armen9494 (06.09.2011)
Սա քաղաքական թեմա չի, որպեսզի ես քաղաքական հարցերի պատասխանեմ ու չէի ուզի հարցն էդ ուղղությամբ թեքվեր: Այս գործերը ես ներկայացնում եմ իբրև գրական գործեր: Այսուհանդերձ ասեմ, ես ոչ «լևոնական» եմ, ոչ էլ «հակասերժական», չնայած որ իմ հիմիկվա քաղաքական ակտիվությունը հաշվի առնելով ինձ կարելի է բնութագրել այդ երկու տերմիններով էլ, սակայն քաղաքականության մեջ ես չեմ ընդունում անձնավորվածությունը: Իմը զուտ գաղափարական դաշտում է: Եթե երկրի վիճակը լիներ էնպիսին, ինչպիսին հիմա է, երկրի նախագահը լիներ Պետրոսը ու լիներ նման շարժում, որը կառաջնորդեր Պողոսը, ես նորից կլինեի նույն կարգավիճակում և նորից շատերն ինձ սխալամբ կանվանեին «պողոսական» կամ «հակապետրոսական»: Բայց սա այս թեմայի հետ, իրականում, կապ չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
armen9494 (06.09.2011)
Համաձայն եմ, որ բաժինը քաղաքականության քննարկման համար չէ, բայց ինքնըստինքյան եկանք դրան, լավ, ինչ որա է, շատ շնորհակալ եմ, որ տեղեկացրիր այդ օրերին բանակի վիճակի մասին, չնայած ասեմ, որ գրածդ մյուս պատմություններից շատ էր տարբերվում, կարդալով մի պահ մոռանում էիր, որ բուն մասը բանակն է, այլ ոչ թե քաղաքականությունը:
Chuk (06.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ