Խնդրեմ, ձեր կարծիքները:
Հայլուր
Երկիրն այսօր
Ժամը
Հորիզոն
Օրեցօր
Ազդարար
Էպիկենտրոն
Լրաբեր
Խնդրեմ, ձեր կարծիքները:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Նշածներիցդ և ոչ մեկն էլ անկախ չեն, և ոչ էլ հավաստի!!!
Բայց համեմատաբար քչից շատից ինֆորմացիա են հաղորդում դաշնակները`տվյալ դեպքում Երկիրն ասյօրը: Դրա համար ել ձայնս տվել եմ իրան:
Բայց նորից եմ կրկնում ցուցակում և ոչ մեկն էլ չեն բավարարում ասածիդ, դրա համար էլ լավ կլիներ մի հատ էլ "ոչ մեկը" տարբերակը ավելացնեիր:![]()
Չեմ մասնակցել քվեարկությանը ցուցակից ոչ մեկը չի տրամադրում օբյեկտիվ լրատվությամբ,մի փոքր բացառությամբ Երկիր Մեդիան,չնայած նրան էլ անկախ ու օբյեկտիվ չես անվանի...համաձայն եմ Լյովի հետ ավելացրու նաև ոչ մեկը տարբերակը:
Ես էլ եմ կարծում, որ անկախ եւ հավաստի լրատվամիջոց չկա, բայց համեմատության կարգով Երկիրն այսօր:
բա Ազատությունը ուրա, թե չե ես ցուցակի մեջ լրատվական ծրագիր էլ չկա, ուր մնաց անկախ ու հավաստի
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Չեմ մասնակցել քվեարկությանը ու եթե տարբերակների հետ կապված փոփոխություն չլինի, չեմ էլ մասնակցի:
Սեղ սաղ էլ ուղեղ լվացող ինչ որ երևույթներ են, որոնց մեջ չկա ո՛չ անկախություն, և ո՛չ էլ հավաստիություն: Եվ կասեմ ավելին՝ տպավորությունս վերը նշված ծրագրերի մասին այնպիսին է, որ նրանք ոչ թե մրցում են միմյանց մեջ, թե ով ավելի շուտ, ավելի հստակ, ավելի ճիշտ տեղեկատվություն կտրամադրի, այլ ով ավելի շատ կստորացնի իշխանությունների դեմ խոսողներին, ով ավելի շատ կմտնի իշխանությունների…![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես էլ չեմ քվեարկել , չեմ էլ քվեարկի . հայկական ոչ մի հեռուստալիք չունի որևէ անկողմնակալ լրատվական միջող , բոլորը ծառայում են : Իսկ լրատվամիջոցներից կառանձնացնեի "Ազատությունը" , մի քանի թերթեր և ինտերնետային լրատվական պորտալներ :
Սրանցից և ոչ մեկը
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Թեմայի հեղինակի թույլտվությամբ կավելացնեի «Ոչ մեկը» տարբերակը:
Ես էլ անկախ լրատվական միջոց չտեսա վերը թվարկվածների մեջ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Քվեարկությունն անիմաստ եմ համարում, քանի որ ամենաշատ պահանջարկ ունեցող տարբերակը բացակայում է:
Այդպիսի մեծ պահանջարկ ունեցող տարբերակ կարող են լինել օրինակ՝«Ազատություն», «Գալլա» կամ «ոչ մեկը»:
Ավելացրեք այս տարբերակներից որևէ մեկը և կտեսնեք արդյունքը![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճիշտն ասած` տեսա, որ 1 հոգի քվեարկել է Հայլուրի օգտին, ու մի լավ ծիծաղեցի![]()
Իմ կարծիքով մի քիչ անկախ է Օրեցօրը![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ