Փաստորեն, ստացվում է այսպես, հիմնական ընդդիմության համախոհները ՚պաշտպանում՚ են ՚ազատությանը՚, իսկ չեզոքներն ու իշախանամեդները չեն ընդունում ազատության ճշմարտացիությունը:
Այո, համաձայն եմ այն մտքի հետ, որ ՚փողին մունաթ՚ ամեն բան էլ հնարավոր է:
Տվյալ դեպքում, երբ օրինակ է բերվում, որ ազատությունը միջազգային է եվ այն, այդ դեպքում ինչու է բացառվում հենց միջազգային կողմերի շահերը:
Ես այդ սկզբունքը չեմ կարողանում հասկանալ, ինչում է ապացույց պահանջելու իմաստը, ամեն բան էլ պարզից էլ պարզ է:
Երբ գրառմանս մեջ Հայաստանի անկախացման մասին ասացի, որ դա ԽՍՀՄ-ի փլուզման ծրագրի ենթակետերից էր, ոմանք դա ցինիկություն, ոմանք էլ ճիշտ դատողություն համարեցին:
Այսօր նույն խնդիրն է մեկ այլ հարթության մեջ. ով կարող է ինձ ապացուցել, որ եթե անկախության պայքարի մեջ լինէլին այսօրիս եղելությունները մենք անկախ կլինեինք, իհարկե դրան ապացույց չկա, ես մնում եմ իմ համոզմանը. քանի դեռ մեր պետության, թե՛ տարածքը, թե՛ ստրատեգիական նշանակությունը եվ թե էլի շատ բաներ, որոնց անգամ խելքս չի հասնում մտածելու, ձեռնտու են միջազգային շահերին, մեր պետությունը խարխլելու եվ/կամ մեր միջոցներով կործանելու փորձերը չեն դադարելու:
Վառ օրինակ է Արթուրի եվ անգլիայի բանակցությունները
Կարծում եմ, նախ պետք է գտնել, թե որտեղից է սկսում հոտել ձուկը եվ կտրել այդ մասը:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Էջանիշներ