«Քյառթ»-ը դա հոգեվիճակ է![]()
«Քյառթ»-ը դա հոգեվիճակ է![]()
Արևածագ (15.03.2010)
Ի դեպ՝ վերջերս վայրի բնության մեջ կարելի է հանդիպել նաև այսպես կոչված «գլամուր քյառթերի»: Ցավոք՝ այն հեռավոր ժամանակներում, երբ նշանավոր փայտահատ-նեյրոխիրուրգ Էդ Գարպօն գրում էր քյառթերին (qyartus thzbexis) նվիրված իր հայտնի տրակտատը, այդ նոր ցեղատեսակի (quartus pradvinutis) մասին գիտությանը դեռ ոչինչ հայտնի չէր: Կաշխատեմ կապ հաստատել մեծն գիտնականի հետ ու խնդրել նրան, որ շտկի այս բացթողումը:
Իսկ եթե լուրջ՝ քյարթ չկա: Լոժկի նե սուշչեստվույետ:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 15.03.2010, 19:20:
DIXIcarpe noctem
Հավելեմ, որ քյարթության աստիճանը որոշվում է միավոր ժամանակում միավոր քառակուսի մետրում շատ թքելով, խոսքի մեջ բառերի արանքում «հորս արև» արտահայտությունը շատ օգտագործելով ու թրաշի չափի մաքսիմում մոտեցմամբ 5 մմ-ին:
Ես մի անգամ քայրթի աշխատանքի ընդունեվլու հարցազրույցից հատված եմ լսել:
«ախպերներ ջան, ոնց ջոգում եմ ստեղ կարգին ախպերություն ա հավաքվել ու կարգին գործ ա արվցվում, ես մեծ ցանկություն ունեմ ներքաշվեմ էդ աղբերության շարքերը ու միասին անենք էլի:»
էսպես չի մնա
Մո, հա/ն (միավոր նախադասության մեջ ասված հորս արևների քանակը):![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես էլ եմ էսպես պատկերացնում քյարթ հասկացությունը։ Ռաբիսները (չշփոթել պարզապես ռաբիս լսողների հետ), որպես կանոն, քյարթ են լինում, բայց էդ երկուսի նույնացումն, այնուամենայնիվ, սխալ եմ համարում. քյարթ կարող են լինել նաև ռաբիսից խորշող, դասական երաժշտություն լսող, ինտելիգենտ, կարդացած ու զարգացած մարդիկ։
Էս նկարը տիպիկ ռաբիսի՝ քյարթի մասնավոր դեպքի նկար ա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արևածագ (15.03.2010)
Մոդերատորական։ «Քյարթուիզմ» և ««Քյառթ»–ն ի՞նչ է» թեմաները միացվել են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արևածագ (15.03.2010)
Չբռնեմ, քյարթու դառնամ?![]()
ՔՅԱՌԹ++
Եթե տեղյակ չեք, ասեմ, որ Քյառթոսոֆտը նոր լեզու է "պրեդյավլյատ արել"՝ ՔՅԱՌԹ++:
Մի քանի "մոմենտ" քյառթի ապարատի ճանաչած լեզվի՝ ՔՅԱՌԹ++-ի սինտակսիսից.
Արա <անուն> [ջան], էս ի՞նչ ձև ես դու <կայնում>/<թքում>/<պպզում>/<նստում>/etc.
Արա <անուն> [ջան], ոնց որ <հիմար>/<տխմար>/<քյալ>/<անհասկ>/etc ըլնես:
Արա <անուն> [ջան], էս <ծխում>/<խմում>/<թրաշվում>/<հարցաքննում> ե՞ս:
. . .
ՔՅԱՌԹ++ Լեզվի պահեստավորված բառերն են.
Լոքշ, մոմենտ, ռազ որ, վպրինցիպի, ուպրիկատ, ուբեդիտ, պրեդլյավյատ, կուռաժիտ, վնուշկվել, խիպիժ, կայֆալոմ, սֆտուց, կիլդիմ, կտավատ, . . .
Նոր լեզուն պատրաստ է փորձարկվելու նոր արտադրված "քյառթ ռոբոտ"ների վրա: Վերջիններս, ոնց հասկացաք, մեր ապագան են լինելու: Ռոբոտներին սովորեցնելու են "կուրսվել", "ճիշտը պահել", "թայֆաներով լռվցել", "լոքշվել", . . . և այլ նմանատիպ բաներ:
Վերջին խմբագրող՝ Ռեդ: 15.03.2010, 21:22:
Ավելացնեմ. քյառթերի պետական լեզուն՝ Սարթերեն:
Արևածագ (15.03.2010)
Խորհուրդ կտայի ծանոթանալ նաև ահա այս թեմայի հետ:
DIXIcarpe noctem
Արևածագ (15.03.2010)
Ակումբցիներն այնքան ջանադրաբար պատասխանեցին հարցիս, որ չեմ դիմանում գայթակղությանը մի բառի մասին էլ հարցնելու, եթե մոդերատորները թույլ կտան.
«Լոքշ» -ն ի՞նչ է:
Արևածագ (15.03.2010)
Արևածագ (15.03.2010)
Լոքշը տաղտուկն է՝ քյարթուական լեզվով, կոնկրետ քյարթուների դեպքում՝ հաճախ պարապածին տաղտուկը։
Բայց, ըստ իմ դիտարկումների, այն վաղուց արդեն դուրս է եկել զուտ քյարթուական միջավայրից ու լայնորեն տարածվել նաև այլ միջավայրերում։Կարող է իմաստային նրբերանգներ ունենալ՝ կախված օգտագործողի մակարդակից ու հետաքրքրություններից, բայց հիմնական իմաստը դա է՝ տաղտուկ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ