User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 197 հատից

Թեմա: Քյարթուիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Քյառթ»- ն ի՞նչ է

    Շարունակեմ անձնվեր գիտնականների հիմնադրած «Քյառթագիտարանը» լրացնելու ազգանպաստ գործը.


    Քյոմուր - Սև: Գլխավորապես գործածվում է որպես մեքենայի կամ մեքենայի որևէ բաղադրիչ տարրի որոշիչ: Քյոմուր կոչմանն արժանանալու համար մեքենան, բացի սև լինելուց, պիտի նաև լինի թույն բանդաժներով ու իրեքհազարնոց ուստանովկով, բաքում չպիտի լինի երկու լիտրից ավել վառելիք: Ապակիները պիտի լինեն «շուշեք» մակնիշի: Խրախուսելի է, որ մեքենայում առկա լինի Թաթուլի «էն դիսկը որ մենակ ես ունեմ աբե որտև հարևանս իրա [բարեկամական կապեր նշող բառակույտ]-ի հմար [զանազան ծառայություններ նշող բառակույտ] ա արել»: Բացառություն են կազմում նիվաները:

    Վայիս ըլնել - Նենգաբար, կանխամտածված կերպով և առանձնակի դաժանությամբ օգտվել ինչ-որ մեկի եկամտի կամ հաճույքի աղբյուրից (օր.՝ հացին վայիս ըլնել): Վայիս ըլնում են առանց հրավերի և ընդդեմ վայիս ըլնելու օբյեկտի ցանկության: Այս արտահայտությունը բանավոր խոսքում կիարռվում է մուննաթի և կուռաժիտի տարրեր պարունակող հնչերանգով: Տե՛ս նաև՝ նիրյադ ըլնել, վեննա մտնել, յազվել:

    Զապադլո - Արգելված, անընդունելի երևույթ կամ արարք: Պատմաբանները պնդում են, որ այս հասկացությունը ժամանկին ծնունդ է տվել շարիաթի «հարամ» գաղափարին: Նշենք, որ մինչ այսօր քայռթու և ավանդապաշտ մուսուլմանների համար խոզի միս ուտելն ու ալկոհոլ գործածելը ոչ թե հարամ են, այլ զապադլո: Առօրյա կյանքում այս բառը հաճախ օգտագործվում է զրուցակցին տուպիկ անելու նպատակով (օր.՝ խի՞ աբե, զապադլոյա՞):

    Ֆռռալ - Հոգեմետ բույսի (հիմնականում՝ կանեփի) չորացած և կտրատած տերևներ պարունակող գլանակը (մասնավոր դեպքերում՝ պլաստմասսայե շիշը) փոխանցել կողքի մարդուն: Ֆռռալու գործընթացը, որպես կանոն, ուղեկցվում է անհոդաբաշխ ձայներով, ֆսսոցով և բարձրաձայն քրքիջով: Գիտնականները դեռ վիճում են՝ արդյո՞ք հարկավոր է ֆռռալ ժամ. սլաքի ուղղությամբ, թե՞ ժամ. սլաքին հակառակ:

    Քոլել - Խաբել, միամտացնել, գլուխը յուղել, հարիֆցնել (հնացած): Հոմ.՝ կտել, կտավատ անել:

    Դայաղ ըլնել - 1. Դեմ առնել, 2. Կպնել-պոկ չգալ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Դայաղ անել՝ ինչ-որ մեկի համար լուրջ խնդիրներ ստեղծել (որոնք սովորաբար առնչվում են իրավապահ մարմինների հետ):

    Ճշտի մեջ - Գործածվում է որպես գերագույն հավանության նշան: Ճշտի մեջ կարող են լինել, օրինակ, նոր կոշիկները, ընկերուհու նկատմամբ վերաբերմունքը կամ մեքենայում հնչող երաժշտությունը: Տե՛ս նաև՝ ցիվիլի մեջ:

    Խուրդել - Վաճառել: Գերադասելի է, որ վաճառվող ապրանքը ձեռքբերված լինի ապօրինի ճանապարհով:

    Խուրդվել - Մանրամասն քննարկել որևէ հարց, հետևողականորեն անդրադառնալ խնդրի բոլոր կողմերին:

    Ինշքամ - Ինչքան:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ..Ando.. (05.04.2010), Adriano (21.03.2010), aerosmith (25.08.2010), CactuSoul (20.03.2010), Freeman (06.08.2010), Hakob9110 (01.10.2010), Minerva (24.03.2010), Norton (20.03.2010), Rammstein (23.03.2010), Ungrateful (21.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևածագ (21.03.2010), Էլիզե (27.04.2010), Մարկիզ (20.03.2010), Նաիրուհի (10.10.2010), Ռեդ (20.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •