User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն է ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայլուր

    3 6.52%
  • Երկիրն այսօր

    19 41.30%
  • Ժամը

    2 4.35%
  • Հորիզոն

    15 32.61%
  • Օրեցօր

    4 8.70%
  • Ազդարար

    3 6.52%
  • Էպիկենտրոն

    0 0%
  • Լրաբեր

    0 0%
Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 125 հատից

Թեմա: Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

  1. #91
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատություն ռադիոկայանը օբյեկտիվ չէ, այն ընդդիմության համարա աշխատում:

    Էսոր չկա օբյեկտիվ ռադիոկայան...

    Ավելացվել է 9 րոպե անց


    Նախ սկսեմ նրանից, որ եկեք այսուհետև անձնական օրինակներ չբերենք, կարծում եմ, որ քո դուրն էլ չի գա, եթե քո քրոջ կամ ախպոր վրով օրինակ բերվի:
    Հետաքրքիրա ովա ատամներով պաշտպանում մարդասպաններին, և ովքեր են մարդասպանները....
    Էտ "1000" վկաները մի ճամբարից են, եթե պետք լինի էտ "1000"-ը կարան դառնան 5000 ու իրանց ուզածը մի մարդու պես ասեն:
    Ինչ վերաբերվումա վրաերթին: Այդ կադրում շատ լավ պատկերված էր, թե ոնց էր էտ մլիցեն փախնում, իսկ ցուցարարները դեմը կտրել էին, չէին թողում գնա, այլ ուզում էին էտ մլիցու մաման լացացնեին: Ես տեսել եմ էտ կադրը- չկա ընդե վրաերթ, ցույց տուր հավաստի ինֆորմացիա, որ հաստատվի վրաերթը: Ինչը կարող է լինել հավաստի? Օրինակ` ցույց տուր տեսաժապավեն, որտեղ կլինի պատկերված տվյալ վրաերթը: Ուրա վրաերթի ենթարկված անձը? Ինչ վնասվածքներա ստացել այդ անձը? Որ հիվանդանոցում է բուժօգնություն ստացել այդ անձը? Ինչ է հիվանդանոցում ախտորոշվել այդ անձը?
    Պռոստո տակ ասելով չի!
    Դե որ տենց ա, թող ցույց տան, էտ որ միտինգ անողի ձեռն ա եղել նռնակ, ու թող ցույց տան, ոնց են քցել նռնակ, ոնց են կրակել ոստիկանների վրա, ինչի միլիցեքը ապացույց բերում են, որ ցուցարարները հանցագործություններ են արել՞՞՞՞՞՞՞՞

    Կամ էլ, որ ասում են"օպերատիվ տվյալներով իմացանք, որ ամսի 1ին ցուցարարները պատրաստվել են զինված հարձակման" դե թող ապացուցեն, որ տենց բան պետք ա լիներ: Կամ էլ որ ասում են, առաջինը ցուցարարներն են հարձակվել, դե թող մի հատ կադր ցույց տան, որ միլիցեքը հանգիստ կանգնած են եղել, մարդիկ հարձակվել են իրանց վրա: Թե եթե Հ1ով են ասում, պետք ա հավատալ, իսկ եթե 1000 հոգի ա ասում, սուտ ա՞՞՞ Հետաքրքիր ա, էն երկու հոգուն որ սկոռին տարել ա, երևի իրանք էին չէ գնացել մտել ավտոի տակ, ու եթե ցույց են տալիս, որ ավտոն մտել մարդկանց մեջով քշում ա, կարող ա հենց նենց էր մտել, պարզ չի որ քցել ա տակը մարդկանց, որ կատաղեն, հարձակվեն իրա վրա
    Համ էլ նկարներ էլ կան, որ մարդկանց դնում են սկոռին տանում են:
    Ու ինչի ցուցարարները 1000 հոգով կարան պայմանավորվեն նույն բանը ասեն, միլիցեքը չեն կարա հա՞՞՞՞

  2. #92
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Ես իմ հարազատ Հայլուրին հավատում եմ.
    ոստիկանները եղել են առանձ մահակների, իսկ ցուցարարները վայրենի են!!!
    Կցված նկարներ Կցված նկարներ

  3. #93
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ հարազատ Հայլուրին հավատում եմ.
    ոստիկանները եղել են առանձ մահակների, իսկ ցուցարարները վայրենի են!!!
    Ինչ լավ ա էս նկարը դրել ես: Այ էս նկարում պարզ երևումա հայլուրիկի ասածը. զինված ցուցարարները հարձակվում են խաղաղ ոստիկանիկների վրա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #94
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ հարազատ Հայլուրին հավատում եմ.
    ոստիկանները եղել են առանձ մահակների, իսկ ցուցարարները վայրենի են!!!
    Կամ էլ սրանք`
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  5. #95
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ տենց ա, թող ցույց տան, էտ որ միտինգ անողի ձեռն ա եղել նռնակ, ու թող ցույց տան, ոնց են քցել նռնակ, ոնց են կրակել ոստիկանների վրա, ինչի միլիցեքը ապացույց բերում են, որ ցուցարարները հանցագործություններ են արել՞՞՞՞՞՞՞՞
    Victory, ինչ խոսք, դու կարաս կասկածես, դա ք իրավունքնա, բայց սա էտ դեպքը չի , մի' կասկածի: Մոտ 50-100 /կոնկրետ թիվը չեմ հիշում/ ստացել են հրազենային և բեկորայինվնասվածքներ, դրանից ավել էլ ինչ ապացույց, իսկ եթե կասկածում ես, որ ստացել են այդ վնասվածքները, ապա ասեմ, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, և մի տեղից դուրս կգար, որ էտ ոստիկանները, որոնք ստացել են ադ վնասվածքները` ստից են պառկել հիվանդանոցում....... հաստատ լավ ոտւժվել են ոստիկանները: Սրա հավաստիության մեջ կարող ես համոզվել ՔԵԶ մոտիկ, ծանոթ բժիշկներից, ոստիկաններից և այլն.........

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ, որ ասում են"օպերատիվ տվյալներով իմացանք, որ ամսի 1ին ցուցարարները պատրաստվել են զինված հարձակման" դե թող ապացուցեն, որ տենց բան պետք ա լիներ:
    Victory, ամբողջ աշխարհում սա թույլատրվումա, ոստիկանները իրավունք ունեն կատարել տեղազննություն, խուզարկություն, որոնք համարվում են քննչական գործողություններ: Պատկերացրու, եթե Աստված մի արասցե մի բան լիներ, հետո չէին ասի մարդիկ բա մեր ոստիկանությունը քնածա, խի մի բան չձեռնարկեց.........
    Ջորջ Բուշը ի լուր համայն աշխարհի ասեց, որ իրանց ՑՌՈւ-ն իմացելա, որ Իրաքում ատոմային ռումբ կա, ու հիմնվելով ՑՌՈւ-ի տվյալների վրա պատերազմ սկսեց, որն ի դեպ, տևում է արդեն 5 տարուց ավել: Չնայած ատոմային ռումբ չգտան, Բուշը մուտիլյովչիկ դուրս եկավ, ինքն էլ պրիզնատ եկավ, ասեց, որ իրենք սխալվել են....

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ որ ասում են, առաջինը ցուցարարներն են հարձակվել, դե թող մի հատ կադր ցույց տան, որ միլիցեքը հանգիստ կանգնած են եղել, մարդիկ հարձակվել են իրանց վրա:
    Իմ իմացած տվյալներով, սենցա եղել. Լևոնին կիսաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մոտ մի ժամ առաջ զանգելա ասելա, որ ոստիկանությունը առավոտյան ուզումա գա /Լևոնը էտ ժամանակ տաննա եղել/: Լևոնը շտապ եկելա Ազատության հրապարակ, ժողովրդին ձենա տվել, քնից հանելա, ասելա ուզում են գալ, պատրաստ եղեք, և բնականաբար ժողովուրդը արդեն ՊԱՏՐԱՍՏՎԵԼԱ` դե հասկանալիա /փաստորեն սուտ են այն լուրերը, որ ոստիկանությունը հարձակվելա ՔՆԱԾ մարդկանց վրա- քնած չեն եղել/: Ոստիկանությունը մոտեցելա և ասել, թե թույլ տվեք տեղազննություն և խուզարկություն կատարել, բայց մարդիկ չեն թողել, ու ըտեղից սկսելա կռիվ: Ի դեպ կադրեր կան , որտեղ շատ պարզ երևումա, որ մարդկանց ձեռքին ԵՐԿԱՐ փայտեր կային` ի դեպ միանման, ինչն էլ ապացուցումա, որ իրանց բաժանել են........

  6. #96
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ սրանք`
    Ես էլ ետ նկարները ունեի են ել ինտերնետս թուլ ա ալարեցի քցեմ

  7. #97
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ետ նկարները ունեի են ել ինտերնետս թուլ ա ալարեցի քցեմ
    Իսկ սրանց մասին ինչ կասեք`
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  8. #98
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը

    Victory, ամբողջ աշխարհում սա թույլատրվումա, ոստիկանները իրավունք ունեն կատարել տեղազննություն, խուզարկություն, որոնք համարվում են քննչական գործողություններ:
    Այ նույն էս սցենարով մի քանի րոպե առաջ հանրային կոչեցյալը փորձում էր արդարացնել «ոսծիկանիկներին»՝ ցուցադրելով, թե ինչպիսի դաժանությամբ են այլ երկրներում ցրել հանրահավաքները:
    Ասեմ, որ էլի չի ստացվում մոտները, որովհետև ցույց են տալիս կադրեր, որտեղ ցուցարարները ոչ թե հրդեհել էին միայն մեքենաներ, հրդեհել էին նաև բավականին մեծ շինություններ, և այդքանից հետո նշեցին որ ցուցարարների մեջ եղել է ընդամենը մեկ զոհ:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ կադրեր կան , որտեղ շատ պարզ երևումա, որ մարդկանց ձեռքին ԵՐԿԱՐ փայտեր կային` ի դեպ միանման, ինչն էլ ապացուցումա, որ իրանց բաժանել են........
    Սաքո ջան, եթե վերջին մի 2 տարում Օպերայի մոտով չես անցել, ասեմ, իմացի, որ էդ քո նշած երկար փայտերը, դրանք սահադաշտի նստարանների փայտերն են, իսկ դրանք բաժանելու կարիք չկար, քանի որ այդ նստարանները գիշերները տեղափոխում էին Օպերայի շենքի մոտ, որպեսզի մարդիկ նստեին, հանգստանային: Ու էս դեպքում ինչպե՞ս ես պատկերացնում այդ բաժանելու պռոցեսը: Երևի այսպես հա՞. «Ընդիմադիր գործիչների ուղարկած մարդիկ մտնում են ցուցարարների մեջ, նրանց հանում են այդ աթոռների վրայից, պոկում են աթոռների վրայի փայտերը, տալիս են ցուցարարներին և տեղեկացնում. «ուր որ է ոստիկանները գալու են, դրանցով կպաշտպանվեք»»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 30.03.2008, 21:33: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #99
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաքո ջան, եթե վերջին մի 2 տարում Օպերայի մոտով չես անցել, ասեմ, իմացի, որ էդ քո նշած երկար փայտերը, դրանք սահադաշտի նստարանների փայտերն են, իսկ դրանք բաժանելու կարիք չկար, քանի որ այդ նստարանները գիշերները տեղափոխում էին Օպերայի շենքի մոտ, որպեսզի մարդիկ նստեին, հանգստանային: Ու էս դեպքում ինչպե՞ս ես պատկերացնում այդ բաժանելու պռոցեսը: Երևի այսպես հա՞. «Ընդիմադիր գործիչների ուղարկած մարդիկ մտնում են ցուցարարների մեջ, նրանց հանում են այդ աթոռների վրայից, պոկում են աթոռների վրայի փայտերը, տալիս են ցուցարարներին և տեղեկացնում. «ուր որ է ոստիկանները գալու են, դրանցով կպաշտպանվեք»»:
    Ապրում եմ Օպերայի մոտ, հետևությունները ձեզ եմ թողնում.........
    Ավելի վատ որ սահադաշտի նստարանների փայտերն են, դա խոսումա վայրենիության մասին, որ պոկել, ջարդել, փշրել են:
    Պարոն Kuk, ասեմ, որ իմ տեղեկատվական աղբյուրները բավականին ճշմարիտ են, և ձեզ էլ ասեմ իմացեք, որ Խ. Սուքիասյանի գործարաններից մեկում /կարծեմ կահույքի/ պատրաստել են մահակներ, որոնք ևս բաժանվել են ցուցարարների մի մասին:

  10. #100
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրում եմ Օպերայի մոտ, հետևությունները ձեզ եմ թողնում.........
    Ավելի վատ որ սահադաշտի նստարանների փայտերն են, դա խոսումա վայրենիության մասին, որ պոկել, ջարդել, փշրել են:
    Պարոն Kuk, ասեմ, որ իմ տեղեկատվական աղբյուրները բավականին ճշմարիտ են, և ձեզ էլ ասեմ իմացեք, որ Խ. Սուքիասյանի գործարաններից մեկում /կարծեմ կահույքի/ պատրաստել են մահակներ, որոնք ևս բաժանվել են ցուցարարների մի մասին:
    Ապե դե քանի որ հարևան ենք, կարաս «Պարոն»-ով չդիմես Համ էլ եթե գաղտնիք չի ավելի կոնկրետ ասա որ մասն ես մնում, կարողա ծանոթ էլ լինենք:

    Բա որ Օպերայի մոտ էլ մնում ես, ո՞նց չես նկատել, որ էդ փայտերը սահադաշտի նստարանների փայտերն են: ու իմ կարծիքով էդ մարդիկ առնվազն պետքա հավ լինեին, որ զինված ոստիկանները հարձակվեին իրանց վրա, ու իրանք էդ փայտերը չպոկեին ու լենքով… չխփեին ոստիկանների գլխներին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #101
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Ես հավատում եմ, որ երեխաներին բերում է արագիլը, որ Ձմեռ պապի գոյություն ունի և որ Հայլուրը ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրն է

  12. #102
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Kuk-ին!
    Կուկ, սենց հետաքրքիր բան կա: Եթե մի մարդ հակվածա մի կարծիքի, իրան բեսանտ դժվարա մտափոխել: Օրինակ, ես զգում եմ, որ դու համոզված ես, որ էս ամեն ինչի մեղավորը ոստիկաններն են, Քոչարյաննա, Սարգսյաննա, իսկ Լևոնը հրեշտակա, շատ լավ մարդա: Այս հարցում իհրակե մենք համակարծիք չենք, այն պատճառով, որ իսկապես ես գիտեմ, որ Հայաստանում ուզւոմ էին հեղափոխություն անել, Լևոնին ԱՄՆ-ն ֆինանսավորում էր, ԱՄՆ-ն ուզում էր Ռուսաստանի հետ մեր կապերը խզեր` այսինքն` էլ չլինեինք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Իսկ եթե հարցնես, թե ոնց կարամ ապացուցել, կամ փաստել, բնականաբար` չեմ կարա, որտև տենց բաները չեն կարա ապացուցվել, մինչև ի կատար չածվեն: Լևոնի նախագահ լինելը չի բխում ՀՀ-ի շահերից:
    Մի անգամ էլ էի գրել և հիմա էլ համոզված եմ, որ էս ամեն ինչի ամենա գլխավոր մեղավորը ԱՄՆ-նա, և Լևոն Տեր-Պետրոսյանը:
    Միքիչ թեմայից շեղվեցի.......
    Կուկ ջան չէի ուզի մանրամասնել, թե ով եմ, որ ֆորումում գրառումներս ավելի ազատ լինեն:

  13. #103
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան չէի ուզի մանրամասնել, թե ով եմ, որ ֆորումում գրառումներս ավելի ազատ լինեն:
    Ապե ի գիտություն քեզ ասեմ, որ Ակումբում ամեն շաբաթ հանդիպումներ են կազմակերպվում, ու ակումբցիների զգալի մասը մասնակցումա էդ հանդիպումներին, ծանոթանում են, ու էդ ծանոթ լինելու փաստը բացարձակ չի խանգարում ազատ գրառումներ կատարելուն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #104
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկապես ես գիտեմ, որ Հայաստանում ուզւոմ էին հեղափոխություն անել, Լևոնին ԱՄՆ-ն ֆինանսավորում էր, ԱՄՆ-ն ուզում էր Ռուսաստանի հետ մեր կապերը խզեր` այսինքն` էլ չլինեինք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Իսկ եթե հարցնես, թե ոնց կարամ ապացուցել, կամ փաստել, բնականաբար` չեմ կարա, որտև տենց բաները չեն կարա ապացուցվել, մինչև ի կատար չածվեն: Լևոնի նախագահ լինելը չի բխում ՀՀ-ի շահերից:
    Մի անգամ էլ էի գրել և հիմա էլ համոզված եմ, որ էս ամեն ինչի ամենա գլխավոր մեղավորը ԱՄՆ-նա, և Լևոն Տեր-Պետրոսյանը:
    Ընդհանրապես ԱՄՆ-ն ուզումա Ռուսաստանի բոլոր դաշնակիցներին էլ իր կողմը գրավի, բայց դե մի բանա ուզելը մի բանա կարենալը: Ինչ վերաբերվումա Հայաստանում տեղի ունեցած խաղաղ նստացույցերի կազմակերպմանը, ապա համոզված եմ, որ այս ամենին ԱՄՆի մատը խառը չէ ու կարող եմ հիմնավորել:
    Նախ ինչպես տեսանք Վրաստանում և Ուկրաինաում, ԱՄՆ-ն ֆինանսավորեց ընդիմությանը, որն էլ իր հերթին "ձրի կերուխում" սարքեց կառավարության շենքերի առջև և մանրից հավաքելով մեծ քանակությամբ հետևորդներ հասավ իր նպատակին:
    Նման բան Հայաստանում չեղավ:
    Երկրորդ նույն Վրաստանում և Ուկրաինաում երբ շարունակվում էին ընդիմության բողոքները ԱՄՆն գրեթե ամեն օր "խայթում" էր իշխանություններին վախեցնելով և զգուշացնելով, որ հանկարծ բռնության ու ապօրինությունների չդիմեն:
    Մեր դեպքում ԱՄՆ-ն շարունակ լռում էր, մեկումեջ անում "երկխոսության" թեթևակի ակնարկներ և միայն մարտի 1-ից հետո թեթևակի անդրադարձավ այս հարցին` Մ.Բրայզաի "իշխանությունները վարվեցին բռի և վայրագ" հայտարարությամբ: Կարճ ասած իրեն պահում էր այս ամենից որոշակի հեռավորության վրա:
    Եվ վերջապես երրորդն էլ այն հանգամանքն է, որ արտասահմանյան, այդ թվում նաև ամերիկյան լրատվամիջոցները այս հեղափոխությանը անդրադառնում էին "նեյտրալ" տեսանկյունից և ավելին, բազմիցս անվանում էին այն "անգույն"` ի տարբերություն վրացական վարդերի, և ուկրաինական նարնջագույնի:
    Ընդհանուր առմամբ եթե հաշվենք, ԼՏՊի ծախսած ընդհանուր գումարը շատ չնչին է համեմատած Սահակաշվիլիի և Յուշենկոյի ծախսածների հետ: Իսկ էդ ծախսած չնչին գումարն էլ հաստատ չգիտեմ, թե որտեղից է, բայց ենթադրում եմ, որ Վ.Սիրադեղյանի հովանավորչությամբ է:
    Իսկ ԱՄՆ տարբերակը ընդհանրապես բացառում եմ:

    Եթե հակառակ կարծիքն ունեք, ապա ոչ ապացույցներ, բայց գոնե տրամաբանական և կապակցված հիմնավորումներ բերեք: Այլապես դա ուղղակի կարծիք է:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  15. #105
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Ինչու չկա «Ոչ մեկը» տարբերակը՞՞՞:
    Ես կնտրեի դա, քանի որ էդպիսի տարբերակ չկա չեմ քվեարկում, որովհետեվ վերից վար ինձ համար բոլոր հեռուսաալիքների լրատվական ծրագրերը նույն աղբն են:
    հ.գ. Իսկզբանե հարցը սխալ է, ինչէ նշանակում ամենաանկախ, անկախը անկախ է: Գոնե շեշտէիր թվարկվածներից որն եք գերադասում:

    Ինձ համար լրատվամիջոցի լավ օրինակ է «Ազատությունը» ռադիոկայանը եվ «Ա1+»ը, որոնք գոնե ձգտել են անաչառության:
    Մյուսները թող գոռան կեցե տեղեկատվական տեռորը:

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լրատվական կայքեր
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 10.07.2012, 13:14
  2. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  3. a1plus.am, Lragir.am հավաստի և անաչառ?
    Հեղինակ՝ azat11, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.03.2009, 01:07
  4. Լրատվական բլոկադա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 08.06.2008, 11:21
  5. «Հորիզոն» լրատվական ծրագիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 03.04.2007, 12:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •