Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Սաքո ջան, եթե վերջին մի 2 տարում Օպերայի մոտով չես անցել, ասեմ, իմացի, որ էդ քո նշած երկար փայտերը, դրանք սահադաշտի նստարանների փայտերն են, իսկ դրանք բաժանելու կարիք չկար, քանի որ այդ նստարանները գիշերները տեղափոխում էին Օպերայի շենքի մոտ, որպեսզի մարդիկ նստեին, հանգստանային: Ու էս դեպքում ինչպե՞ս ես պատկերացնում այդ բաժանելու պռոցեսը: Երևի այսպես հա՞. «Ընդիմադիր գործիչների ուղարկած մարդիկ մտնում են ցուցարարների մեջ, նրանց հանում են այդ աթոռների վրայից, պոկում են աթոռների վրայի փայտերը, տալիս են ցուցարարներին և տեղեկացնում. «ուր որ է ոստիկանները գալու են, դրանցով կպաշտպանվեք»»:
Ապրում եմ Օպերայի մոտ, հետևությունները ձեզ եմ թողնում.........
Ավելի վատ որ սահադաշտի նստարանների փայտերն են, դա խոսումա վայրենիության մասին, որ պոկել, ջարդել, փշրել են:
Պարոն Kuk, ասեմ, որ իմ տեղեկատվական աղբյուրները բավականին ճշմարիտ են, և ձեզ էլ ասեմ իմացեք, որ Խ. Սուքիասյանի գործարաններից մեկում /կարծեմ կահույքի/ պատրաստել են մահակներ, որոնք ևս բաժանվել են ցուցարարների մի մասին: