Դեպի լավը տանող ոչ մի ճանապարհ չեմ տեսնում: Ինձ թվում է, որ այդ կոալիցիան ձևական բնույթ է կրում: Չէ՞ որ նրանք ունեցել են և շարունակում են ունենալ բարձր պաշտոններ, դե թող լուծեին երկրի առաջ ծառացած խնդիրները, ու՞մ էին սպասում: Կարողա՞ վարչապետի կամ աժ նախագահի պաշտոնները ցածր էին և լիազորություն չէին տալիս այդ խնդիրները լուծելու համար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մեր հին ընկերը սերժիկին չի դավաճանում:
Բայց ըստ նկարի առաջի կոալիցիայում էլ էր ծառուկյանի ձեռը խառը![]()
էս կոալիցիան իրանց ճաքեր տված իշխանությունը սվաղելու համար են ստեղծել ու միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար,որ իբր կոալիցիան վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը,բայց ըստ իս նույնիսկ եթե կոալիցիան 5ակողմ կամ 10ակողմ սարքեն,իրանց իշխանության հիմքերը չեն ամրանա:
Վերջին խմբագրող՝ Norton: 23.03.2008, 13:56:
Ժող ջան բոլորս համոզվեցինք, որ էս իշխանությունների շարժիչ ուժը Քոչարյանն է, էտ էլ հեսա ս... ա լինու, իսկ վերջերս էլ նշվեց, որ ինքը վարչապետ չի դառնալու, իսկ առանց իրա սերժիկը մի 2 ամիս հազիվ ձգի:
Հայեր, կոալիցիա հասկացությունը վտանգավոր էություն է։ Կոալիցիաները հայաստանում ավարտվում են դավադրությամբ ու կոալիցիայի անհանդուրժողաբար տրամադրված անդամների սպանություններով (հոկտեմբերի 27–ը ձեզ օրինակ)։ Կոալիցիա բառը ինքնին քաղաքական կամ տնտեսական ոլորտներում նշանակում է ժամակակավոր միավորում։ Նպատակը՝ սրված դրության ժամանակավոր հանդարտեցում։ Սակայն վտանգն այն է, որ կոալիցիայի անդամները արտաքուստ իրար ժպտում են ու ծլնգացնում են շամպայնի բաժակները, իսկ ներքուստ ծրագրեր են մտածում մեկը մյուսին այդ դիրքերից ֆուկ անելու ուղղություններով, քանի որ կոալիցիայի անդամներից յուրագանչյուրը յուրովի իրեն ամենամոտն է զգում հիմնական աթոռին, իսկ հիմնական աթոռին նստածը ամենամեծ վտանգը հենց կոալիցիայի անդամներից է սպասում։ Ու չեմ կարծում, որ հենց հիմիկվա դրությամբ կոալիցիայի ոչ հիմնական աթոռին նստածները ներքուստ համարում են, որ հիմնական աթոռին նստածը իրենցից ամենաարժանավորն է։ Ուստի այս կոալիցիայից կրկին վատ հոտեր են գալիս, ուշադիր նայեք անդամների աչքերին, ամեն ինչ կարծես երևում է պարզից էլ պարզ։Այստեղ ուրիշ խաղ է, մեծ փողեր
, այնպես որ… չէ, ավելի լավ է լռեմ…
![]()
Սրանից կարելի է երթադրել, որ Հայաստանում ամենուրեք կոալիցիաներ են...
Վասնզիբանվորից բարձր կանգնած բոլորը ՝ բոլորին ֆուկ անելու մասին են մտածում,
........
Այ սրա մասին արժի լուրջ մտածել:
Իսկ ոնց էլ մտածում ես, ելքը նույնն է: Քանի դեռ սենց արգելափակված ենք բոլոր կողմերից, սենց իրար ուտելով ենք զբաղվելու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ