Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Լուրջ պաթոլոգիկ երանգներ կան մտքերիդ մեջ։ Կոպիտ օրինակ բերեմ՝ զնդանում նստածին կարելի է ներշնչել, որ զնդանի պատերից դուրս աշխարհ չկա, այդ դեպքում նա կսկսի իրեն ազատության մեջ զգալ։ Եթե դու աշխարհին նայում ես միայն քո ժամանակավոր շահերի տեսնակյունից, ապա մեծ շանսեր ունես նաև քեզ երջանիկ զգալու, քանի դեռ արկածներից հաջողվում է ճարպկորեն խույս տալ ու նաև ապահովել եկամուտ։ Սեփականի ու ընդհանուրի եզրերի բացակայությունը մտածելակերպի մեջ կոչվում է էգոիզմ։ Մի խոսքով «մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում» սկզբունքով ու «սաղ ուրախ, չաղ ու բախտավոր» նպատակներին հասնելու ձգտումով իհարկե կարելի է և երջանիկ ապրել, միայն պետք է բացառել հոգևոր զնդանի պատերից այն կողմի մասին երբևէ մտածելը։
Ինչից որոշեցիր որ ընդհանուրը դուք եք? : Ու ով ա ձեզ իրավունք տվել բոլորին համարել բռնաբարված ստրուկներ ? :
Չէ, ես քո ասած էգոիստը չեմ, բայց են "ազգասերներից" էլ չեմ, որ անդադար գոռում են "էս ազգ չի, էս երկիր չի,..." :
Տեսանք Ձեր արաջնորդը ոնց ա արկածներից ճարպկորեն խույս տալիս ու քո նման արկածախնդիրների հաշվին փորձում նորից հասնել աթոռի: Կարևորը , որ նա կարողացավ քո նմաններին ներշնչի որ արվում ա ընդհանուրի համար:
Եթե որևէ մեկը ստրուկ չի, դա դեռ չի նշանակում որ նա անպայման ստրկատեր է , Փորձեք ճանապարհ գտնել "ընդհանուրին" ստրկությունից ազատելու , այլ ոչ թե ոչ-ստրուկներին ձեր մոտ քաշելու....
PS
Եթե հաջորդ գրառմանդ մեջ փորձես նորից ինձ անձնապես վիրավորել, խոստանում եմ պատասխանել շատ վատ: