Խոսելով ազատության մասին, բնականաբար, նկատի չունենք կամայականությունը, ցանկացած մարդ պետք է սահմանափակված լինի իր գործողություններում մինչև այն պահը, երբ սկսում է ոտնահարել այլ մարդու ազատությունը:

Ամերիկան այսօր աշխարհի ամենահզոր երկիրն է, քանի որ ընդունում է մարդու ազատ լինելու իրավունքը, այն պահից, երբ ազատեց ստրուկներին և այն պահից երբ հռչակեց կարգախոս- Բոլորին հավասար հնարավորություններ:
Անկախ նրանից, թե դու ով էս, որ երկրից ես, կամ էլ ում բարեկամն ես, պետք է հավասար չափով ունենաս հնարավորություն ստանալ աշխատանք, վարել տնտեսական գործունեություն, ստանալ կրթություն, ստանալ բժշկական օգնություն, արտահայտես կարծիքդ…
Մյուս կողմից, պետք է ապահովվի այդ նույն մարդկանց հավասարությունը օրենքի առաջ:
Այսինքն, ունես հավասար հնարավորություններ և պատասխանատվություններ :
Սա է սկզբունքը: Ամողջ հասարակությունը պետք է ընդունի, որ մարդու ազատությունը, դա ամենամեծ արժեքն է: Հիմա, եթե մի պատահական մարդու կանգնացնես փողոցում, ասես, ինչ ես կարծում մեզ պետք է ազատություն, կամ դեմոկրատիա, կասի,"Օֆ, լավ էլի, էտ ինչ ստից բան ա, ամերիացիներն են հնարել, էշ-էշ խոսում են" բայց այդքան էլ էշ-էշ չեն խոսում, եթե իրենք լավ են ապրում, իսկ մենք վատ

Ու այստեղ շատ կարևոր է, թե ինչ է ուզում պետությունը: Չէ որ պետությունը պետք է ապահովի հավասար հնարավորությունները, ռեսուրսների հասանելությունը բոլորին հավասար չափով, և հավասար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Իսկ եթե դա պետությանը ձեռնտու չէ …տխուր է լինում