Chuk-ի խոսքերից
Սա քաղաքական թեմա չի, որպեսզի ես քաղաքական հարցերի պատասխանեմ ու չէի ուզի հարցն էդ ուղղությամբ թեքվեր: Այս գործերը ես ներկայացնում եմ իբրև գրական գործեր: Այսուհանդերձ ասեմ, ես ոչ «լևոնական» եմ, ոչ էլ «հակասերժական», չնայած որ իմ հիմիկվա քաղաքական ակտիվությունը հաշվի առնելով ինձ կարելի է բնութագրել այդ երկու տերմիններով էլ, սակայն քաղաքականության մեջ ես չեմ ընդունում անձնավորվածությունը: Իմը զուտ գաղափարական դաշտում է: Եթե երկրի վիճակը լիներ էնպիսին, ինչպիսին հիմա է, երկրի նախագահը լիներ Պետրոսը ու լիներ նման շարժում, որը կառաջնորդեր Պողոսը, ես նորից կլինեի նույն կարգավիճակում և նորից շատերն ինձ սխալամբ կանվանեին «պողոսական» կամ «հակապետրոսական»: Բայց սա այս թեմայի հետ, իրականում, կապ չունի:
Էջանիշներ