Արտակ - հասկանալի է:
Գալաթեա ջան - այո Հակառակ դեպքում ես ինձ թույլ չէի տա նման կարծիք արտահայտել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես էլ եմ այդ ժամանակ բանակում եղել, մեզ մոտ մի քիչ ուրիշ ձև էր, մայրաքաղաքից շատ հեռու էինք, զորքը հանելու հարց չկար, բայց արտակարգ իրավիճակ էր, կազառմեննի, մենք էլ նեղվում էինք, թե երբ ա միտինգները պրծնելու, սպաները տներով լինեն, հանգիստ շնչենք, իսկ հեռախոսի նկատմամբ սպաների վերաբերմունքը իհարկե ավելի մոտ էր Չուկի, քան Լիոնի ասածին: Անհանգիստ էինք, մտածում էինք կարող ա քաղաքացիական կռիվ սկսվի, ես մարզից եմ, տուն էի զանգում, ասում էին՝ մեզ մոտ հանգիստ ա, երևանցիները ուրիշ բաներ էին ասում, հակասական կցկտուր տվյալներով ենթադրություներ էինք անում, ամբողջ գիշեր զրուցում էին, ինչ քնել, ինքս իմ վրա եմ զարմանում, բայց բանակիս օրերը հնենց քաղցրությամբ եմ հիշում, չէի սպասի:
Ապրես Չուկ, որ էս Չուկստանը բացել ես:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.09.2009, 02:36:
Chuk (18.09.2009)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լսի, Չուկ ջան, գրածդ լրիվ չեմ կարդացել, բայց իմ տպավորությամբ կարգին պռախոդ ես ունեցել, որ սպաները հետդ կարգին քաղաքավարի են խոսացել: Ես էդ վախդ չեմ ծառայել, 08-1 եմ, բայց գիտեմ, որ եթե ուզենային հեռախոսները հավաքեին, հաստատ չեին խնդրի, կկանգնացնեին, շմոն կանեին,հեռախոսն էլ գտնելուց հետո գլխով կտաին: Եվ այս ամենը հյութեղ ու ջրալի հայհոյանքներով ուղեկցված
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Lion (23.10.2009)
Նայած թե «պռախոդ» ասելով ինչ նկատի ունես կարճ ասած, եթե թիկունք ունենալը նկատի ունես, ապա՝ ոչ, պարզապես ես իմ դիրքերը բանակում լավ եմ դրել: Բայց նորից հիշեցնում եմ, որ սույն թեմաներում չի քննարկվում իմ բանակային ծառայությունը, իմ կարգավիճակը ու վերջին հաշվով չնայած իրական հիմքին այս գործերս ներկայացվում են որպես գրական ստեղծագործություններ, որոնք միտված են որոշակի բանակային բարքերի նկատմամբ ուշադրություն սևեռելուն
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ Լավ ես սկսել, շարունակելի լինի, չնայած որ այս ամենում ինձ համար ոչ մի Նորություն չկար, կամ որևէ արտառոց , զարմանալի բան, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ խորհելու/մտածելու առիթ տվեց.
Որպես գրական գործ. մի շնչով կարդացվում է, թեթեվ բայց ոչ թեթվամիտ... կսպասեմ շարունակությանը..
Zanazan, շնորհակալ եմ
21 թե 22 գործ այս շարքից կարդա այստեղ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մեկ անգամ ևս կարդացի: Արտ, էս մասը առանձնացնում եմ, շատ տեղին համեմատություն ես արել:
Տարօրինակն այն է, որ սրանցից ոչ մեկը երբևէ այլ պարագայում ագրեսիվությամբ չէր ընդունի ինչ-որ մեկի տանը զենք հայտնաբերվելու փաստը, ավելին, մեկ այլ առիթով նման դեպքի մասին լսելիս զենքը հայտնաբերող ոստիկանի ու զենքի տիրոջը կալանավորողի հասցեին յոթ հարկանի, նրանց մորն ու ազգականներին ուղղված հայհոյանքներ կուղեին:
Բայց հիմա վիճակն այլ է: Մարդիկ դարձել են պետական մտածողության տեր, զինված հեղաշրջումներ են կանխում ու հրճվում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չէ, ես իհարկե ախմախ եմ, բայց խենթ չեմ:
Չէ, դու իսկապես խենթ ես: Նորից վերապրեցի այդ դեպքերը: Շաատ համարձակ ես, ամենաշատը դա դուրս եկավ, ու հայրենասիրությունդ, այս պատմությունը բացի այն, որ բացահայտում է քո բնավորության գծերը, նաև բացահայտում է բնավորության չար տիպը: Ստացվել է պատմությունը, մի քանի շտկում ու վերջ: Հուսով եմ մի օր սա կկարդամ քո տպագրած գրքից
Joy is the best makeup.
Շնորահակել եմ բոլոր կարծիքների համար, անչափ, դրանք իմ համար շատ կարևոր են
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտակ ջան գրածդ կարդալով մի բան հասկացա, որ դու ոչ թե "Լևոնական" ես, այլ` հակա"Սերժական": Ես ինքս էլ ճիշտ չեմ համարում իշխանությունների այդ արարքները, բայց համոզված եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում հաղթեր, ապա անպայման այդպիսի մի ցույց կլիներ "Սերժականների" կողմից և իմ կարծիքով մեր բանակներում նույն վիճակը կլիներ(և ոչ միայն բանակում)` Հայլուրով կասեին, որ Սերժ Սարգսյանը անօրինական ցույց ա անում, զինվոր են ծեծում, տո եսիմ ինչ են անում...
Որպես գրվածք, ասեմ որ շաաատ դուրս եկավ, ընդհանրապես քո բոլոր գրածներն էլ շատ եմ հավանում, մի տեսակ "պարզ (հասկանալի) փիլիսոթայություն" կա: Որ ճիշտը ասեմ, կարդալու ընթացքում հատված է լինում, որ ուզում եմ առանձնացնեմ ու մի հատ շատ սիրուն կոմմենտ գրեմ, բաըց շարունակելով կարդալ` հանդիպում եմ հաջորդ` ավելի "գեկեցիկ" հատվածի, ու ըտենց էլ որորշեցի ոչ մի հատվածի համար չգրեմ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԼԱՎԱ
Chuk (06.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ