Մի շատ կարևոր հարց եմ ուզում ուղղել բոլորին, խնդրում եմ լրջորեն պատասխանեք:
Արդյոք ճիշտ է այն ամենը, երբ ռադիոկայանով կամ հեռուստատեսությամբ ասում են ճիշտը և դրանից հորդորվում կամ թշնամանքի նշույներ են իհայտ գալիս ժողովրդի մոտ:
Ինչու չեք մտածում, որ այդ ամենն էլ իր շահադիտական նպատակներն ունի, այնպես են մարդիկ խոսում հեռուստաընկերության կամ ռադիոյի մասին կարծես իրենք են դրա տեր-տնօրենը և 100 տոկոս վստահ են դրա իսկության մեջ:
Գրառումիցս չանեք հետևություն թե իբր արդարացնում եմ հայլուրին կամ փնովում "Ազատությանը" չէ ուղղակի ուզում եմ իմանալ, որևէ մեկի մոտ չի առաջացել նման հարց:
Ինչու՞ եմ ես հավատում "Ազատություն" ռադիոկայանին:
Պատասխանը շատ պարզ է.
Որովհետև ռադիոկայանն ասում է այն ինչ ես ուզում եմ լսել:
Հլը մի պահ մտածեք, միգուցե դրա հետևում է՞լ ինչ-որ բան կա:
Հիմա համոզված եմ գրառումիցս հետո կսկսվեն գրառումներ.
Զկզբում Սուքիասյան, Մանվել, "Ազատություն" ո՞վ է հաջորդը
Ասեմ, որ հաջորդ չկա ուղղակի մտածում եմ, չնայած ես էլ եմ "ազատություն" լսում, բայց միևնույնն է մոտս այդ հարցը առաջացավ:
Երբ ռադիոկայանով լսում ես, թե ինչպես է մի կին լացակումաց խնդրում ոստիկաններին հայտնել իր ամուսնու գտնվելու վայրը և ձեռբակալման պատճառը, էլ չասեմ թե ինչեր "ցանկություններ" են առաջանում մարդու մոտ:
Հուսով եմ հարցիս իմաստը ճիշտ հասկացողներ կլինեն:
Շնորհակալ եմ ուշադրության համար:![]()
Էջանիշներ