User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: 16. Արտակարգ դրություն

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    16. Արտակարգ դրություն

    Ուշադրություն.
    Նախապես ուզում եմ ներողություն խնդրել այս նյութը տեղադրելու համար: Այն հում է: Դեռ պետք է մշակվի: Այն կիսատ է: Հնարավոր է, որ լրիվ կփոխվի: Հնարավոր է, որ այն ամենևին չունի գեղարվեստական արժեք: Սակայն այստեղ որոշ չափով կբացահայտվի ոչ միայն իմ կյանքն այս օրերին, այլև այն, որ քոչարյանասերժական քարոզչությունն իրապես կարողացավ հասնել ժողովրդի որոշակի խավերի միջև թշնամության ստեղծմանը: Ինչևէ, եթե հետաքրքրում է, կարդացեք:



    16. Արտակարգ դրություն


    Թեև ես ողջ ժողովածուն անվանել եմ «բանակային օրագիր», բայց թերևս ամենից ավելի օրագրային տեսք կստանա այս գլուխը: Այսպիսով, այս տողերը գրելիս կարող եմ փաստել, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվելիք ՀՀ նախագահական ընտրություններն արդեն անցյալում են: Ընտրություններում «հաղթեց» վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը սկսեց հզոր միջոցառումների շղթա, համաժողովրդական ընդվզում: Այս ամենին, անշուշտ, ընթերցողս ծանոթ է, այնպես որ չեմ կարծում, թե կարիք կա կանգ առնել իրականության նկարագրության վրա: Ավելի հրատապ է նկարագրել այդ օրերի բանակային կյանքը, որը կանեմ օրագրային կարճ հաղորդագրությունների տեսքով:

    * * *

    Զորամասում կտրուկ ավելանում են պատասխանատու-հերթապահները, զորամասի ներսում մտցվում է պարեկային ծառայություն: Զորամասի բոլոր արտաքին պատերը հսկվում են զույգ-զույգ զինծառայողների կողմից: Մանրամասները չի հաղորդվում, բայց ասում են, որ հարձակում է սպասվում զորամասի վրա՝ զենք-զինամթերքը գողանալու նպատակով: Ասում են, որ այդ հարձակումը նախապատրաստում են ընդդիմադիրները: Այս պնդումներին վերաբերվում եմ, անշուշտ, քմծիծաղով:

    * * *

    Հերթական օրն է: Աշխատանքային ժամն ավարտված է, իսկ հրամանատարական կազմը չի շտապում տուն գնալ: Զորամասը նրանք լքում են միայն կեսգիշերն անց:

    * * *

    Այսօրվանից զորամասում, ինչպես և Հայաստանի Հանրապետության շատ ու շատ այլ զորամասերում «արտակարգ իրավիճակ» է: Զորամասի բոլոր սպաները այսուհետ չեն լքելու զորամասը: Իմ տեղեկություններով նախնական հրամանով տասն օր շարունակ նրանք զօրուգիշեր լինելու են զորամասում: Զորամասը փոթորկում է: Չգիտես, թե որտեղից զորամաս լուրեր են հասնում, որ քաղաքի կենտրոնում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, ուժայինները գրոհել են ժողովրդի վրա, ծեծում են, կան կրակոցներ ուժայինների և երկրապահների միջև: Հեռախոսազանգերով պարզում եմ, որ լուրերը մտացածին են, սակայն զորամասում խոսակցությունները շարունակվում են տարածվել նոր թափով, հաշվի չառնելով իմ հերքումները: Մթնոլորտը շիկացած է:
    Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ լուրեր զորամաս տեղ են հասել ժամանակից շուտ՝ դեռ իրադարձությունը տեղի չունեցած: Անհանգիստ եմ, սպասում եմ իրավիճակի վատ զարգացման:

    * * *

    Այսօր զինվորներից մեկի հետ լուրջ բախում ունեցա: Պատճառը քաղաքականության մասին զրույցն էր: Կարողացա ժամանակին ինձ տիրապետել, վիճակը հարթեցի: Քիչ անց ուրախ զրուցելով իրար հետ սուրճ էինք խմում: Բայց վիճակն իրոք լարված է, բոլորը նյարդայնացած են: Ամենուր վիճաբանություններ ու կռիվներ են՝ ամենատարբեր առիթներով: Այդ վիճաբանություններից ու կռիվներից անմասն չեմ մնում:

    * * *

    Շատերը ցույց են տալիս իրենց մարդկային արժեքների բացակայությունը, իրենց մանր մարդ լինելու փաստը: Ինձ հաճախ ուղեկցում են թշնամական կամ ատելությամբ լի հայացքով: Հետևիցս բացականչում են «Ընդդիմություն», «Օպոզիցիա», «Պարտված», «Լևոնական», «ՀՀՇական»: Սրանցից շատերը համարում են, որ «արտակարգ իրավիճակի» մեղավորը ես եմ ու լարվում են իմ դեմ: Սա իհարկե ազդում է իմ տրամադրության ու հոգեվիճակի վրա: Սակայն առայժմ ինձ տիրապետում եմ: Միշտ քայլում եմ հանգիստ, հպարտ, գլուխս բարձր: Սադրանքներին չեմ ենթարկվում: Հստակ գիտակցում եմ, որ դեպքերի մեծ մասում իմ արձագանքը բերելու է լուրջ բախումների, անգամ ծեծկռտուքի: Ես դրան չեմ գնում, քանի որ գիտեմ, որ դրա անհրաժեշտությունը, կարիքը չկա:

    * * *

    Ինձ տարբեր մարդիկ կանչում ու փորձում են բացատրել, որ Տեր-Պետրոսյանը պարտվել է, Սերժ Սարգսյանը բացահայտ հաղթանակ տարել առանց որևէ ընտրախախտումի: Լսում եմ բացահայտ արհամարհական ու ծաղրական ժպիտը դեմքիս: «Ձեր բերա՞ծ ստորագրությունները հիշում եք», - հարցնում եմ արհամարհական: Լռում են, չգիտեն ինչ պատասխանել: Միայն մեր զորամասում հավաքվեց ավելի քան 700 մարդու ստորագրություն, անձնագրային տվյալներ, այլ մանրամասներ՝ ի օգուտ վարչապետի: Մեզնից ոչ մեկը չի հասկանում դրա նշանակություն, թե կոնկրետ ինչ եղանակով են օգտագործվելու այդ ցուցակները, բայց հասկանում ենք, որ այստեղ ինչ-որ անօրինական բան կա: «Իսկ հրամանատարության քարոզչությունը հիշու՞մ ես», - շարունակում եմ հարցնել՝ նույն արհամարհական ժպիտը դեմքիս: Չէ որ ընդամենը մի քանի օր է անցել այն օրից, երբ մեզ «բացատրում էին», ուղղորդում, թե ում է պետք նախագահ ընտրել և ում չի կարելի: Դա այն դեպքում, երբ օրենքը հստակ ասում է, որ զինծառայողները քարոզչության իրավունք չունեն: Նրանցից ամեն մեկը լավ պետք է հիշի, թե զինվորներին ընտրատեղամաս տանելիս երբ բացատրում էին ընտրությանը մասնակցելու ձևը, «պարտադրական» հիշեցնում էին ընտրացուցակում Սերժ Սարգսյանի համարը: Եվ այսքանն էլ բավական է, որպեսզի փաստենք, որ ընտրություններն անցել են խախտումներով: Իմ ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ ողջ բանակում այս օրենքները նույն ձևով խախտվել են: Նրանք նորից լռում են:

    Ավելացվել է 28 վայրկյան անց
    * * *
    Խոսակցություն է տարածվում, թե իբր հնարավոր է, որ մեր զորամասից ժողովրդի դեմ զորք հանեն: Շատերը, կարծես թե, դրան վերաբերվում են որպես շատ սովորական երևույթի: Չեն մարում նաև խոսակցություններն այն մասին, որ ընդդիմությունը կարող է հարձակվել զորամասի վրա՝ զենքերը գողանալու նպատակով:
    Շատ խիստ խոսում է սպաներից մեկը, կոչումով գնդապետ.
    - Ես տղամարդու խոսք եմ տալիս, եթե զորամաս որևէ մեկը զինված մտնի, առաջինը նրա վրա ես կկրակեմ ու չեմ թողնի, որ որևէ մեկը զորամասի վրա հարձակվի: ԲԱՅՑ... եթե այստեղից որևէ մեկդ զինված դուրս եկաք ժողովրդի դեմ գնալու համար, նրա վրա հարձակվելու նպատակով, դրա վրա առաջին կրակողն էլ եմ ես լինելու: Այստեղից ոչ մեկը ժողովրդի դեմ չպիտի դուրս գա: Թող իրենք իրենց հարցերը լուծեն, մենք չեզոք ենք մնալու: Ես իմ խոսքն ասացի:
    Այս հայտարարությունն ուղեկցվում էր խիստ հայհոյանքներով, զգացվում էր, որ հայտարարության հեղինակը լուրջ է տրամադրված:
    Բոլորը շփոթված լռեցին: Ես ուրախ ժպտացի:
    Այո՛, բանակում կարգին մարդիկ կան:

    * * *
    Զորամասում պատրաստվում են, որ երկրում արտակարգ իրավիճակ մտցնելուն պես պահակային խմբեր ուղարկեն ինչ-որ կամուրջներ հսկելու համար: Ասում են, խոսում այն մասին, որ իբր նրանց գործն այն է լինելու, որ հսկեն, որ ընդդիմությունն այդ կամուրջները չպայթեցնի: Ես կարծում եմ, որ այդ խոսակցություններն այստեղ տարածում են մարդկանց մեջ վախ ու ատելություն սերմանելու համար: Այդ կարծիքս հենց հաջորդ օրը Ազատության հրապարակում հաստատելու է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը ու ինձ այդ մասին լուրեր են հասնելու:
    Իսկ ատելությունն արդեն կա: Ինձ ուղղված ատելությամբ լի հայացքները շատանում են: Բոլորին արդեն ձանձրացրել է այս կարգավիճակը և նրանք, բնականաբար, մեղավոր են փնտրում: Ես զգում եմ, որ այս ամենը արդեն իմ հոգեկան աշխարհի վրա էլ է ազդում, փորձում եմ ամուր մնալ: Դեռ ստացվում է:
    Իսկ երկրում արտակարգ իրավիճակ դեռ չեն մտցրել: Ընդդիմությունն ու ժողովորդը, իմ տեղեկություններով, խաղաղ ցույցեր են անցկացնում, մինչդեռ իշխանական լրատվությունն անընդհատ ահազանգում է, որ այդ ցույցերը խաղաղ չեն, ցուցարարները զինված են, հանցագործ են և այլն:
    Զորամասում ևս այդ կածիքն է գերիշխում: Նաև ասում են, որ այդ ցույցերին մասնակցում են որոշակի գումարի դիմաց: Չեմ դիմանում: Ամեն մեկին, ով ինձ սկսում է դա բացատրել, ստիպված եմ լինում բացատրել, որ այնտեղ իմ ընկերներից ու հարազատներից շատերն էլ այս օրերին, որ նրանցից ոչ մեկը գումարի համար չի այնտեղ գնում, որ նրանք գումար չեն ստանում, որ նրանք խաղաղ մարդիկ են, զինված չեն ու անօրինական գործողությունների չեն պատրաստվում դիմել: Խոսակիցներիս շատերը այդ ամենը լսելով ոչ թե հասկանում այլ լրացուցիչ ատելությամբ լցվում իմ նկատմամբ.
    - Քո ծանոթներին զանգի ասա, որ տուն գնան, հերիք է օրենքը խախտեն ու մեր երկիրը տանեն կործանման, - ասում են ինձ:
    - Նրանք ընդամենը օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից ու ոչ մեկը՝ ես կամ ուրիշը, իրավունք չունի նրանց տուն ուղարկել, - պատասխանում եմ հանգիստ, ինչի արդյունքում ինձ ուղղված հայացքն ավելի թշնամական է դառնում:
    Երազում եմ Ազատության հրապարակ գնալու, մտերիմներիս կողքին կանգնելու, բռունցքս վեր բարձրացնելու ու «Ազատությու՛ն» գոչելու մասին:

    * * *
    Ինձ կանչում է հրամանատարներից մեկն ու ասում, որ հեռախոսս պետք է իրեն հանձնեմ:
    - Կարող ես բոլոր հեռախոսահամարները ու անձնական տվյալները մեջից ջնջել, հեռախոսդ անջատել ու ինձ տալ, - ասում է:
    Այս քանի օրը անընդհատ քմծիծաղ եմ տալիս, սրանց բոլոր արարքները ծիծաղելի ու սպասելի են: Դրանք, իրականում, թույլ մարդկանց արարքներ են: Նորից քմծիծաղում եմ ու չեմ սպասում լրացուցիչ բացատրությունների, դիմում եմ նրան.
    - Պարոն փոխգնդապետ, եթե կարծում եք, որ ես այստեղի իրավիճակի մասին պետք է դուրս ինֆորմացիա փոխանցեմ, կամ դրսում տիրող իրավիճակի մասին ինֆորմացիա ստանամ, չարաչար սխալվում եք: Հեռախոսն ինձ լրիվ ուրիշ բանի համար է անհրաժեշտ՝ հարազատներիս հետ կապ հաստատելու համար: Իսկ եթե ես ուզեմ այդպիսի ինֆորմացիա ստանալ կամ փոխանցել, հավատացնում եմ, հեռախոսս Ձեզ հանձնելուց հետո էլ դրա ճանապարհը կգտնեմ: Այնպես որ եկեք համաձայնվեք, որ հեռախոսս պետք չի, որ հանձնեմ: Ավելի լավ է հիշեք իմ բնութագիրը ու մտածեք, պե՞տք է ինձ վստահել, թե՞ ոչ:
    - Լա՛վ, պահիր մոտդ, - ասում է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.03.2008, 19:50: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (06.09.2011), Askalaf (25.10.2009), kitty (27.07.2018), Kuk (23.10.2009), Lyonik (24.10.2009), No Broken Hearted Girl (24.10.2009), VisTolog (21.04.2010), Արևածագ (07.11.2010), Ժունդիայի (24.08.2010), Ֆոտոն (01.08.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    * * *
    Երեկոյան տարբեր սենյակներում նույն վեճն է գնում: Ժամը 7-ին շատերը միացրել են իրենց ռադիոընդունիչներն ու «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներով փորձում են իմանալ, թե քաղաքում ի՞նչ է կատարվում: Լսողներից մեկն էլ ես եմ: Հրամանատարական կազմից ոմանք շրջում են սենյակներով ու բացատրում, որ թշնամական ալիքներ չի կարելի լսել: Պարզվում է, որ այս հաղորդաշարը իրականությունը ներկայացնում է խեղաթյուրված, ընդդիմադիրների համար ձեռնտու տարբերակով: Պատճառաբանությունն էլ այն է, որ հաղորդումն ամերիկյան է, իսկ ամերիկացիները, իբր, Հայաստանում հեղաշրջում են կազմակերպում:
    Պարզվում է, որ իրական տեղեկատվություն ստանալու համար պետք է հեռուստացույց նայել ու ամենաճիշտը հանրային հեռուստատեսությունն է: Սա արվում է ոչ այնքան խորհրդի, որքան պարտադրանքի տեսքով:
    Այժմ ստիպված եմ «Ազատություն» ռադիոկայանի լուրերը լսել թաքուն, ինչ-որ մի տեղ փակված, թաքնված: Ժամը 3-ին ու ժամը 7-ին ամեն օր ստիպված եմ նոր բացատրություն հնարել, թե որտեղ եմ եղել:

    * * *
    Փոստատարին նախ իմ ներկայությամբ խիստ զգուշացվեց, որ որևէ մեկին ընդդիմադիր թերթ չպետք է բերի: Զգուշացնողը խոսելու ընթացքում խիստ ու բարկացած հայացքով ինձ էր նայում, իսկ ես խորամանկ ժպտում ու ձայն չէի հանում: Այնուհետև փոստատարին պարզապես արգելվեց զորամաս մտնել, զորամասը «զրկվեց» թերթերից:
    Իրականում ես ունեմ պահուստային մի քանի մեթոդ ինձ անհրաժեշտ թերթերը ստանալու և ամեն օր ստանում եմ մի խումբ «ընդդիմադիր» թերթեր, թաքուն ընթերցում եմ դրանք: Հուսով եմ, որ այդ մեթոդները չեն բացահայտվի ու ես կշարունակեմ թերթեր ստանալ, տեղեկանալ թե երկրում իրականում ինչ է կատարվում, այլ ոչ թե սահմանափակվել հեռուստատեսային լուրերով ու սպաների հաղորդած տարօրինակ, իրականությանը չհամապատասխանող, չարությամբ փայլող լուրերով:

    * * *
    Սենյակը, որտեղ աշխատում եմ, դառնում է գաղտնի շտաբ: Որքան ցանկանում եմ հեռու մնալ քաղաքական քննարկումներից, զորամասի հրամանատարությունը իր գործունեությամբ ինձ ակամա ավելի է դրդում դրան:
    Զորամասի միակ բացահայտ «ընդդիմադիրը», Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, համակիրը ես եմ: Էլի շատերը կան, բայց նրանք զգուշանալով, վախենալով, իրենց չեն բացահայտում: Այդպիսիք կան թե սպայական, թե զինվորական կազմում:
    Նրանք իրենք էլ իրար մասին չգիտեն: Նրանցից ամեն մեկը կարծում էր, որ միայն ինքն ու ես ենք զորամասում այդ համոզմունքների տեր: Այդ կասկածները ես ցրում եմ, սակայն խոստումիս համաձայն նրանց իրար մոտ չեմ բացահայտում: Թեև մի քանիսն արդեն իրար մասին գիտեն, իրար հետ էլ կիսվում մտորումներով, թարմ լուրերով:
    Այս մարդկանցից ամեն մեկը գալիս է իր ստացած թարմ լուրերն հաղորդելու, ինձնից այլ լուրեր ստանալու համար: Արդյունքում ունեմ ինֆորմացիայի 4 աղբյուր, որոնք են ընդդիմադիր մամուլը, «Ազատություն» ռադիոկայանը, իմ հարազատները՝ հեռախոսի միջոցով և այս «ընդդիմադիր թիմը», որի գոյության մասին միայն ես գիտեմ: Իրականում կա ևս երեք աղբյուր, որոնք են իշխանական հեռուստատեսությունը, իշխանական մամուլը և ոչ ընդդիմադիր սպաները, ովքեր ինձ հետ պարբերաբար քաղաքական զրույցներ են անցկացնում, տեղեկացնում քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես «բարբարոս ժողովրդի» Ազատության հրապարակում կատարած «բարբարոսությունների» մասին, հույսով, որ ինձ կարող են «ճիշտ» ուղու վրա բերել, փոխել իմ քաղաքական հայացքները:
    Փաստորեն ստիպված եմ ամբողջ ժամանակ «զտել» այս բազմազան տեղեկատվությունը, որպեսզի ինձնից սխալ լուրեր դուրս չգա:
    Այսպիսով, ես ինձ փոքր ինչ բավարարված եմ զգում, որ թեև Ազատության հրապարակում չեմ, բայց էլի ինչ-որ բան անում եմ: Խորը մտածելու դեպքում հասկանում եմ, որ արածս իրականում ոչինչ է, որ սա ընդամենը ինքս ինձ մխիթարելու միջոց է:

    * * *
    Զորամասում սկսվում են խոսակցություններ ընդդիմության իրական գործունեության մասին, զինվորներն իրար հաղորդում են, թե քաղաքում ինչ հուժկու շարժում է, որ շարժումը լրիվ խաղաղ բնույթի է, որ հեռուստատեսության լուրերը սուտ են:
    Հրամանատարական կազմը սկզբից չի հասկանում, թե այս լուրերը որտեղից են տարածվում: Չէ՞ որ զորամասի ամբողջական մեկուսացումն ապահովված է: Սակայն շուտով ինչ-որ մարդիկ ասում են, որ նրանց այդ լուրերը հասել են Արտակից: Արտակը ես եմ, այդ մասին ասողների հետ երբևէ քաղաքականությունից չեմ խոսել ու չգիտեմ, թե իրական մատնիչն ով է: Իմ «համախոհների» շղթան արդեն մեծ է, ես արդեն չեմ կարող իմանալ, թե կոնկրետ ում դեպքում եմ սխալվել: Բռնածս ուղղությունից հետ կանգնելն արդեն ուշ եմ համարում:
    Սկսվում է «դաստիարակչական» ու «բացատրական» զրույցների հերթական շարքը:
    Համախոհ սպաներից մեկը որպես գաղտնիք փոխանցում է, որ արդեն կա նախնական որոշում ինձ «ճաղերի ետևն ուղարկելու» մասին: Մանրամասներին նա էլ ծանոթ չի:
    Անշուշտ սա ընկճում ու վախեցնում է, բայց մյուս կողմից հասկանում եմ կամ հավատում, որ այդպիսի բան չի լինելու, որ սա ընդամենը հոգեբանական ճնշում է: Կարծում եմ, որ ինչ-որ մեկն այդ խոսակցությունը որոշակի նեղ շրջանում շրջանառության մեջ է դրել վստահ, որ այն ինձ կհասնի, ես կվախենամ, «գործունեությունս» կդադարեցնեմ:
    Հետևաբար հիմա համար մեկ խնդիրը չընկճվելը, սթափ մնալը, չվախենալն է, հարազատներիս հետ հեռախոսազրույցներում իմ ընկճվածությունը, իրական հոգեվիճակը ցույց չտալը, բարեկամներիս ոգևորիչ խոսքեր ասելը ու կոչ անելը, որ պայքարից ետ չկանգնեն:
    Այդ անելիս ինձ զգում եմ դավաճանի դերում: Չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվել, որ ես էլ Ազատության հրապարակում չեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (25.10.2009), Kuk (23.10.2009), Lyonik (24.10.2009), No Broken Hearted Girl (24.10.2009), Zhor(ARM) (23.06.2012), Ֆոտոն (01.08.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    * * *
    Հրաման է իջեցվում, որ բոլոր զինծառայողները բջջային հեռախոսները հանձնեն: Հրամանն ինքնին տարօրինակ է: Պաշտոնապես հեռախոս պահել հրամանատարական կազմը միայն ինձ է թույլատրել, սկսում եմ մտածել, որ սա ուղղված է հենց իմ դեմ: Ըստ իմ տեղեկությունների ոչ մեկն այդպես էլ հեռախոսը չի հանձնում:
    Ինձ նորից կանչում է նույն մարդը, ում հետ արդեն խոսել էի հեռախոսի մասին:
    - Սա արդեն ընդհանուր հրաման է, - ասում է: - Հավաքիր դասակիդ բոլոր զինվորների հեռախոսները ու բեր, հանձնիր, քոնն էլ հետը:
    - Այլ տարբերակ չկա՞, - հարցնում եմ:
    - Չկա, - ասում է:
    Այստեղ պարզապես ընթերցողիս տեղեկացնեմ կամ հիշեցնեմ, որ դասակի հրամանատար եմ: Կանչում եմ դասակիս զինվորներին ու փոխանցում հրամանը: Բոլորն էլ հեռախոս ունեն և հստակ գիտեմ, կամ ավելի ճիշտ գիտենք, որ ինձ կանչող հրամանատարն էլ գիտի, որ նրանք բոլորը հեռախոս ունեն:
    - Հանձնելու՞ եք, - հարցնում եմ:
    - Ո՛չ, - պատասխանում են:
    - Լա՛վ, - ասում ու գնում եմ սպայի մոտ:
    Մոտենալով նրա սեղանին, հեռախոսս դնում եմ նրա դիմաց ու ասում.
    - Պարոն փոխգնդապետ, դասակիս զինվորներից մենակ իմ մոտ հեռախոս կա, ահա այն: Քարտը մեջն է, հեռախոսն անջատել եմ:
    - Լա՛վ, - ասում է շատ հանգիստ, նրան կարծես չի անհանգստացնում, որ մյուսները հեռախոսները չեն հանձնել: - Հեռախոսդ կվերցնես, երբ այս իրադարձությունները կավարտվեն:
    Հեռանում եմ, լինելով վստահ, որ վերցնելու եմ շատ ավելի շուտ:
    Այդպես էլ լինում է:

    * * *
    Ինձ իմ համախոհները համոզում են, որ դադարացնեմ բացահայտ ասել, որ Տեր-Պետրոսյանի համակիր եմ:
    - Վտանգավոր է, - ասում են նրանք:
    Սա ևս մեկ անգամ ինձ համոզում է, որ ես ճիշտ եմ, որ իշխանամետ չեմ: Եթե մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ զինծառայողը պետք է վախենա իր քաղաքական նախընտրության մասին խոսել, ապա ես այդ իշխանության կողմնակիցը չպետք է լինեմ: Չպետք է լինեմ, որովհետև իմ համար խորհրդանիշ է ազատությունը: Ու ես Տեր-Պետրոսյանի համախոհն եմ նաև այն պատճառով, որ նա այսօր ազատության խորհրդանիշ Ազատության հրապարակում է: Ես նրա հարյուրհազարավոր կողմնակիցների համախոհն եմ, որովհետև նրանք էլ են հիմա այդ խորհրդանշական հրապարակում:
    Ուրեմն ես ինքս պետք է ազատ լինեմ գոնե ինքս ինձ առաջ: Իսկ դրա համար ես չպետք է վախենամ, ես չպետք է խուսափեմ, ես պետք է լինեմ այն, ինչ կամ ու չթաքցնեմ:
    - Դու ախմախ ես, - ասում են ոմանք, - հասկացիր, բանակում ես:
    «Հասկանում եմ, - մտածում եմ ես, - իսկ այ դուք չեք հասկանում, որովհետև բանակայինը պետք է լիներ ազատության գաղափարի առաջին կրողը, քանզի նա է իր կոչումով այդ ազատության երաշխավորը, պետք է լիներ այդպիսին: Եթե դուք այսօր այդպիսին չեք, ուրեմն արատավորել եք հայ զինվորի, հայ բանակայինի անունը, պատիվը, կոչումը, ես դա չեմ անելու»:
    - Հա՛, ախմախ եմ, - պատասխանում եմ: - Բայց գոնե ազնիվ ախմախ եմ, - ավելացնում եմ ծիծաղելով, ու թեև ընկճված եմ, աշխատում եմ ցույց չտալ:

    * * *
    Ինձ սպաներից մեկը որոնում է շտապ գործի համար և շատ ուշ գտնում: Հանձնարարությունը ձախողումից մի կերպ հասցնում ենք փրկել: Այս պատրվակն օգտագործելով հեռախոսս հետ եմ վերցնում:

    * * *
    Զորամասում մեծ մասն այսօր կարծում են, թե ես պարտված կողմի կողմնակից եմ: Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչու եմ միշտ հպարտ ու հանգիստ քայլում, գլուխս հաղթողի նման վեր պարզած: Դժվար է նրանց բացատրելը, որ եթե այսօր հարյուր հազարավոր մարդիկ չնայելով բոլոր դժվարություններին պայքարում են ազատության հրապարակում, չնայլելով ցրտին, խոնավությանն ու այլն, ապա դա արդեն իսկ հաղթանակ է: Գուցե պետք էլ չէ, մի օր գուցե նրանք էլ դա հասկանան, իսկ առայժմ ես այստեղ կլինեմ հաղթողի դիրքում, թող որ նրանք զարմանան:

    * * *
    Իմ ընկերներն Ազատության հրապարակում են: Ես չգիտեմ, թե վաղն ինչպես եմ նայելու նրանց խանդավառված աչքերին: Չգիտես ինչու, ես ինձ մեղավոր եմ համարում, որ նրանց կողքին չեմ: Գուցե պետք է փախնել ու միանալ: Թքած, թե վաղն ի՞նչ կլինի: Բայց բանականությունս ԴԵՌ ինձ թելադրում է դա չանել: Հուսով եմ, որ բանականությունս վաղն ինձ չի դավաճանի:

    * * *

    Գնդապետ Սարոյանը մտավ սենյակ այն պահին, երբ հերթական ընդդիմադիր թերթում հետաքրքիր հոդված էի կարդում:
    - Էլի՞ ընդդիմադիր թերթ, - կատաղած հարցրեց նա:
    - Ճիշտ այդպես, պարոն գնդապետ:
    - Դու ի՞նչ է, չես հասկանում, որ չի կարելի ընդդիմադիր թերթ կարդալ:
    - Պարոն գնդապետ, հակառակը, ես հասկանում եմ, որ սահմանադրությունն ինձ իրավունք վերապահում է կարդալ ցանկացած թերթ...
    - Դու զինվոր ես...
    - ... և իրավունք չունեմ զբաղվել քաղաքականությամբ, դա ճիշտ է: Բայց ես ունեմ տեղեկատվություն ստանալու իրավունք: Սխալվու՞մ եմ:
    - Եթե հրամանատարն իմանա, գիտե՞ս որ այդ թերթը կտա, որ ուտես:
    - Է, ես էլ կուտեմ, - ասացի զվարթ ձայնով:
    - Ես լուրջ եմ ասում, եթե իմանա, գիտե՞ս ինչ կլինի, - խիստ վրդոված ասաց գնդապետը:
    - Եթե չասեք, չի՛ իմանա, - ասացի արհամարհական:
    Դուրս եկավ կարմրատակած:
    Իհարկե կիմանա հրամանատարը: Իհարկե ես կկանչվեմ նոր «բացատրական» զրույցների: Ինչևէ, արդեն սովորել եմ դրան: Վատն այն է, որ թերևս ստիպված կլինեմ հրաժարվել թերթ ստանալու այս մի մեթոդից էլ: Ոչինչ: Դեռ ուրիշներն էլ կան:

    * * *
    Այս ամենի վատ հետևանքներից մեկն այն է, որ ես հասցրի բավականաչափ հիասթափվել հայ զինվոր և հայ սպա գաղափարներից: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը լսելիս կանգնեցի մի վիճակի առջև, որ արդեն հիասթափվում եմ հայ մտավորականից, գրողից:
    Ես հենց հիմա իմ առաջին քայլերից եմ անում գրական աշխարհում՝ այս տողերը գրելով: Ես դեռ շատ հեռու եմ գրող կոչվելուց, շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի արժանանամ գրող տիտղոսին ու հայտնի չի, կհասնե՞մ դրան թե՞ ոչ: Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ ես ավելի մտավորական եմ, քան այն գրողները, ովքեր այսօր խիստ դատապարտում էին ժողովրդական շարժումը ու ցուցարար ժողովրդին անվայել պիտակներ կպցնում:
    Այո՛, ես շատ ավելի մտավորական եմ, քան նրանք: Իսկ այդ խոսքերն ասելիս ես ոչ թե մեծամտություն եմ ցուցաբերում, ոչ թե գլուխ եմ գովում, գերագնահատում իմ արժանիքները, այլ, ցավոք, տալիս եմ նրանց իրական արժեքը: Ես, որ մտավորական դառնալու համար դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, շատ ավելի մտավորական եմ, քան նրանք: Ուրեմն պատկերացրեք, թե որ սանդղակի վրա են նրանք:
    Հիշեցի վաղեմի երազանքներիցս մեկը՝ լինել գրողների միության անդամ: Հիմա, եթե պատկերացնում եմ, որ մի օր հնարավոր է այդ բախտին արժանանամ, մարմնովս սարսուռ է անցնում: Գրողների միությունն արդեն դադարել է իմ համար խորհրդանիշ լինելուց, դարձել է շատ ստորադաս մի հաստատություն, այլ ոչ թե մշակույթային կենտրոն... Հուսով եմ, որ այս կարծիքս կփոխվի ժամանակի ընթացքում ու հենց գրողները իրենց պահվածքով կստիպեն այն փոխել:

    * * *

    Հերթական հիասթափություններս եմ ապրում...
    Զինվորներից կարգուկանոն պահանջող սպաներն արդեն որերորդ օրն է զորամասը չեն լքում: Նրանք պետք է ապրեն այն կենցաղով, ինչ մենք: Եվ հանկարծ նկատում ես, որ նրանցից շատերը, ովքեր պահանջում էին, որ առավոտյան ճիշտ ժամանակին զարթնես, այդ ժամին քնած են մնում, չեն արթնանում:
    Հանկարծ նկատում ես, որ նրանք, ովքեր հանդարտության կոչ էին անում ու ասում, որ զինվորները պետք է կարողանան իրենք իրենց տիրապետել, կռիվների մեջ չընկնել, այս նյարդային վիճակներում հանկարծ սկսում են միմյանց հետ կռվել, վիճել:
    Այս օրերին սկսում ես հասկանալ, թե այս սպայակույտից ովքեր են իսկական զինծառայողներ, իսկական սպաներ, իրենց գործի գիտակներ, իսկ ովքեր են անիմաստ խոսողներ: Սկսում ես նոր հայացքով նրանց գնահատել: Սպային, ում մինչ այս հարգել էիր, կարող է սկսես արհամարհել: Սպային, ում մինչ այս արհամարհել էիր, հանկարծ սկսում ես խորապես հարգել:
    Այս օրերն իմ համար եղան նաև արժեքային համակարգի վերագնահատման օրեր: Սա, գոնե իմ համար, իրական հեղափոխություն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (25.10.2009), Kuk (23.10.2009), Lyonik (24.10.2009), No Broken Hearted Girl (24.10.2009)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    * * *
    Գաղափարական համախոհներիցս մեկի մերձավոր ազգականը հայտնի քաղաքական գործիչներից էր: Երբ նրանց մեկ այլ ազգականի ձերբակալեցին՝ տանը զենք հայտնաբերելու մեղադրանքով, այդ մասին չհապաղեցին հայտնել «Հայլուր» «լրատվականով»: Ասենք բոլոր լրատվամիջոցներն էին այդ մասին խոսում, բայց հայլուրական գունագեղ նկարագրության հետ դրանցից և ոչ մեկը չէր կարող համեմատվել:
    Երեկոյան Հայլուրը նայելիս երբ այդ լուրը հայտնեցին, համախոհս մի անկյուն էր մտել, չնկատվելու համար: Նույն օրը, ավելի վաղ, ես արդեն նրան հայտնել էի իր ազգականի ձերբակալման մասին, որպեսզի «Հայլուր»-ով լսելիս անակնկալի չգա:
    Զինվորական ընկերները քաջալերելու, հանգստացնելու կամ մխիթարելու փոխարեն սկսեցին ծաղրել զինվորին: Ծաղրել ու քննադատել: Համախոհս ստիպված էր խուսափել հանդիպումներից, որպեսզի իր վրա չզգա բոլորի չարությունը:
    «Իրան որտեղի՞ց զենք», «Բա ո՞ր ասում ենք Լևոնականները հանցագործ են», «Դե ճիշտ են էլի ասում որ դրանք ուզում են զինված գրավել իշխանությունը»: Գտնված զենքն առանց փամփուշտների ՏՈԶ-ն էր՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում: Ակնհայտ էր, որ դրանով ոչ մեկը հեղաշրջում չէր կազմակերպելու: Բայց մարդիկ սիրում են չարախոսել ու դա անում էին ամենայն հանգստությամբ:
    Տարօրինակն այն է, որ այդ չարախոսներից ոմանց մերձավոր ազգականները իսկական հանցագործ են, կապված հանցագործ խմբերի հետ: Տարօրինակ այն է, որ այդ չարախոսներից ոմանք իրենց մոտ սառը զենք՝ դանակ կամ դագանակ են պահում, ու եթե հնարավորություն ունենային, ապա օրինական կամ անօրինական ճանապարհով հրազեն էլ կպահեին: Տարօրինակն այն է, որ սրանցից ոչ մեկը երբևէ այլ պարագայում ագրեսիվությամբ չէր ընդունի ինչ-որ մեկի տանը զենք հայտնաբերվելու փաստը, ավելին, մեկ այլ առիթով նման դեպքի մասին լսելիս զենքը հայտնաբերող ոստիկանի ու զենքի տիրոջը կալանավորողի հասցեին յոթ հարկանի, նրանց մորն ու ազգականներին ուղղված հայհոյանքներ կուղեին:
    Բայց հիմա վիճակն այլ է: Մարդիկ դարձել են պետական մտածողության տեր, զինված հեղաշրջումներ են կանխում ու հրճվում…

    * * *
    Բացում եմ սենյակներից մեկի դուռը՝ որոշակի հրաման փոխանցելու նպատակով: Սենյակում չորս սպա նստած հարբեցողությամբ են զբաղվում:
    - Միացի՛ր մեզ, - ձայն է տալիս նրանցից մեկը:
    - Ես ծառայության ժամանակ չեմ խմում, - ասում եմ արհամարհական ու դուրս գալիս:
    Ընդամենը մի քանի ամիս առաջ այս նույն սպան իմ գլխին ավետարան էր կարդում «Ծառայության ժամանակ խմել չի կարելի» թեմայով:

    * * *
    Նույն օրը սպաներից մեկի ծնունդն է: Շատ թեթև նշում են զորամասի մեջ, քանի-որ զորամասից բացակայելու իրավունք չունեն: Որոշակի շրջապատի սպաներ են հավաքվել, որոնցից ամեն մեկն արժանացել է իմ հարգանքին ու համակրանքին: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ նրանք են զորամասում լավագույն զինծառայողները, լավագույն սպաները, ռազմական գործի լավագույն գիտակները, ամենաազնիվները: Ինչևէ: Կարծում եմ, որ ես էլ նրանց համակրանքին եմ արժանացել և այս փոխադարձ համակրանքը կա չնայած մի շարք տարաձայնությունների, այդ թվում և քաղաքական հարցերում:
    Եվ ահա նրանք ինձ հրավիրում են իրենց հետ նշելու հոբելյարի ծնունդը, մի բաժակ խմելու՝ շնորհավորելու: Քիչ առաջ ամենաարհամարհական ձևով մերժած լինելով այլ սպաների՝ խմելու առաջարկը, սիրով ընդունում եմ այս մի հրավերը:

    * * *
    Եկավ հրամանատարներից մեկը և ինձ պարզեց մի թուղթ:
    - Սրա մասին ի՞նչ գիտես, - հարցրեց:
    Կարդացի վերնագիրը «Քաղաքական քննարկումնե՞ր, թե՞ շարքային բամբասանք»: Անմիջապես ճանաչեցի www.akumb.am ֆորումում տեղադրածս նյութը. քաղաքական ենթատեքստով հոդվածատիպ մի բան: Որտեղի՞ց է ձեռքն ընկել, չգիտեմ:
    - Դա ես եմ գրել, պարոն գնդապետ, - ասում եմ հանգիստ ձայնով:
    - Պատռիր, գցիր ու այլևս նման բան չտեսնեմ, - ասում է խիստ ձայնով:
    - Լսում եմ, պարոն գնդապետ: Բայց սա ձեզ որտեղի՞ց, - հարցնում եմ:
    - Կարևոր չէ, - ասում է ու հեռանում:
    Մտորելու շատ բան ունեմ: Պետք է հասկանամ. նրանք գիտե՞ն «Դար» ակումբի մասին ու հսկում են այն, թե՞ ուրիշ տեղից է ձեռքներն ընկել: Ասենք, հնարավոր է, որ տպել եմ ինչ-որ մեկին ցույց տալու համար ու ձեռքից-ձեռք փոխանցվելով հասել է նրան: Չեմ հիշում, սակայն...

    * * *
    Արթուր Բաղդասարյանի՝ Սերժ Սարգսյանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին լուրը զորամասում տարածվում է վայրկենական: Այժմ ամենուրեք ինձ նույն հարցն են տալիս՝ ծաղրական տոնով.
    - Հը՞, պարտվեցիք:
    Ստիպված եմ բոլորին նայել զարմացած հայացքով:
    - Իսկ ինչի՞ հաղթել կամ պարտվելն Արթուրի հետ կապ ունի՞, - հարցնում եմ ի պատասխան:
    Ծաղրական ժպտում են: Թող ժպտան:
    Բայց այդ համաձայնագրի ստորագրումն ինձ շատ է մտահոգում, ինչ-որ վատ բանի կանխազգացումով գնում եմ քնելու:

    * * *
    Այս առավոտ զարթնելուն պես հասավ կատաղության հասցնող լուրը: Գիշերն ուժայինները հարձակվել են «Ազատության» հրապարակի խաղաղ ցուցարարների վրա, ծեծել, ցրել:
    Լուրը, բնականաբար, ուղիղ 2 րոպե անց զորամասում պտտվում էր այլ ենթատեքստով. բռի ցուցարարները հարձակվել են ուժայինների վրա, վերջիններս ստիպված, պաշտպանվելու համար, ուժ են կիրառել:
    Շատերը ցնծում էին: Բառիս բուն իմաստով ապուշական ժպիտները դեմքին ուրախ պատմում էին, թե ոստիկանները ի՜նչ սխրանք են գործել, ո՜նց են կարողացել ծեծել այդ «այլանդակ» ցուցարարներին ու «անօրեն» երկրապահներին:
    Գնդապետ Սարոյանն է ինձ մոտենում հիմար ու չգիտես ինչու երջանիկ ժպիտը դեմքին, և, իր կարծիքով, կատակում է.
    - Հը՞, Հարությունյան, քեզ ուղարկե՞նք Օպերա, ծեծ ուտես, գաս:
    - Եթե հնարավոր է, մեծ սիրով կգնամ, - ասում եմ գազազած:
    Տրամադրությունս տեսնելով այդ պահին որոշում է հեռանալ: Բայց նրանց երջանկության դրսևորումներն այսքանով չեն ավարտվում:
    Քիչ անց ժողով է, որի ժամանակ ուրախ զվարթ քննարկում են, որ շատ լավ է, որ «ավազակ» երկրապահների ձեռքից հավաքել են զենքերը: Չգիտեմ նրանց այդ տեղեկությունը որտեղից է հասել, բայց այդ պահին ես նման տեղեկության չէի տիրապետում: Սպաներից քչերն էին, ովքեր ի պաշտպանություն երկրապահների էին խոսում, չարդարացնելով նրանց ապօրինի զենք պահելու փաստը, բայց միաժամանակ մյուսներին հիշեցնելով, որ այդ մարդիկ են պատերազմում հաղթել, ոչ թե այս ժողովի սենյակում հավաքված ու պատերազմի դաշտում երբեք չեղած «փափկասուն» սպաները:
    Այդ «փափկասուն» տերմինը ես եմ մտցնելու այդ ժողովից քիչ անց գնդապետ Սարոյանի հետ կռվելիս, երբ նրա՝ երկրապահների հասցեին սխալ արտահայտվելուց հետո նրան ասելու եմ, որ «գրասենյակային փափկասուն սպան բարոյական իրավունք չունի նման տոնով խոսել երկրի ազատության համար կռված տղերքի մասին»:
    Իսկ մինչ այդ, քանի դեռ շարունակվում է ժողովը, ես կատաղությունից մեջս եփվում եմ, բայց սա իմ խոսելու տեղը չի: Ես ստիպված եմ լսել ու սահմանափակվել իմ մտքերով, իմ եզրակացությամբ, որ նրանց այս դիրքորոշման պատճառը չարությունն ու նախանձն է: Նախանձ, որ իրենք այնպիսի հերոսներ չեն, ինչպես այդ կռված, երկրապահ տղերքը, ու, թերևս, այնքան հարգված չեն, ինչքան երկրապահները: Եվ թող որ նրանց «ընտրած» նախագահը ողջ օրը հեռուստացույցի էկրանից լայն ու արհեստածին ժպիտը դեմքին կրկնի, որ իրենք բարի են ու բարություն են անում ու բարություն ասում, իսկ իրենց հակառակորդ ընդդիմությունը շատ չար է: Միևնույն է, ես տեսնում եմ, թե այստեղ ովքեր են «չար»: Ու… ես գիտեմ, որ ընթերցողս այս տողերը կարդալիս ինձ է մեղադրելու մաղձի մեջ, չարության մեջ, տողերիս մեջ չարացած նոտա է տեսնելու ու նա ճիշտ է լինելու: Այո՛, այս տողերը գրելիս ես իրոք չարացած եմ: Բայց այդ չարությունս անգամ այս խիստ զայրացած պահին ինձ չի թույլատրում, որ ես մոռանամ, որ այս «փափկասուն» սպաներն էլ են մեր երկրի համար շատ բան արել, որ լծվել են զինվորական գործին ու ծառայում են իրենց երկրին աձնվիրաբար: Սակայն այսօր, իրենց արարքներով նրանք ինձ պարտադրում են, որ ես իրենց մասին խոսելիս օգտագործեմ «փափկասուն» նկարագիրը: Վաղը, երբ ես այս տողերը կարդալուց կլինեմ, կուզեմ խմբագրել ու փոխել այն, որպեսզի ինչ-որ բանով չգցեմ հայ սպայի հերոսական նկարագիրը, ովքեր իսկական հերոս են ու այո՛, այսօր իմ կողմից «փափկասուն» հորջորջվածներն էլ են հերոս, բայց ես չեմ փոխելու, թող որ մի օր նրանք էլ կարդան այս տողերն ու սկսեն մտածել, թե ինչպես եղավ, որ իրենց մոտ ծառայող զինվորը հանկարծ իրենց մասին այսպիսի խոսքեր գրեց, հրապարակեց:
    Չարության արտահայտումն այսքանով էլ չի ավարտվում: Հատկապես փայլում է գնդապետ Սարոյանը, ով տեղի-անտեղի անընդհատ «կատակում» ու «կծում» է ինձ: Չափն անցնելով նա վիրավորական բնութագրումներ է տալիս Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին ու մի քանի փոքրիկ վիճաբանություն է առաջանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.06.2010), Askalaf (25.10.2009), Kuk (23.10.2009), No Broken Hearted Girl (24.10.2009)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    * * *
    Իմ նյարդերն արդեն գերլարված վիճակում են: Ու հենց այդ ժամանակ ինձ հանձնարարում են, ինչպես ամեն շաբաթ օր, սարքել շաբաթ-կիրակի օրերի կուլտուր-մասսայական միջոցառումների պլանը: Ինձ տրվում է ցանկը, թե ինչ միջոցառումներ են լինելու, իսկ ես պետք է մեքենագրեմ ու տպագրեմ:
    Գումարտակի պատասխանատուն պետք է հետընտրական զարգացումների մասին դասախոսություն կարդա: Ինքնագլուխ փոխում եմ թեմայի անվանումը: Չեմ հիշի կոնկրետ բառերը, մոտավորապես ուներ այս տեսքը. դասախոսություն «Հետընտրական զարգացումների իրավական գնահատականը: Իրավապաշտպան մարմինները չպետք է դիմեն անօրինական միջոցների, չպետք է հարձակվեն խաղաղ ցուցարների վրա» թեմայով: Այո՛, ես գիտեմ թե արածս որքան անխոհեմ է: Այո՛, ես գիտեմ, որ դա ինչ-որ իմաստով խուլիգանություն է: Այո՛, ես գիտեմ, որ սա նման է մանկապարտեզի խաղի և այո՛, ես գիտեմ, թե այս քայլիս հետևանքն ինչ է լինելու:
    Ես ամենը հենց այդ հետևանքի համար եմ արել, դա ինձ շատ էր պետք:
    Գնդապետ Սարոյանը պետք է ստորագրեր այդ պլանը, որպես հաստատման նշան: Ինչպես միշտ պատրաստվում էր առանց կարդալու դնել ստորագրությունը, երբ նրան ընդմիջեցի:
    - Պարո՛ն գնդապետ, ամեն ինչ նորմա՞լ է, - հարցրեցի նրան:
    - Ի՞նչն է նորմալ, - ինչպես միշտ չհասկացավ Սարոյանը:
    - Պլանի մեջ ամեն ինչ նորմա՞լ է, ա՞յս միջոցառումները պետք է լինեն, - կոնկրետացրի հարցը:
    - Չեմ նայել, - ասաց՝ պատրաստվելով ստորագրել:
    - Դե՛ նայեք, - ասացի քմծիծաղով:
    Նայեց: Կարդաց ու հասկացավ ինչի համար եմ ասում: Աչքերում զարմանք էր: Նորից կարդաց ու պոռթկաց անմիջապես.
    - Այս հիմարությունը ո՞վ է գրել:
    - Դա ոչ թե հիմարություն է, այլ բացարձակ կարևոր թեմա: Ես եմ գրել, - ասացի:
    - Սխալ բաներ ես գրել, - շարունակեց գոռալով:
    - Պարոն գնդապետ, նախ հանդարտվեք, - ասացի հանգիստ: - Եթե գոռաք, էլ չեմ նայի իմ և Ձեր կոչումների տարբերությանը, տարիքային տարբերությանն ու այլ հարցերի: Իսկ հիմա, խնդրում եմ, ցույց տվեք թե ինչն եմ սխալ գրել:
    - Հարությունյան, ես եմ որոշում ոնց խոսելս, - շարունակեց գոռալով: - Ու լրիվ սխալ է, անգրագիտություն, հիմարություն…
    - Պարո՛ն գնդապետ, - պատասխանեցի առավելագույնս բարձր ձայնով, գոռալով գնդապետի վրա, - եթե դուք կարծում եք, որ իրավապահ մարմինները իրավունք ունեն դիմել անօրինական գործողությունների, կամ թե չէ ճիշտ եք համարում խաղաղ ժողովրդի վրա նրանց հարձակվելը, ուրեմն ես եմ դառնում այն մարդը ով իրավունք ունի ձայնը բարձրացնելով խոսել ու ես եմ դառնում այն մարդը, ով գրածս դասախոսությունը պետք է Ձեր համար կարդա, որովհետև ասածս ամեն մի խոսքը բացարձակ ճշմարտություն է ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն այդ գնդապետի ուսադիրները կրելու բարոյական իրավունք էլ չունեք:
    - Հարությունյան, ես չեմ ասում որ դա սխալ է: Ես ասում եմ որ դու դա օրվա իրադարձությունների գնահատական ես ներկայացրել, ինչն անընդունելի է…
    - ՊԱՐՈՆ ԳՆԴԱՊԵՏ, ԴԱ ԴՈՒՔ ԿԱՊԵՑԻՔ ՕՐՎԱ ՀԵՏ, ես զուտ իրավական խնդիրը վերլուծելու պահանջ էի դրել, - անցա նախապատրաստածս դեմագոգիային, - և եթե նույնիսկ դուք եք դա կապում այսօրվա իրադարձությունների հետ, ուրեմն նույնիսկ դուք ընդունում եք, որ այսօր իրավապահ մարմինները օրենք են խախտել…
    - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ՄԻ ԱՐԱ ՈՒ ԻՄ ՎՐԱ ՄԻ ԳՈՌԱ: ԴՈՒ ԿԵՍԱՐԸ ՉԵՍ…
    - ՊԱՐՈՆ ԳՆԴԱՊԵՏ, ԵՍ ԿԵՍԱՐԸ ՉԵՄ, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԻՆՁ ԹՈՒՅԼ ԵՔ ՏՎԵԼ ՁԵՐ ՎՐԱ ԳՈՌԱԼ ՈՒ ԿԳՈՌԱՄ, ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԷԼ ՉԵՄ ԱՐԵԼ, ՄԻ ԶՐՊԱՐՏԵՔ…
    Գնդապետ Պողոսյանը չդիմանալով օգնության դիմեց: Ներքին կապով անմիջապես իր մոտ կանչեց մի շարք սպաների, որպեսզի ցույց տա, թե ավագ Հարությունյանն ինչպես է չափերը անցել:
    Կանչված սպաները ստիպված էին լսել, թե ավագ Հարությունյանն ինչպես է ձայնը բարձրացնում գնդապետ Սարոյանի վրա:
    - ՊԱՐՈՆ ԳՆԴԱՊԵՏ, ԵԹԵ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ, ՈՐ ՕՐԵՆՔ ԵՄ ԽԱԽՏԵԼ, ՊԱՏԺԵՔ….
    - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴՈՒ ԻՆՁ ՉՀՐԱՄԱՅԵՍ, ԵՍ ԳԻՏԵՄ ԻՆՉ ԱՆԵԼ:
    - ՊԱՐՈՆ ԳՆԴԱՊԵՏ, ԴՈՒՔ ՆՈՒՅՆԻՍԿ ՀՐԱՄԱՅԵԼԸ ՉԵՔ ՏԱՐԲԵՐՈՒՄ ԻՄ ԱՍԱԾԻՑ, ԵՐԲ ԵՍ ՁԵԶ ՊԱՐԶ ԱՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՏԺԻ, ԵԹԵ ՕՐԵՆՔ ԵՄ ԽԱԽՏԵԼ: ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՁԵՐ ՔԻՆԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ…
    Մի խոսքով, օրը լարված է: Հետադարձ շնորհակալություն հայտնեմ գնդապետ Սարոյանին, որ ինձ թույլատրեց փոքր-ինչ ներվերս հանգստացնել: Այո՛, գիտեմ, որ ընթերցողս ինձ հիմա նույնացնելու է մանկապարտեզի սանի հետ, սակայն այդ ողջ պատմությունն ինձ այդ պահին անհրաժեշտ էր նախ նյարդերս թուլացնելու, երկրորդ ամբողջ զորամասին օրվա կատարվածի մասին իմ վերաբերմունքը հասցնելու մասին: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ 10 րոպե հետո զորամասում չի լինելու մի մարդ, ով չի իմանալու, թե ինչ խոսակցություն է գնացել գնդապետ Սարոյանի սենյակում ու բնավ չեմ կասկածում, որ դրա արդյունքում շատերը սկսելու են մտածել, թե արդյո՞ք գիշերը եղել է այն, ինչ իրենց պատմել են այստեղ: Տեղեկատվություն տարածելու ավելի լավ տարբերակ ես չէի կարող մտածել:
    Չսխալվեցի: Տաս րոպե անց ինձ սկսելու են մոտենալ տարբեր մարդիկ ու հարցնել, թե գիշերն ինչ է եղել:
    Եվ վերջապես, ժամանակն է վերջակետ դնել իմ ու գնդապետ Սարոյանի հարաբերություններում ու անկնհայտ բոլորին ցույց տալ մեր՝ իրար նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Ժամանակն է, որ թե ես, թե նա թարգենք կեղծավորությունը, թե իբր միմյանց նկատմամբ լավ կամ չեզոք ենք տրամադրված:

    * * *
    Շուտով լուր հասավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք են նշանակել: Այդ մասին հայտարարեցին շարքի առաջ: Եվ քանի որ երևակայությանը մարդկանց սահմանափակ է դրան հաջորդեց իմ դասակի ողջ անձնակազմին ուղղված հրամանը. գնալ ննջասենյակ ու այնտեղից այլևս դուրս չգալ:
    Գուցե ես ինձ շատ եմ երևակայում, բայց հաշվի առնելով իմ քաղաքական հայացքները, ենթադրեցի, որ այս «տնային կալանքը» նախատեսված է հենց ի՛մ համար, բայց որպեսզի ակնհայտ ջոկողություն չերևա, ուղղել են ողջ դասակին:
    Դա ստուգելը շատ հեշտ էր: Կարճ ժամանով փախուստ տնային կալանքից: Ինչպես միշտ, ինձ տեսնողները ինձ հետ գործ ունեն: Երբ առաջին սպան ինձ տեսնելով ոգևորված ասաց, որ գնամ իրեն օգնեմ, վերջինիս ժպտալով ասացի.
    - Ինձ տնային կալանքի են ենթարկել: Ասել են ննջասենյակից դուրս չգամ: Իրանց ասեմ, որ Ձեր հետ շտապ գործ ունեմ, գամ:
    - Հա՛, ասա, - պատասխանեց սպան:
    Այսպես հանդիպեցի ևս մի քանի սպաների ու մի սպայացուցակ վերցրած գնացի «բանտապետիս» մոտ: Նրան ներկայացրի, որ ա՛յս. ա՛յս ու ա՛յս սպաների հետ շտապ գործ կա, թուլյտվություն խնդրեցի ննջասենյակից բացակայել: Հեռախոսի օգնությամբ նրանցից մի քանիսի հետ ճշտելուց հետո, որ իրոք գործեր կան, թույլատրեց:
    Փորձը ցույց տվեց, որ դրանից հետո ոչ մեկը ուշադրություն չդարձրեց դասակի մյուս զինվորներին, ովքեր հանգիստ շրջում էին զորամասի տարածքում:
    Ինչի՞ համար էր այդ «կալանքը», չգիտեմ: Գուցե՞ վախենում էին, որ զորամասից կփախնեմ ցուցարարներին միանալու՞ համար:
    Չէ, ես իհարկե ախմախ եմ, բայց խենթ չեմ: Իմ փախուստից օգուտ չէր լինի, վնաս կլիներ:

    * * *

    Հեռախոսազանգը լսելուն պես նայում եմ հեռախոսի էկրանին: Գնդապետ Սարոյանն է զանգողը:
    - Լսում եմ պարոն գնդապետ, - պատասխանում եմ զանգին:
    - Շտապ արի մոտս՝ առաջին հարկ, - լսվում է կարճ հրամանը, խոսափողը դնում է: Այժմ լսում եմ միայն չարաբաստիկ տու-տու-ն:
    «Ի՞նչ-որ բան այնպես չէ», - մտածում եմ ու գլխարկս դնելով իջնում ներքև: Արդեն պարզ է, որ երկրում արդեն իրապես մտցվել է արտակարգ իրավիճակը: Սրան վաղուց էի սպասում, զորամասում արդեն վաղուց էին պատրաստվել: Հրաշալի գիտեին, թե արտակարգ իրավիճակի պայմաններում քանի տեղ են գնալու պարեկային ծառայության, որտեղ որ խումբն է գնալու և այլն: Թող որ պետական լրատվամիջոցներով ասեն, որ սա ստիպված քայլ էր, որ իրենք ստիպված են սա արել, իսկ ես գիտեմ, որ սա նախօրոք մշակված ծրագրի մի մասն էր միայն:
    Գիտեի, որ մեր զորամասի ժողովուրդն ուր որ է, դուրս է գալու զորամասից: «Բա ինձնից ի՞նչ են ուզում», - մտածում էի առաջին հարկ իջնելիս:
    Որ ինձ չէին տանելու պարեկային ծառայության, դա հրաշալի գիտեի: Ես «Լևոնական» եմ ու վտանգավոր այդ գործի համար: Հանկարծ կարող է կանգնեցնեի մեքենաներից մեկն ու պարզելով, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկինն է, փոխանակ ստուգեի մեջը զենք պահե՞լ են, թե՞ չէ, կարող է իմ զենքն էլ տայի վարորդին ու ասեի «Քշի՛ր»: Կարծում եմ, որ զորամասում այդպես էին մտածում: «Հապա ի՞նչ են ուզում ինձնից», - շարունակում էի մտածել:
    Հասա առաջին հարկ ու մոտեցա գնդապետ Սարոյանին:
    - Հարությունյան, հեռախոսդ անջատիր ու տուր ինձ, - լսվեց կոշտ հրամանը: Գնդապետ Սարոյանը շրջապատված էր մի խումբ սպաներով:
    «Էլի նույն երգը», - քմծիծաղ տվեցի մտքումս, - «Ուրիշը չե՞ն կարողանում հնարել, ի՞նչ է»:
    - Սպասեք զանգեմ հարազատներիս զգուշացնեմ, նոր, պարոն գնդապետ, - եղավ պատասխանս:
    - Հարությունյա՛ն, անմիջապես տու՛ր, - լսվեց հաջորդ հրամանը:
    - Պարոն գնդապետ, ես պետք է զգուշացնեմ հարազատներիս, - հակաճառեցի ես ու սկսեցի նրա ներկայությամբ ջնջել հեռախոսիս միջի «ավելորդ» նյութերը:
    Չգիտեմ ինչու մտածում էի, որ այս անգամ հեռախոս մանրազնինն ուսումնասիրվելու է, «Ընթերցվելու են բոլոր ստացածս ու ուղարկածս կարճ հաղորդագրությունը», - մտածում էի դրանք ջնջելով, - «Նայելու են, թե ում հետ եմ վերջին անգամները խոսել, որ պարզեն, թե ում ինչ տեղեկություն եմ փոխանցել», - շարունակում էի մտածել ջնջելով վերջին զանգերի մասին տեղեկությունները, «Նայելու են բլոկնոտիս տվյալները, տեսնեն, թե այնտեղ ովքե՞ր կան» - մտածում էի, բլոկնոտս դատարկելով: «Անշուշտ այդ ամենն ինձ չի վախեցնում, ես թաքցնելու կամ խուսափելու բան չունեմ» - շարունակում էի մտածել, - «բայց դա նրանց հաճույք է պատճառելու, ինչը ես չեմ ուզում, որ լինի», - մտքերիս վերջակետ դրեցի՝ ավարտելով տեղեկությունները ջնջելը, ապա հավաքեցի տան համարը.
    - Մայր, ես եմ: Հեռախոսս վերցնում են: Բոլորին զգուշացրու, որ այս համարով ինձ չզանգեն: Ես կզանգեմ ուրիշ հեռախոսով, - ժպտալով նայում էի գնդապետ Սարոյանի դեմքին ու նաև ծաղրական ասում այս խոսքերը:
    Ապա ջնջեցի նաև այդ համարը, անջատեցի հեռախոսս ու տվեցի գնդապետ Սարոյանին:
    - Ազա՞տ եմ, - հարցրի:
    - Հա, գնա, - ասաց:
    - Երբ հետ կստանամ հեռախոսս, - հարցրի, - Արտակարգ դրության ավարտից հետո՞:
    - Կասեմ, - ասաց չարացած:
    Բարձրացա վերև, «ճարեցի» այլ հեռախոս ու սկսեցի զանգել ընկերներիս: Բոլորին ասում էի գրեթե նույն նախադասությունը.
    - Ինձ իմ համարով չզանգեք: Բոլորին զգուշացրու: Չեմ ուզում որ որոշ մարդիկ Ձեզնից զանգ ստանան: Եթե պետք լինեմ, հետս կապվեք այս համարով:
    Ապա զանգեցի տուն.
    - Ես լավ եմ, ինձ միշտ կարող եք գտնել այս համարով:
    Այսքանով ավարտվեց հեռախոսս հերթական անգամ հանձնելու արարողությունը: Մեր զորամասը «կռիվ-կռիվ» է խաղում: Թո՛ղ խաղան:
    Բայց ինչ-որ վատ կանխազգացումներով եմ գնալու քնելու: Զգում եմ, որ լավ օր չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.06.2010), Askalaf (25.10.2009), Kuk (23.10.2009), Lyonik (24.10.2009), No Broken Hearted Girl (24.10.2009)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    * * *

    Առավոտյան արթնանալուն պես իմացա կատարված սարսափելիի մասին: Ուրեմն այնուամենայնիվ մեր իշխանությունները չխորշեցին ժողովուրդ-ուժայիններ բախում կազմակերպել: Կան բազմաթիվ զոհեր. լուրն ընդունեցի ցասումով:
    Դեռևս ննջասենյակից դուրս չեկած ես արդեն գիտեմ, թե ինչ են խոսելու զորամասում ու ինչպես են ինձ նայելու:
    Չէի սխալվել:

    - Տեսա՞ր, թե ի՞նչ արեց Լևոնդ, - եղավ առաջին հանդիպածս սպայի առաջին հարցը:
    - Պարոն փոխգնդապետ, ես լսեցի թե ինչ է կատարվել ու... եթե կարճ կապեմ, ես համաձայն չեմ, որ մեղավորը Լևոնն է...
    - Արտակ, հայ զինվորի վրա են ձեռք բարձրացրել, մենակ անասունը կարող է հայ զինվորի վրա ձեռք բարձրացնի: Այդ ձեռք բարձրացնողը ժողովուրդ չի, դա, դա...
    Զարմացած նայում եմ նրան: Զարմացած ու միաժամանակ խխճահարությամբ: Մտածում եմ, որ ճիշտ բան է ասում: Լավ բան չէ հայ զինվորի վրա ձեռք բարձրացնելը: Բայց միթե՞ գիշերվա եղածը կարելի է այդպես ներկայացնել: Հիշում եմ ընդամենը մի քանի օր առաջ այդ նույն սպան ինչպես էր դնգսում զինվորներից մեկին, որովհետև սրա ասած ինչ-որ արտահայտությունը, անմեղ արտահայտությունը, դուրը չէր եկել: Իսկ դա զինվորի վրա ձեռք բարձրացնել չէ՞ր: Հետաքրքիր է, այն ժողովրդի մեջ, որը ելել էր ազատության համար պայքարի ու ում դեմ հանել էին հենց իրենց զավակներին ու եղբայրներին, կար գոնե մեկը, ով կուզեր կռվել իր եղբոր, որդու դեմ, հայ զինվորի դեմ: Կա՞ր գոնե մեկը, ով կուզեր թեկուզ թեթև հարված հասցներ հայ զինվորին կամ հայ սպային: Կա՞ր գոնե մեկը, ում սիրտը չի մղկտացել, որ իրեն փաստորեն պարտադրել են կռվել ինքն իր դեմ, որպեսզի հենց այն նույն տղայի համար, ում գուցե հիմա հարկադրված զարկելու է, հենց այդ նույն տղայի ազատության համար է անում ու այդ ընթացքում ինքն իր աչքից ընկնում, չնայած անում է լավ բանի համար, չնայած... ու միթե՞ բառերս կհերիքեն, որ ողջ զգացածս հանձնեմ թղթին:
    Հնարավորին չափ արագ հեռացա այդ սպայի մոտից, որպեսզի զինվորական ծառայության ընթացքում առաջին անգամ արցունքներիս ազատություն տամ: Ես գիտեմ, որ այս կարծիքը լինելու է շատ-շատերի մոտ՝ թե զորամասի պատերից ներս, թե՛ դուրս: Գիտեմ, որ անզոր եմ լինելու այդ կարծիքը փոխել: Ու գիտեմ, որ յուրաքանչյուրին, ով այդ ժողովրդին «բարբարոս» կանվանի, ասելու եմ.
    - Ես էլ եմ բարբարոս, որովհետև եթե ծառայության մեջ չլինեի ես էլ էի լինելու այնտեղ ու ես էլ էի խփելու հայ զինվորին: Չնայած որ իմ կյանքում չեմ ուզի ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա, ով առանց այն էլ, բավական դժվար կյանքով է ապրում, ծառայում է հանուն մեզ ու մեր երկրի ու այն գաղափարների համար, ինչի համար պիտի նրան խփեի:

    * * *

    - Այդ ի՞նչ արիք:
    - Դուք եք մեղավոր:
    - Անմեղ մարդկանց զոհեցիք:
    - Երևանը քանդեցիք:
    - Խանութները փշրեցիք:
    - Զինվորի վրա ձեռք բարձրացրիք:
    - Ժողովորդի մեջ թշնամություն սերմանեցիք:
    - Հայ ազգը պառակտեցիք:
    Ահա այս խոսքերն էին ինձ ուղեկցում: Սրանք կարծում են, թե ես եմ այդ ամենը արել: Էլ չգիտեն, որ կարենայի՝ կանեի: Ոչ թե այն, ինչ որ կատարվել է, այլ այն շարժումը, այն ժողովրդական, ազատատենչ շարժումը, որը ցավոք իշխանությունները, իմ գնահատականով, ամենաանօրինական ու ամենաստոր տարբերակով վերածեցին մարտի, արյունահեղության, բարբարոսության:
    Ու սուտ է, թե այստեղ մտահոգվածներ կան: Ակամա այդպես եմ մտածում: Որովհետև սրանցից մեկը կարող է ցասումն ու ատելությունն աչքերում ինձ ասի «Էս ի՞նչ արիք: Ինչքան մարդկանց կյանք կերաք: Անմեղ զոհեր...», իսկ ուղիղ երկու րոպե հետո ուրախ շաղակրատի ուրիշի հետ, անեկդոտներ պատմի նաև այդ թեմաներով ու ամենևին չհիշի. թե ինչ սարսափելի բան է տեղի ունեցել:
    Այդ խոհերիս մեջ էի, երբ դիմացս ելավ սպաներից մեկը, ում հետ քիչ էի շփվել:
    - Արտակ, արի՛ հետս, - կոշտ ձայնեց մայորը:
    «Հիմա էլ սա պետք է սկսի նույն օպերան», - տխուր մտածեցի՝ հետևից գնալով: Գնացինք իր աշխատասենյակ: Դուռը ներսից բանալիով փակեց: «Սկիզբը հետաքրքիր է», - մտածեցի ակամա:
    - Տեսա՞ր, թե այդ լրբի վաստակներն ի՞նչ արին, - հարցրեց՝ զայրույթից խռպոտած ձայնով:
    - Արշակ, - նրան անունով էի դիմում, - ես չեմ կարծում, որ ճիշտ է գիշերվա եղածի մեղքը Տեր-Պետրոսյանի, իրա թիմակիցների ու առավել ևս ժողովրդի վրա գցել...
    - Տո ես հո հիմար չեմ ժողովրդի վրա գցեմ: Էդ, էդ... Սերժենց մասին եմ ասում, տեսա՞ր, ի՞նչ սարքեցին...
    Անկեղծ եմ ասում, եթե չամաչեի, կգրկեի Արշակին: Ու ամենավատն այն է, որ այս ակամա աջակցությունից սիրտս թեթևացավ ու ինչ-որ ջերմությամբ լցվեց: Ուրեմն ամեն ինչ կորած չէ:
    Հարկավոր է այլ համախոհներ էլ գտնել: Դրանցից շատերին արդեն իսկ գիտեմ, պարզապես պետք է հետները նորից զրուցել ու համոզվել, որ նրանք, անկախ նրանից, թե հիմա ծառայության բերումով ինչ հրաման են կատարելու, հասկանում են, թե իրականում ինչ է կատարվել:
    Այո՛, համակարգը հիվանդ է: Բայց չնայած դրան այստեղ էլ կան առողջ տարրեր:

    * * *
    Տարօրինակ է այս կառույցը: Գլուխ եմ ջարդում կեղծն իրականից տարբերելու համար ու հաճախ չեմ կարողանում:
    Ամիսների ընթացքում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան թե՛ ողջ երկրում, և թե՛ այստեղ: Այստեղ, մասնավորապես, փոխվեց իմ նկատմամբ վերաբերմունքը:
    Եթե մի քանի ամիս առաջ ուրիշ զորամասերից այստեղ եկած սպայի մոտ ինձ ներկայացնում էին որպես զորամասի լավագույն զինվորներից մեկը ու հանձնարարում օգնել այդ սպային, եթե արտասահմանից այստեղ եկած զինծառայողներին, մասնավորապես ՆԱՏՕ-ի զորքերի սպաների մոտ ինձ ներկայացնում էին որպես գործի գիտակ և նորից հանձնարարում նրան օգնել, եթե տարբեր առիթներով գովում էին, ժպտում, հետս խոսում միայն բարեկամական ու ընկերական, եթե խրախուսանքերի էին արժանացնում, որպես բացառություն ինձ թույլատրում էին զորամասում բջջային հեռախոս պահել, ապա հիմա ամեն ինչ փոխվել է:
    Վերաբերմունքի այս փոփոխությունը կտրուկ չէր և կապված էր զուտ իմ քաղաքական հայացքների հետ: Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ բոլորի կողմից չի փոխվել վերաբերմունքը: Նախ կան մարդիկ, ում վերաբերմունքն ինչպիսին էլ եղել է՝ վատ կամ լավ, այնպիսին էլ մնացել է: Սրանք բոլորն, անխտիր, արժանացել են իմ կողմից հարգանքի: Կան մարդիկ, ում վերաբերմունքը փոխվել է դեպի լավը, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք այդ աշխատում են բոլորի ներկայությամբ ցույց չտալ: Եվ վերջապես կան մարդիկ, ում վերաբերմունքը փոխվել է դեպի վատը: Սրա համար, անշուշտ, պետք է շնորհակալություն հայտնել գնդապետ Սարոյանին:
    Իմ կողմից նրա ներկայությամբ հնչեցրած ցանկացած «ընդդիմադիր խոսք» հարյուրապատիկ անգամ ծաղկացրած մի քանի րոպեյվա ընթացքում տարածվում էր ողջ զորամասում: Նա չէր դադարում ամենուրեք իմ մասին բացասական բաներ պատմել, խոսել, բամբասել և որոշակի նկատելի արդյունքի հասնում էր:
    Բայց ինչպես ասացի, փոփոխությունը միանգամից չեղավ: Նախ կար ժամանակ, երբ անգամ այս գնդապետը կարծում էր, որ Տեր-Պետրոսյանը հաղթանակ է տանելու: Այդ ընթացքում նա շողոքորթում էր ինձ, փորձում ինձնից նորություններ իմանալ, հարցնում էր թե այսինչ կամ այնինչ հարցի նկատմամբ Տեր-Պետրոսյանն ինչ դիրքորոշում ունի, մի քանի անգամ էլ ասել է, որ չմոռանամ, որ չնայած իմ քաղաքական դիրքորոշմանը նա ինձ հալածանքների չի ենթարկել: Գուցե երևակայությունս է վառ, բայց ենթադրում եմ, որ նա կարծում էր, թե ես Տեր-Պետրոսյանի շտաբի հետ ինչ-որ կապեր ունեմ և հույս ուներ, որ վաղը մյուս օրը իր համար կբարեխոսեմ: Եթե դա այդպես է, ապա իր հաշվարկները սխալ էին:
    Ինչևէ, անյուհետև երբ դեպքերի հետագա զարգացման ընթացքում տեղի ունեցավ ժողովուրդ ուժային բախումը, երբ սկսեցին ձերբակալել ըննդիմադիր գործիչներին և հեռուստատեսությունը դառնալով միակ լրատվամիջոց օրն ի բուն թմբկահարում իմ նախընտրած ուժի պարտության մասին, գնդապետ Սարոյանը թերևս որոշեց, իր ես արդեն պարտված կողմ եմ:
    Իմ նկատմամբ գուցե դեռ նա «թշնամական» վերաբերմունք չդրսևորեր, հաշվի առնելով որ ինձնից որոշակի կախման մեջ էր գտնվում, քանի-որ նրան հանձնարարված էր որոշակի աշխատանք, որի համակարգչային մասը ես էի իրականացնում ու զորամասում ուրիշ ոչ մեկը չէր կարող անել, բայց ես որոշեցի մեր հարաբերություններում վերջակետ դնել, օրեցօր վատացնելով հարաբերությունները, այդ աշխատանքը գցելով ետին պլան: Գնդապետ Սարոյանը, թերևս, սկսեց իմ նկատմամբ հալածանքները՝ իր կարեցած մասշտաբով, որը, ճիշտն ասած միայն ծիծաղեցնում էր և փոքր-ինչ նյարդայնացնում:
    Ինչևէ: Ես բացառություն չէի: Վատ վերաբերմունքի էին արժանանում այն բոլոր սպաներն ու զինվորները, ովքեր վատ վերաբերմունք ունեին իշխանությունների նկատմամբ: Օրինակ սպաներից մեկը կանգնեց զինվորական գործից հեռացման վտանգի առջև, քանի որ նրան տեսել էին իր պահակակետում քնած: Սա մի քիչ այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Սպան կազմակերպելով պարեկային հսկողությունը ավտոմեքենայի մեջ գնացել էր իրեն հասանելիք հանգիստը «վայելելու»:
    Մյուս զինվորներն ու սպաները, ովքեր ինչ-որ կերպ ցույց էին տվել ներկա իշխանությունների նկատմամբ անհամաձայնություն, կարծես պատահմամբ դառնում էին մերժված, ամեն ինչից հեռացված: Նրանց իրականում շատ գործ էին հանձնարարում ու ամեն ինչ անում, որ կոլեկտիվից հեռու լինեն:
    Տարօրինակ կառույց է այս բանակը: Ասում են, թե բանակը պետք է քաղաքականության հետ կապ չունենա, որ զինծառայողը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: Բայց քանի գնում է, գալիս եմ այն համոզմանը, որ այս կառույցի ամեն մի բջիջը շնչում է քաղաքականությամբ:


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.06.2010), Askalaf (25.10.2009), Kuk (23.10.2009), Lyonik (24.10.2009), Maxpayne (25.12.2010), murmushka (05.07.2009), No Broken Hearted Girl (24.10.2009), Norton (04.07.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,149
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    Ահագին բան իմացանք: Միայն մի բան լավ չէր լավ կլիներ դեպքերի ամսաթվերն էլ գրած լինեիր իմանայինք էտ երբվանից էր արդեն թաքուն արտակարգ իրավի-ճակ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (05.07.2009)

  15. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 16. Արտակարգ դրություն

    Շատ հետաքրքիր էր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.07.2009), VisTolog (21.04.2010)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Մոդերատորական. Թեման վերականգնվում է, ներողություն եմ խնդրում, որ այդպես էլ ժամանակ չունեցա այն մշակելու, ինչպես նաև լրացնելու համար, թեև դեռևս կլրացնեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Ինչ-որ շատ լիբերալ-դեմոկրատական է բանակի համար Օգտվելով խոսքի ազատության իմ սահմանադրական իրավունքից ասեմ, որ ըստ իս սա ավելի շուտ արվեստի գործ է, քան իրական օրագիր:

    Խնդրում եմ կարծիքիս վրա չբարկանալ - կարծիք է, որն իրավունք ունի հնչել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (05.07.2009)

  20. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    արվեստի գործ է, քան իրական օրագիր:
    Թերևս ուզում էիր ասել, որ հորինվածք է: Պարզապես հստակեցնենք: Չեմ սիրում, երբ «արվեստ», «արվեստի գործ» տերմինները անհարկի ու սխալ են օգտագործվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Ճիշտն ասած չուզեցի միանգամից այդպես ասել - նախ, որովհետև դա կարող էր կոպիտ հնչել և հետո՝ ես չեմ կարող վստահ լինել դրանում: Հավանական կարող եմ համարել այդ տարբերակը, բայց վստահ պնդել՝ ոչ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Արտ, երեք անգամ կարդացել եմ: Էլ բան չասեմ, մի անգամ էլ եմ ուզում կարդալ, չի մաշվի չէ՞ Դե կարծիքս քեզ ասել էի, եթե չես մոռացել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.07.2009), Lion (05.07.2009)

  24. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած չուզեցի միանգամից այդպես ասել - նախ, որովհետև դա կարող էր կոպիտ հնչել և հետո՝ ես չեմ կարող վստահ լինել դրանում: Հավանական կարող եմ համարել այդ տարբերակը, բայց վստահ պնդել՝ ոչ:
    Հավանաբար դու ոչ միայն չես կարող վստահ լինել, այլև ես կարող եմ պնդել, որ դու բացարձակ սխալվում ես: Ամեն դեպքում այդպես համարալու իրավունք ունես: Յուրաքանչյուրն իրավասու է ամենը ինտերպրետացնել իր աշխարահայացքին ու մտահորիզոնին համապատասխան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 16. Արտակարգ դրություն

    Իհարկե - ինչպես նաև՝ ըստ իր կյանքի փորձի: Անձամբ իմ կյանքի փորձը ինձ ասում է, որ նման լիբերալ սպաներ, որ ԽՆԴՐԵՆ զինվորին հանձնել հեռախոսը, ըստ իմ կյանքի փորձի իհարկե, չեն լինում: Չեն լինում նաև սպաներ, որոնք այդ խառը պահին բացահայտ կերպով կցուցադրեն իրենց հնարավոր անհնազանդությունը:

    Կան նաև մի քանի այլ հանգամանքներ, որոնք, սակայն, չեմ ուզում այսպես բացահայտ ասել: Եթե հետաքրքիր է, լիչկում կասեմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտակարգ պատահարներ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.11.2014, 15:54
  2. Արտակարգ իրավիճակ Երևանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 06.05.2008, 20:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •