագործելու քաղաքացիների պոտենցիալը, զարգանալու։ Որպեսզի ոչ ոք չչարաշահի սեփական ազատությունը ու դրանով չազդի մյուսների ազատության վրա, դրա համար մարդկությունը հնարել և հնարում է օրենքներ, որոնցով էլ սահմանափակում է ազատություն կոչվածը։ Կարծում եմ այն բոլորը, որ պայքարում են ազատության համար, իրականում պայքարում են այդ օրենքների արդար կիրառման համար։ Ուստի ինձ համար ազատությունը սկիզբ է առնում արդարությունից։ Ես պահանջում եմ արդարություն։![]()
Էջանիշներ