Վանաձորցի Տղա-ի խոսքերից
Ես էլ եմ այդ ժամանակ բանակում եղել, մեզ մոտ մի քիչ ուրիշ ձև էր, մայրաքաղաքից շատ հեռու էինք, զորքը հանելու հարց չկար, բայց արտակարգ իրավիճակ էր, կազառմեննի, մենք էլ նեղվում էինք, թե երբ ա միտինգները պրծնելու, սպաները տներով լինեն, հանգիստ շնչենք, իսկ հեռախոսի նկատմամբ սպաների վերաբերմունքը իհարկե ավելի մոտ էր Չուկի, քան Լիոնի ասածին: Անհանգիստ էինք, մտածում էինք կարող ա քաղաքացիական կռիվ սկսվի, ես մարզից եմ, տուն էի զանգում, ասում էին՝ մեզ մոտ հանգիստ ա, երևանցիները ուրիշ բաներ էին ասում, հակասական կցկտուր տվյալներով ենթադրություներ էինք անում, ամբողջ գիշեր զրուցում էին, ինչ քնել, ինքս իմ վրա եմ զարմանում, բայց բանակիս օրերը հնենց քաղցրությամբ եմ հիշում, չէի սպասի, ապրես Չուկ, որ էս Չուկստանը բացել ես:
Էջանիշներ